Վենելին Գանև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենելին Գանև
բուլղար․՝ Венелин Ганев
 
Կուսակցություն՝ Արմատական ժողովրդավարական կուսակցություն, Ժողովրդավարական դաշինք և Հայրենական ճակատ
Կրթություն՝ Ժնևի համալսարան և Լայպցիգի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, փաստաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր փետրվարի 16, 1880(1880-02-16)[1]
Ծննդավայր Ռուսե, Բուլղարիայի իշխանություն[1]
Վախճանի օր մարտի 25, 1966(1966-03-25)[1] (86 տարեկան)
Վախճանի վայր Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]
Թաղված Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն  Բուլղարիա
Ի ծնե անուն բուլղար․՝ Венелин Йорданов Ганев

Վենելին Գանև (բուլղար․՝ Венелин Ганев, փետրվարի 16, 1880(1880-02-16)[1], Ռուսե, Բուլղարիայի իշխանություն[1] - մարտի 25, 1966(1966-03-25)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղարացի իրավաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Բուլղարիայի ռեգենտ (գահապահ, խնամակալ 1944-1946

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897-1898 թվականներին իրավունք և փիլիսոփայություն է ուսանել Լայպցիգում, 1898-1901 թվականներին՝ Ժնևում, 1901 թվականին Ժնևում ստացել է նաև բարձրագույն երաժշտական կրթություն։ 1908-1947 թվականներին իրավունքի փիլիսոփայություն է դասավանդել Սոֆիայի համալսարանում, 1908 թվականից՝ դոցենտ, 1913 թվականից՝ պրոֆեսոր։ 1914-1915 և 1916-1918 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանը։

1919 թվականի մայիսի 7-ից հոկտեմբերի 6-ը Թեոդոր Թեոդորովի կառավարությունում եղել է արդարադատության նախարար, 1919 թվականի հուլիսից՝ Փարիզի համաշխարհային բանակցությունների ժամանակ բուլղարական պատվիրակության անդամ (2005 թվականին հրատարակվել է նրա 1919 թվական հուլիսի 27- սեպտեմբերի 22 ժամանակահատվածի օրագիրը)։ 1920-1922 թվականներին եղել է Բուլղարիայի դեսպանը Ֆրանսիայում, 1908-1923 թվականներին՝ Արմատական-դեմոկրատական կուսակցության անդամ, 1923 թվականին իր գործընկերների հետ անդամագրվել է նորաստեղծ «Դեմեկրոտական միությանը», սակայն 1925 թվականին դուրս է եկել անդամությունից՝ Ալեքսանդր Ցանկովի կաբինետի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով։ 1923-1927 թվականներին եղել է Ազգային ժողովի 21-րդ գումարման պատգամավոր։ 1926-1940 թվականներին Սոֆիայում զբաղվել է փաստաբանական ծառայություններով։ Եղել է բուլղարական և եվրոպական իրավական մտքի մարդասիրական ավանդույթների ներկայացուցիչ, «Իրավապաշտպանների լիգայի» հիմնադիր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպես անկախ մտավորական միացել է Հայրենական ընդդիմադիր ճակատին, իր բողոքն է արտահայտել Բուլղարիայի հրեաներին Գերմանիա արտաքսելու ծրագրի դեմ։ Հեղաշրջումից հետո 1944 թվականի սեպտեմբերի 9-ին անչափահաս արքա Սիմեոն II կառավարման օրոք դարձել է 3 ռեգենտներից մեկը (Թոդոր Պավլովի և Զվյատկո Բոբշևսկու հետ միասին)։ Որպես ռեգենտ հանդես է եկել ընդդիմության կազմում, դեմ է եղել Բուլղարիայի կոմունիստական կուսակցության ազդեցության ընդլայնմանը, 1945 թվականի օգոստոսին դիմել է միութենական վերահսկող հանձնաժողովին խորհրդարանական ընտրությունները հետաձգելու խնդրանքով։ Բուլղարիայում միապետության վերացմամբ դադարել է ռեգենտ լինելուց (1946, սեպտեմբերի 18)։ 1947 թվականին առաջարկել է սահմանադրության դեմոկրատական նախագիծ, որը խորհրդարանը չի ընդունել և քվեարկել է հիմնական օրենքի կոմունիստական տարբերակի օգտին։

Որպես ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմնակից՝ հետապնդվել է իշխանությունների կողմից, 1947 թվականին արտաքսվել է Դրյանովո, 1948 թվականին զրկվել է ակադեմիկոսի կոչումից, հետմահու 1991 թվականի մարտի 27-ին վերականգնվել է ակադեմիայի շարքերում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոպեն (1919)
  • Առևտրային իրավունքի պատմական զարգացումները (1921)
  • Իրավագիտության ընդհանուր տեսության դասընթաց։ Ներածական։ Իրավունքի մեթոդաբանություն (1921-1932, 1946)
  • Առևտրային իրավունքի դասընթաց (1923)
  • Իրավագիտության ընդհանուր տեսության դասընթաց։ Իրավական երևույթներ (1925)
  • Անվճռականության համակարգված դասընթաց, Т. 1 (1926)
  • Իրավագիտության ընդհանուր տեսության դասագիրք։ Т. 1-2. (1932-1938)
  • Տնտեսական իրականություն։ Սոցիոլոգիական սինթեզի փորձ (1945)
  • Ժողովրդավարություն (1946)
  • Закон соудный людьмъ. Юридическо-историческое и юридическо-аналитическое исследование. (1959)
  • Իրավագիտության ընդհանուր տեսության աշխատություններ (1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #124084281 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենելին Գանև» հոդվածին։