Վեսնա Պարուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վեսնա Պարուն
Ծնվել էապրիլի 10, 1922(1922-04-10)[1] կամ հոկտեմբերի 4, 1922(1922-10-04)[2]
ԾննդավայրԶլարին, Շիբենիկ, Խորվաթիա
Վախճանվել էհոկտեմբերի 25, 2010(2010-10-25)[3][2][1][4] (88 տարեկանում)
Վախճանի վայրՍտուբիչկե Տոպլիցե, Krapina-Zagorje County, Խորվաթիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ և մանկագիր
Լեզուբուլղարերեն, սլովեներեն, գերմաներեն, ֆրանսերեն և խորվաթերեն[1]
Ազգությունխորվաթ
ՔաղաքացիությունFlag of Croatia.svg Խորվաթիա
ԿրթությունԶագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
ՊարգևներԴիսովա մրցանակ[5] Զմաևա մրցանակ և Tin Ujević Award?

Վեսնա Պարուն (խորվ.՝ Vesna Parun, ապրիլի 10, 1922(1922-04-10)[1] կամ հոկտեմբերի 4, 1922(1922-10-04)[2], Զլարին, Շիբենիկ, Խորվաթիա - հոկտեմբերի 25, 2010(2010-10-25)[3][2][1][4], Ստուբիչկե Տոպլիցե, Krapina-Zagorje County, Խորվաթիա), խորվաթ բանաստեղծուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Զագրեբի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսնա Պարունի ռոմանտիկորեն ոգեշունչ ստեղծագործությունը հատկապես բնորոշ է ետպատերազմյա Հարավսլավիայի երիտասարդ բանաստեղծներին, նրա ստեղծագործության մեջ նոր հասարակության քաղաքացու աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի համար պատասխանատու լինելու զգացումը միահյուսվում է քնարական տարերքի, երիտասարդությամբ արբենալու և կյանքի մասին առաջին լուրջ խորհրդածությունների հետ։ Քաղաքացիական և անձնական մոտիվները հանդես էին գալիս իրենց բնական միասնությամբ և ներդաշնակ գեղեցկությամբ: Այդ հատկանիշի շնորհիվ Պարունի բանաստեղծության մեջ արժանի գեղարվեստական մարմնավորում ստացավ այնպիսի մի դժվարին թեմա, ինչպիսին է արդիականությունը իր անմիջական նշանակությամբ («Լուսաբացներ և մրրիկներ», 1947, «Բանաստեղծություններ», 1948): Պարունի ստեղծագործության վաղ շրջանում հանդես եկած մի շարք գծեր, մասնավորապես մարդկանց դիմելը և լրիվ ինքնաբացահայտումը, զարգանում են բանաստեղծի հետագա ստեղծագործության մեջ («Սև ձիթապտուղ», 1955, «Հավատարմություն ջրասամույրներին», 1957, «Ծովին վերադարձրած մարջան», 1959, «Թրակիայի քամին», 1964 և այլն)[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]