Վիլհելմ Կնորին
| Վիլհելմ Կնորին լատիշ․՝ Vilhelms (Vilis) Knoriņš | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 29, 1890[1] |
| Ծննդավայր | Լիգատնե, Cēsis county, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 29, 1938[2][1] (47 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ կամ Կոմունարկայի կրակահրապարակ |
| Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
| Քաղաքացիություն | |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
| Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ, հրապարակախոս և գրական քննադատ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Լեհաստանի կոմունիստական կուսակցություն |
| Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks? |
| Երեխաներ | Yury Knorin? և Maya Knorina? |
Վիլհելմ Գեորգիևիչ Կնորին (ռուս.՝ Вильгельм Георгиевич Кнорин, լատիշ․՝ Vilhelms "Vilis" Knoriņš, օգոստոսի 29, 1890[1], Լիգատնե, Cēsis county, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1938[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ և Կոմունարկայի կրակահրապարակ), լատվիացի բոլշևիկ հեղափոխական և խորհրդային քաղաքական գործիչ, հրապարակախոս, պատմական գիտությունների դոկտոր (1935), ԽՄԿԿ անդամ (1910)։ Սպանվել է խորհրդային բռնաճնշումների ժամանակահատվածում։
1905 թվականից մասնակցել է հեղափոխական շարժմանը, թղթակցել թերթերին, Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո մասնակցել բանվորների և զինվորների դեպուտատների Մինսկի սովետի կազմակերպմանը և Արևմտյան ճակատում բոլշևիկյան կազմակերպությունների ստեղծմանը։ 1917 թվականին եղել է Մինսկի սովետի քարտուղար, «Զվեզդա» («3вездa»), «Մոլոտ» («Mojiot») բոլշևիկյան թերթերի խմբկոլների անդամ, 1918-1922 թվականներին ղեկավար կուսակցական և սովետական աշխատանքներ է կատարել Սմոլենսկում, Մինսկում, Վիլնյուսում։ 1922-1925 թվականներին աշխատել է ՀամԿ(բ)կ ԿԿ բաժնի վարիչ, 1927-1928 թվականներին՝ Բելառուսիայի Կ(բ)կ ԿԿ քարտուղար։ Եղել է Կոմինտերնի V-VII կոնգրեսների պատգամավոր, ընտրվել Կոմինտերնի ԳԿ անդամության թեկնածու։ 1928-1935 թվականներին աշխատել է Կոմինտերնի ԳԿ-ում։ 1932 թվականից՝ Կարմիր պրոֆեսուրայի պատմակուսակցական ինստիտուտի տնօրեն։ Եղել է «Պրավդա» թերթի, «Բոլշևիկ» ամսագրի խմբկոլների անդամ։ 1935 թվականից ՀամԿ(բ)կ ԿԿ ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալ։ Կուսակցության VIII-XVII համագումարների պատգամավոր է, XV-XVII համագումարներում ընտրվել է ՀամԿ (բ)կ ԿԿ անդամ։ Կուսպատմության և գրական-քննադատական մի շարք աշխատությունների և հոդվածների հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Кнорин Вильгельм Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 496)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Կնորին» հոդվածին։ |
| ||||||||||||
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 29 մահեր
- 1938 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ քաղաքական գործիչների մասին
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Խորհրդային պատմաբաններ
- Խորհրդային պետական գործիչներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ