Վեսնա Պարուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսնա Պարուն
Vesna Parun
Ծնվել էապրիլի 10, 1922(1922-04-10)[1][2] կամ հոկտեմբերի 4, 1922(1922-10-04)[3]
ԾննդավայրԶլարին, Շիբենիկ, Խորվաթիա
Վախճանվել էհոկտեմբերի 25, 2010(2010-10-25)[4][1][5][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՍտուբիչկե Տոպլիցե, Krapina-Zagorje County, Խորվաթիա
ԳերեզմանGrohote
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, մանկագիր, դրամատուրգ և նկարչուհի
Լեզուխորվաթերեն
Քաղաքացիություն Խորվաթիա
ԿրթությունԶագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
ԱնդամակցությունCroatian Writers’ Association of Herzeg-Bosnia?[6]
Պարգևներ

Վեսնա Պարուն (խորվ.՝ Vesna Parun, ապրիլի 10, 1922(1922-04-10)[1][2] կամ հոկտեմբերի 4, 1922(1922-10-04)[3], Զլարին, Շիբենիկ, Խորվաթիա - հոկտեմբերի 25, 2010(2010-10-25)[4][1][5][…], Ստուբիչկե Տոպլիցե, Krapina-Zagorje County, Խորվաթիա), խորվաթ բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսնա Պարունի ռոմանտիկորեն ոգեշունչ ստեղծագործությունը հատկապես բնորոշ է ետպատերազմյա Հարավսլավիայի երիտասարդ բանաստեղծներին, նրա ստեղծագործության մեջ նոր հասարակության քաղաքացու աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատու լինելու զգացումը միահյուսվում է քնարական տարերքի, երիտասարդությամբ արբենալու և կյանքի մասին առաջին լուրջ խորհրդածությունների հետ։ Քաղաքացիական և անձնական մոտիվները հանդես էին գալիս իրենց բնական միասնությամբ և ներդաշնակ գեղեցկությամբ։ Այդ հատկանիշի շնորհիվ Պարունի բանաստեղծության մեջ արժանի գեղարվեստական մարմնավորում ստացավ այնպիսի մի դժվարին թեմա, ինչպիսին է արդիականությունը իր անմիջական նշանակությամբ («Լուսաբացներ և մրրիկներ», 1947, «Բանաստեղծություններ», 1948): Պարունի ստեղծագործության վաղ շրջանում հանդես եկած մի շարք գծեր, մասնավորապես մարդկանց դիմելը և լրիվ ինքնաբացահայտումը, զարգանում են բանաստեղծի հետագա ստեղծագործության մեջ («Սև ձիթապտուղ», 1955, «Հավատարմություն ջրասամույրներին», 1957, «Ծովին վերադարձրած մարջան», 1959, «Թրակիայի քամին», 1964 և այլն)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #103247289 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://www.sarajevo-x.com/kultura/clanak/101025017
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. https://dhkhb.org/preminuli-clanovi/Croatian Writers’ Association of Herzeg-Bosnia.
  7. Градска библиотека "Владислав Петковић Дис" Чачак  » Добитници награда
  8. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 620։