Վիեննայի տեխնիկական համալսարան
Վիեննայի տեխնիկական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, հասարակական համալսարան և տեխնիկական համալսարան |
Հիմնադրված է | 1815 |
Հիմնադրիր | Ֆրանց II |
Ռեկտոր | Peter Skalicky?, Sabine Seidler?, Johann Joseph von Prechtl? և Jens Schneider?[1][2] |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], eduroam?[7], ArXiv[8], European Open Science Cloud Association?[9], ASEAN European Academic University Network?[10], Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[11] և European Spatial Data Research?[12] |
Երկիր | Ավստրիա[13] |
Տեղագրություն | Վիեննա |
Հասցե | Karlsplatz 12-13, 1040 Wien[13] |
Կայք | tuwien.at |
TU Wien Վիքիպահեստում |
Վիեննայի տեխնիկական համալսարան (գերմ.՝ Technische Universität Wien, сокр. TU Wien), Վիեննայի խոշորագույն համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է 1815 թվականին Կայսերա-արքայական պոլիտեխնիկական ինստիտուտ անվանումով։ Ներկայումս համալսարանն ունի 8 ֆակուլտետ 56 ինստիտուտներով` ներառյալ բակալավրիատի 21, մագիստրատուրայի 43 և դոկտորանտուրայի 3 բաժանմունքները։ Համալսարանում սովորում են 17.600 ուսանող (19 %` արտասահմանցիներ, 30 %` կանայք)։ Համալսարանն ունի մոտ 4.000 աշխատակից, որից 1.800-ը դասախոսական կազմն է։ Ուսումնական ծրագիրը և հետազոտական գործունեությունը կենտրոնացված են տեխնիկական ու բնական գիտությունների շուրջ[14]։
Համալսարանն ունի միջազգային լայն ճանաչում, ձեռնարկությունների ու նորարարական տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտացված հետազոտական ընկերությունների գործընկեր է[15]։ 2005 թվականին Վիեննայի տեխնիկական համալսարանը աշխարհի լավագույն տեխնիկական համալսարանների թվում զբաղեցրել է 32-րդ և Եվրոպայում 8-րդ տեղը[16]։ Այն Ավստրիայի խոշորագույն գիտահետազոտական ու կրթական հաստատությունն է[17]։
Ֆակուլտետներ ու ինստիտուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաթեմատիկայի և գեոտեղեկատվական համակարգերի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Mathematik und Geoinformation)
- Ֆիզիկայի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Physik)
- Տեխնիկական քիմիայի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Technische Chemie)
- Ինֆորմատիկայի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Informatik)
- Քաղաքաշինության ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Bauingenieurwesen)
- Ճարտարապետության և շրջանային կազմակերպման ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Architektur und Raumplanung)
- Մեքենաշինության և արտադրության կազմակերպման ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Maschinenwesen und Betriebswissenschaften)
- Էլեկտրա-տեղեկատվական տեխնիկայի ֆակուլտետ (գերմ.՝ Fakultät für Elektrotechnik und Informationstechnik)
Ուսումնական ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն անցել է կրթության Բոլոնյան համակարգին` առաջարկելով կրթություն հետևյալ երեք մակարդակներով.
- Բակալավրիատ - ներառում է առարկաներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան բնագավառի գիտական ու պրոֆեսիոնալ գործունեության համար։ Այն տևում է 6 կիսամյակ, ինչը համապատասխանում է ECTS-ի 180 կետին։ Շրջանավարտները ստանում են գիտությունների բակալավրի գիտական աստիճանով դիպլոմ (BSc):
- Մագիստրատուրա - ուղղված է բակալավրների գիտելիքների խորացմանը։ Որպես կանոն, տևում է 4 կիսամյակ, որի ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են 120 ECTS-ին համապատասխան առարկաներ։
- Դոկտորանտուրա - տևում է 6 կիսամյակ։ Բացի ատենախոսություն գրելուց` ուսանողները մի շարք քննություններ են հանձնում։ Ողջ ծրագիրը կազմվում է ECTS-ի 180 կետից, որից 160-ը բաժին է ընկնում ատենախոսությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննայի պոլիտեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1815 թվականին կայսր Ֆրանց II-ի կողմից։
1815 թվականի նոյեմբերի 6-ին հանդիսավորությամբ բացվել են բուհի դռները, իսկ հաջորդ օրվանից սկսվել են դասախոսությունները։
1872 թվականին պոլիտեխնիկական ինստիտուտը վերածվել է Բարձրագույն տեխնիկական դպրոցի։
1919 թվականից ինստիտուտը սկսել է ընդունելություն կազմակերպել նաև կանանց համար։
1975 թվականից Բարձրագույն տեխնիկական դպրոցը վերանվանվել է Վիեննայի տեխնիկական համալսարանի։
Տեխնիկական համալսարանի հիմնական մասնաշենքերը գտնվում են Վիեննայի կենտրոնում` Կարլսպլաց հրապարակում` մշակույթի բազմաթիվ հուշարձանների հարևանությամբ` Կառլի եկեղեցի, Վիեննայի պատմության թանգարան, Երաժշտական հասարակություն։
Նշանավոր շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆերդինանդ Ֆելներ
- Միլուտին Միլանկովիչ
- Ռիխարդ Էդլեր ֆոն Միզես
- Անտոնի Վիվուլսկի
- Նիկոլայ Բրաշման
- Ռիխարդ Զիգմոնդի
- Լեոպոլդ Էյդլիտց
- Հերբերտ Բյոկլ
- Ադամ Բուրգ
- Հանսպետեր Վինտեր
- Հերբերտ Դեմել
- Հելմուտ Դրակսլեր
- Ռոլանդ Հարայս
- Ադոլֆ Հիսլ-Հիսլինգեր
- Կարլ Գյոլսդորֆ
- Էդմունդ Գլավկա Պետեր Գրուբեր
- Հանս Զեդլմայր
- Հայնց Զեմանեկ
- Միկլոշ Իբլ
- Վիկտոր Կապլան
- Պետեր Կերվենկա
- Հերման Կնոֆլահեր
- Վոլֆգանգ Կումեր
- Արկադի Լանգման
- Հերբերտ Մանգ
- Յոհան Մարիհարտ
- Լյուդվիգ Մեստլեր
- Բորիս Նեմշիչ
- Յոզեֆ Նոյվիրտ
- Յոզեֆ Նոսեկ
- Յոհան Պրեխտլ
- Ռոլանդ Ռայներ
- Հանս Տրոգեր
- Յոհան Ռիգոզեկ
- Էռնստ Ֆիալա
- Հանս Հայդեր
- Վալտեր Շահերմայեր
- Յոզեֆ Շտրաուս
- Կարլ Յունկեր
- Ֆերդինանդ Պորշե
Ռեկտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1872—1873 Հենրիխ Գլազիվեց
- 1874—1875 Ֆերդինանդ ֆոն Հոհշտետեր
- 1880—1881 Հենրիխ ֆոն Ֆերստել
- 1890—1891 Յոզեֆ Ֆինգեր
- 1901—1902 Կարլ Քյոնիգ
- 1902—1903 Գվիդո Կրաֆթ
- 1905—1906 Ֆրանց ֆոն Հյոնել
- 1918—1919 Կարլ Զիգմոնդի
Համալսարանի տարածք և ուսանողական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեխնիկական համալսարանի շենքերը տեղակայված են հիմնական երեք վայրերում։ Կարլսպլաց հրապարակում գտնվում է ռեկտորատը, ինչպես նաև կենտրոնական գրադարանը և ֆակուլտետների շենքերը (գլխավոր շենք, շնարարության ու ճարտարապետության ֆակուլտետներ, Ֆրայհաուս` մաթեմատիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետներ)։ Կենտրոնում` Գուսհաուսշտրասե փողոցում են գտնվում էլեկտրատեխնիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները։ Վիեննայի վեցերորդ շրջանում կա ևս մեկ ուսանողական քաղաք, որը միավորում է քիմիայի, մեքենաշինության ֆակուլտետները և կենտրոնական «Աուդիմաքս» լսարանը։
Կան քաղաքում սփռված ևս մի քանի ամբիոններ ու շենքեր։ Վիեննայի երկրորդ շրջանում է գտնվում հետազոտական ռեակտորը, որն օգտագործվում է նաև այլ համալսարանների կողմից։
Համալսարանի հարևանությամբ կան շատ խանութներ ու ուսանողական սրճարաններ։ Հանրակացարանները գտնվում են քաղաքի այլ հատվածում։
2006 թվականից քննարկվել է համալսարանի բոլոր մասնաշենքերի` Ասպերն տեղափոխելու հարցը, ինչի արդյունքում կձևավորվեր համալսարանական շինությունների միավորված համալիր, սակայն շուտով հրաժարվել են այդ գաղափարից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.tuwien.at/tu-wien/aktuelles/news/news/inauguration-des-rektors-der-technischen-universitaet-wien
- ↑ https://www.tuwien.at/tu-wien/organisation/universitaetsleitung/rektorat/rektor/
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution88
- ↑ https://www.it.tuwien.ac.at/en/tunet/wlan/eduroam/
- ↑ Our Members / Tier 4
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
- ↑ https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
- ↑ http://www.eurosdr.net/members/members
- ↑ 13,0 13,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ "Technische Universität Wien : About us". www.tuwien.ac.at. Retrieved 2015-11-03.
- ↑ "TU Wien". Top Universities. Retrieved 2015-11-03.
- ↑ «World University Rankings 2005». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ "Technische Universität Wien : TEACHING". Retrieved 10 March 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի տեխնիկական համալսարան» հոդվածին։ |
|