Վերա Խլեբնիկովա
Վերա Խլեբնիկովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 8 (20), 1891[1] |
Ծննդավայր | Մալիե Դերբետի, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 19, 1941 (49 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարչուհի և գծանկարիչ |
Հայր | Vladimir Khlebnikov? |
Ամուսին | Պյոտր Միտուրիչ |
Զավակներ | Mai Miturich? |
Vera Hlebnikova Վիքիպահեստում |
Վերա Վլադիմիրովնա Խլեբնիկովա (ռուս.՝ Вера Владимировна Хлебникова, մարտի 8 (20), 1891[1], Մալիե Դերբետի, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1941, Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Խլեբնիկովան ծնվել է 1891 թվականի մարտի 20-ին Աստրախանի նահանգի Մալոդերբետովսկի գյուղում (այժմ` Կալմիկիայի Մալիե Դերբետ գյուղ) ռուս բուսաբան և թռչնաբան Վլադիմիր Ալեքսեևիչ Խլեբնիկովի ընտանիքում, որոնք սերում են մեծահարուստ առևտրական Խլեբնիկովների և նրա կնոջ` պատմաբան Եկատերինա Նիկոլաևնա Խլեբնիկովայի (ծննդյան անունը` Վերբիցկայա) տոհմից։ Նա բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի քույրն է։
1898 թվականին Խլեբնիկովները փոխադրվում են Կազան, որտեղ 1905 թվականին, Մարինյան օրիորդաց գիմնազիան ավարտելուց հետո Վերա Խլեբնիկովան ընդունվել է Կազանի գեղարվեստի դպրոց։ Կիևի գեղարվեստի ուսումնարանում կարճատև ուսանելուց հետո Խլեբնիկովան փոխել է մի քանի մասնավոր գեղարվեստի դպրոցներ` 1910 թվականին կանգ առնելով Պետերբուրգի նկարիչների խրախուսման ընկերության դպրոցում։
Վելիմիր Խլեբնիկովի մահից հետո 1922 թվականին Վերա Խլեբնիկովան գրել է իր հուշերը եղբոր կյանքի և ստեղծագործության մասին։ Բնակվելով Փարիզում` նա ուսանել է Կեես վան Դոնգենի մոտ[3]։ 1913 թվականի աշնանը Վերա Խլեբնիկովան թողել է Փարիզը և մեկնել Իտալիա, Ֆլորենցիա[3]։
Վերա Խլեբնիկովան Ռուսաստան է վերադարձել Անգլիայի վրայով 1916 թվականի օգոստոսին։ Իտալիայում ստեղծված նրա աշխատանքների մեծ մասը մնում է այնտեղ` տանտիրուհու` Ադելի Ռանֆինի բնակարանում։ Նա Աստրախան հայրական տուն է բերել կես տասնյակ աշխատանքներ, որոնք տեղավորվել են ճամպրուկում[3]։
1924 թվականին ամուսնացել է նկարիչ Պյոտր Միտուրիչի հետ։
Ծանր հիվանդությունից հետո մահացել է Մոսկվայում 1941 թվականին, թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Նկարչի աշխատանքները գտնվում են հետևյալ հավաքածուներում`
- Պետական ռուսական թանգարանում, Սանկտ-Պետերբուրգ
- Աստրախանի պատկերասրահում, Աստրախան
- Վելեմիր Խլեբնիկովի տուն-թանգարանում, Աստրախան
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 - «Վերա Խլեբնիկովա». Աստրախանի պատկերասրահ, Աստրախան
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խլեբնիկով Վլադիմիր Ալեքսեևիչ - հայրը, գիտնական-թռչնաբան, անտառագետ, Ռուսաստանում, Վոլգայի դելտայում, առաջին պետական արգելոցի հիմնադիր։
- Խլեբնիկով Վելիմիր - եղբայր, բանաստեղծ
- Միտուրիչ Պյոտր Վասիլևիչ - ամուսին, նկարիչ
- Միտուրիչ-Խլեբնիկով Մայ Պետրովիչ - որդի, նկարիչ
- Միտուրիչ-Խլեբնիկովա Վերա Մաևնա - թոռնուհի, նկարիչ
- Սումնինա Մարիա Անդրեևնա - ծոռնուհի, նկարիչ
- Միտուրիչ-Խլեբնիկովա Վերա Մաևնա - թոռնուհի, նկարիչ
- Միտուրիչ-Խլեբնիկով Մայ Պետրովիչ - որդի, նկարիչ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2023.
- ↑ 3,0 3,1 3,2 Мамаев А. А. Итальянские письма, стихи и проза Веры Хлебниковой Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Studi Slavistici. - 2009. № VI. - С. 251-268.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Воспоминания Веры Хлебниковой
- Руднев П. Александр Мамаев: Хлебниковы живут здесь Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Вера Владимировна Хлебникова в новейшей русской литературе
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чегодаева М. Заповедный мир Митуричей-Хлебниковых: Вера и Петр. - М.: Аграф, 2004. - 416 с. - ISBN 5-7784-0272-4.
- Хлебникова В. «Что нужно душе…». Стихи. Проза. Письма. - М.: Дом-музей Марины Цветаевой, 2000. - 208 с. - ISBN 5-93015-018-4.
- Митурич П. Последние дни Хлебникова // Арион. - 1994. - № 4.
- Бобков С. Ф. Вера Хлебникова. Живопись. Графика. - М.: Советский художник, 1987. - 184 с.
- Мамаев А. А. Астрахань Велимира Хлебникова. - Астрахань: ИПК «Волга», 2007. - 250 с. - ISBN 978-5-98066-051-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Խլեբնիկովա» հոդվածին։ |