Jump to content

Վերափոխման տաճար (Վլադիմիրովսկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Վերափոխման տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՎլադիմիրովսկայա
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Հիմնական ամսաթվերը1830
Հիմնադրված1830
Քարտեզ
Քարտեզ

Վերափոխման տաճար (ռուս.՝ Успенский храм), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի Վլադիմիրովսկայա գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության Սուլինի գործակալության Շախտիի և Միլլերովոյի թեմին։

Տաճարի հասցեն՝  Ռուսաստան, Ռոստովի մարզ, Կրասնի Սուլինի շրջան, գյուղ Վլադիմիրովսկայա։

Վլադիմիրովսկայա ստանիցայի Վերափոխման տաճարը ներկայիս Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանում կառուցված առաջին ուղղափառ եկեղեցին է։

Վերափոխման եկեղեցին կառուցվել է 1830 թվականին նախքան Վլադիմիրովսկայա բնակավայրի ձևավորումը։ Այն պատկանում էր Նովոիվանովկա ստանիցային, որը հետագայում անցել է Վլադիմիրովսկայա ստանիցային։

Տաճարը կառուցվել է փոխգնդապետի կնոջ՝ Մարիա Իվանովնա Բոբրիկովայի և ծխականների միջոցներով։ Դա քարե հիմքի վրա փայտե եկեղեցի էր։ Եկեղեցին չուներ զանգակատուն. զանգերը կախել էին սյուներից։

1874 թվականին ստանիցայում որոշեցին կառուցել նոր եկեղեցի, իսկ հնի գերանակապվածքը 1877 թվականին վաճառեցին Ուստ-Բելոկալիտվենսկայա ստանիցայի Սվինարյով խուտորին։ Նոր փայտե եկեղեցին 1874 թվականին կառուցվել է կազակ Ստեպան Շևիրևի միջոցներով։ Նոր եկեղեցին նույնպես փայտե էր, քարե հիմքի վրա, միաթոռ։ Եկեղեցու շինարարությունն արժեցել է 18500 ռուբլի։

Տաճարը կանգնած է եղել Մոսկվա-Կովկաս մայրուղում, որը Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը կապում էր Դոնի, Կուբանի և Կովկասի հետ։ Այդ պատճառով նրա հարևանությամբ ճանապարհորդների համար կառուցվել էր իջևանատուն։ Այնտեղ ժամանակին կանգ են առել Ալեքսանդր Պուշկինը, Նիկոլայ I-ը և Ալեքսանդր II-ը, որոնք այցելել են կառուցված Վերափոխման տաճարը։

19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Վերափոխման եկեղեցու ծխում գործում էին Վլադիմիրովսկայա, Պրոխորովսկո-Կունդրյուչենկայա և Կալինովսկո-Օսիպովսկայա եկեղեցական-ծխական դպրոցները։ Դպրոցներն աշխատում էին Դոնի թեմի և տեղի ծխականների միջոցներով։

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Վլադիմիրովսկայայի գյուղացիները դուրս եկան բոլշևիկների դեմ՝ ձևավորելով հեծելազորային գունդ։ Դա գյուղացիների բռնաճնշումների պատճառ դարձավ։ Այստեղ երեք անգամ տեղի է ունեցել կազակաթափություն, կազակների մի մասը ենթարկվել է բռնաճնշումների։

20-րդ դարի 20-ական թվականներին Վերափոխման տաճարը փակվել է, այն որոշ ժամանակ օգտագործվել է որպես պահեստ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գերմանական օկուպացիայի ժամանակ, 1942 թվականին տաճարը վերաբացվել է ծիսակատարությունների համար։ Տաճարը կրկին փակվել է 1950-ական թվականներին, այնտեղ տեղակայվել է մշակույթի տունը։

Կղերականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դյաչենկո Վասիլի Տիխոնովիչ (1861-1880)
  • Մարտինով Գրիգորի Իվանովիչ (1880-1900)
  • Բորիսով Վասիլի Անդրեևիչ (1900-1907)
  • Պոպով Նիկոլայ Վիկտորովիչ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кудрявцев В. Успенская церковь ст. Владимировской / В. В. Кудрявцев // Криница. – 2002. – 22 авг. (№34) - С.4.
  • Кудрявцев В. Успенская церковь ст. Владимировской / В. В. Кудрявцев // Сулинская земля: страницы истории. – Ростов н/Д., 1999. - С.121 – 125.
  • Мякинченко В. Успенская церковь / В. А. Мякинченко // Сулин и сулинцы: слов. – справ. – Красный Сулин, 2002. – С.101.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]