Վերա Խլեբնիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Խլեբնիկովա
Vera Hlebnikova self.jpg
Ծնվել էմարտի 8 (20), 1891[1]
ԾննդավայրՄալիե Դերբետի, Kalmyk Autonomous Soviet Socialist Republic, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 19, 1941(1941-01-19) (49 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի
Vera Hlebnikova Վիքիպահեստում

Վերա Վլադիմիրովնա Խլեբնիկովա (ռուս.՝ Вера Владимировна Хлебникова, մարտի 8 (20), 1891[1], Մալիե Դերբետի, Kalmyk Autonomous Soviet Socialist Republic, ԽՍՀՄ - հունվարի 19, 1941(1941-01-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Խլեբնիկովան ծնվել է 1891 թվականի մարտի 20-ին Աստրախանի նահանգի Մալոդերբետովսկի գյուղում (այժմ` Կալմիկիայի Մալիե Դերբետ գյուղ) ռուս բուսաբան և թռչնաբան Վլադիմիր Ալեքսեևիչ Խլեբնիկովի ընտանիքում, որոնք սերում են մեծահարուստ առևտրական Խլեբնիկովների և նրա կնոջ` պատմաբան Եկատերինա Նիկոլաևնա Խլեբնիկովայի (ծննդյան անունը` Վերբիցկայա) տոհմից: Նա բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի քույրն է:

1898 թվականին Խլեբնիկովները փոխադրվում են Կազան, որտեղ 1905 թվականին, Մարինյան օրիորդաց գիմնազիան ավարտելուց հետո Վերա Խլեբնիկովան ընդունվել է Կազանի գեղարվեստի դպրոց: Կիևի գեղարվեստի ուսումնարանում կարճատև ուսանելուց հետո Խլեբնիկովան փոխել է մի քանի մասնավոր գեղարվեստի դպրոցներ` 1910 թվականին կանգ առնելով Պետերբուրգի նկարիչների խրախուսման ընկերության դպրոցում:

Վելիմիր Խլեբնիկովի մահից հետո 1922 թվականին Վերա Խլեբնիկովան գրել է իր հուշերը եղբոր կյանքի և ստեղծագործության մասին: Բնակվելով Փարիզում` նա ուսանել է Կեես վան Դոնգենի մոտ[2]: 1913 թվականի աշնանը Վերա Խլեբնիկովան թողել է Փարիզը և մեկնել Իտալիա, Ֆլորենցիա[2]:

Վերա Խլեբնիկովան Ռուսաստան է վերադարձել Անգլիայի վրայով 1916 թվականի օգոստոսին: Իտալիայում ստեղծված նրա աշխատանքների մեծ մասը մնում է այնտեղ` տանտիրուհու` Ադելի Ռանֆինի բնակարանում: Նա Աստրախան հայրական տուն է բերել կես տասնյակ աշխատանքներ, որոնք տեղավորվել են ճամպրուկում[2]:

1924 թվականին ամուսնացել է նկարիչ Պյոտր Միտուրիչի հետ:

Ծանր հիվանդությունից հետո մահացել է Մոսկվայում 1941 թվականին, թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը:

Նկարչի աշխատանքները գտնվում են հետևյալ հավաքածուներում`

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 - «Վերա Խլեբնիկովա». Աստրախանի պատկերասրահ, Աստրախան

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խլեբնիկով Վլադիմիր Ալեքսեևիչ - հայրը, գիտնական-թռչնաբան, անտառագետ, Ռուսաստանում, Վոլգայի դելտայում, առաջին պետական արգելոցի հիմնադիր:
    • Խլեբնիկով Վելիմիր - եղբայր, բանաստեղծ
    • Միտուրիչ Պյոտր Վասիլևիչ - ամուսին, նկարիչ
      • Միտուրիչ-Խլեբնիկով Մայ Պետրովիչ - որդի, նկարիչ
        • Միտուրիչ-Խլեբնիկովա Վերա Մաևնա - թոռնուհի, նկարիչ
          • Սումնինա Մարիա Անդրեևնա - ծոռնուհի, նկարիչ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Мамаев А. А. Итальянские письма, стихи и проза Веры Хлебниковой // Studi Slavistici. - 2009. № VI. - С. 251-268.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чегодаева М. Заповедный мир Митуричей-Хлебниковых: Вера и Петр. - М.: Аграф, 2004. - 416 с. - ISBN 5-7784-0272-4.
  • Хлебникова В. «Что нужно душе…». Стихи. Проза. Письма. - М.: Дом-музей Марины Цветаевой, 2000. - 208 с. - ISBN 5-93015-018-4.
  • Митурич П. Последние дни Хлебникова // Арион. - 1994. - № 4.
  • Бобков С. Ф. Вера Хлебникова. Живопись. Графика. - М.: Советский художник, 1987. - 184 с.
  • Мамаев А. А. Астрахань Велимира Хлебникова. - Астрахань: ИПК «Волга», 2007. - 250 с. - ISBN 978-5-98066-051-2.