Վարվառա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա
Բնօրինակ անունВарва́ра
Ի ծնե անունռուս.՝ Елена Владимировна Тутанова
Նաև հայտնի է որպեսВарвара
Ծնվել էհուլիսի 30, 1973(1973-07-30) (50 տարեկան)
Բալաշիխա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերավանդական փոփ երաժշտություն, Եվրո փոփ, Էթնիկ երաժշտություն, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, Քանթրի, ժողովրդական երաժշտություն, ինդի փոփ և սոուլ
Մասնագիտություներգչուհի
ԳործիքներԱկուստիկ կիթառ, դաշնամուր, ակորդեոն, ակորդեոն և վոկալ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Կայքvarvara-music.ru
 Varvara (singer) Վիքիպահեստում

Վարվառա (ռուս.՝ Варва́ра, իսկական անունը՝ Ելենա Վլադիմիրովնա Սուսովա, ռուս.՝ Елена Владимировна Сусова, օրիորդական ազգանունը՝ Տուտանովա, հուլիսի 30, 1973(1973-07-30), Բալաշիխա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, 2010 թվականից Ռուսաստանի վաստակավոր արտիստ։ Հանդես է եկել Էստրադային կատարումների պետական թատերախմբի կազմում։ Առաջին սոլո ալբոմը, որն անվանել է «Վարվառա», թողարկել է 2001 թվականին NOX Music լեյբլով։

Կենսագրություն և ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Տուտանովան ծնվել է Բալաշիխայում։ Ավարտել է Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիան։ Հետագայում հեռակա սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում՝ «երաժշտական թատրոնի արտիստ» մասնագիտացմամբ։ Թատրոնից հեռանալուց հետո Ելանան սկսել է սոլո կարիերան «Վարվառա» կեղծանվամբ[1][2]։

2001 թվականին «NOX Music» լեյբլով թողարկվեց երգչուհու դեբյուտային «Варвара» ալբոմը։ Ալբոմի մի շարք երգերի հեղինակը Կիմ Բրեյթբուրգն է։

2002 թվականի ամռանը Վարվառան շվեդական Cosmo ստուդիայի հիմնադիր Նորն Բորնի կողմից առաջարկ ստացավ շվեդական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել մի քանի ստեղծագործություններ։ Շվեդների հետ համագործակցության արդյունքում ձայնագրված առաջին կոմպոզիցիան «Это позади» երգն էր՝ ժամանակակից r’n’b ոճով։ Վարվառայի ապագա ալբոմի մնացած երգերի ձայնագրությունը որոշեցին շարունակել Ռուսաստանում։ 2002 թվականի վերջին Վարվառան «Од-на» երգով մասնակցեց «Տարվա երգ-2002» փառատոնին։ «Од-на» երգը այդ տարում հնչել էր բազմաթիվ ռադիոկենտրոնների եթերով։

2003 մարտին «Ars-Records» ընկերությունը թողարկեց Վարվառայի երկրորդ՝ «Ближе» ալբոմը։ Երգերի մեծ մասը ձայնագրվել էր «Գրիմմ եղբայրներ» ստուդիայում։

2005 թվականի փետրվարին Վարվառան անցավ «Եվրատեսիլ-2005» մրցույթի ազգային ընտրության եզրափակիչ փուլ։

2009 թվականին Վարվառան իր նոր՝ «Անուրջներ» ծրագրով մասնակցեց Լոնդոնում կայացած Ռուսական մշակույթի փառատոնին։

2010 թվականին Վարվառան արժանացավ Ռուսաստանի վաստակավոր արտիստ կոչման[1]։

2011 թվականի մարտի 2-ին Փոքր թատրոնում տեղի ունեցավ Վարվառայի «Ակունքներ» շոու-ներկայացման պրեմիերան։ «Ակունքներ» շոու-ներկայացման գաղափարի հեղինակը երգչուհու ամուսինն էր՝ Միխայիլ Սուսովը։ Ներկայացման հատուկ հյուրերն էին Մոսկվայի պարկապզուկ նվագողների նվագախումբը և «Չուկոտկա» անսամբլը։

2012 մայիսի 2-ին «Ռուսսկոե ռադիո»յի եթերով տեղի ունեցավ Վարվառայի նոր՝ «Дудочка» սինգլի պրեմիերան, որը գրվել էր Աննա Ախմատովաի բանաստեղծության հիման վրա, իսկ երաժշտության հեղինակը Վյաչեսլավ Մալեժիկն էր։ Սեպտեմբերին երաժշտական ալիքներով ցուցադրվեց համանուն տեսահոլովակը, որի ռեժիսորը Ալեքսանդր Ֆիլատովիչն էր, և որը նկարահանվել էր Կիևում

2013 թվականի հուլիսին Մոսկվայում տեղի ունեցան Ռուսական առաջին ալիքի «Ունիվերսալ արտիստ» երաժշտական հեռուստահաղորդման նկարահանումները, որին ռուս այլ կատարողների հետ մասնակցում էր նաև Վարվառան։ Արդյունքում վերջինս զբաղեցրեց վեցերորդ տեղը։

2013 թվականի դեկտեմբերի 4-ին երգչուհին թողարկեց «Кто ищет, тот найдет» սինգլը։ Իսկ դեկտեմբերի 9-ին՝ «Выше любви» ալբոմի թողարկումից 9 տարի անց, Վարվառան թողարկեց 5-րդ ստուդիական ալբոմը՝ «Легенды осени» անվանմամբ[3]։

2014 թվականի փետրվարի 28-ին Մոսկվայի «Меридиан» համերգասրահում Վարվառան ցուցադրեց «Ակունքներ» շոու-ներկայացման 2.0 տարբերակը։ Ծրագրի մի մասը նվիրված էր երգչուհու «Легенды осени» ալբոմի ցուցադրմանը։ Ներկայացման հատուկ հյուրն էր ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ Մայքլ Նայտը։

2015 սեպտեմբերի 25-ին թողարկվեց Վարվառայի վեցերորդ՝ «Лён» ալբոմը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարվարան ամուսնացած է գործարար Միխայիլ Սուսովի հետ։ Նրանք ունեն 4 երեխա՝ Յարոսլավը (Վարվարայի որդին առաջին ամուսնությունից), Վասիլին, Սերգեյը (Միխայիլի որդիներն առաջին ամուսնությունից) և նրանց համատեղ դուստրը, որի հետ Վարվառան Կրեմլի պալատում կատարեց «Лев и брадобрей» երգը «Մերի Փոպինս, ցտեսություն» կինոֆիլմից[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - «Варвара» («NOX Music»)
  • 2003 - «Ближе» («АРС-Ռեկորդզ»)
  • 2005 - «Грёзы» («Գրամոֆոն մյուզիք»)
  • 2008 - «Выше любви» («A-Music»)
  • 2013 - «Легенды осени» («Երաժշտական առաջին հրատարակչություն»)
  • 2015 - «Лён» («Երաժշտական առաջին հրատարակչություն»)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - «Лети на свет»
  • 2000 - «Бабочка»
  • 2000 - «На грани»
  • 2001 - «Варвара»
  • 2001 - «Сердце, не плачь»
  • 2002 - «Од-на»
  • 2003 - «Ближе»
  • 2003 - «Грёзы»
  • 2004 - «Таял снег»
  • 2004 - «Зима»
  • 2004 - «Ветер и звезда»
  • 2005 - «Летала, да пела»
  • 2005 - «Ангел мой»
  • 2006 - «Отпусти меня, река»
  • 2006 - «Красивая жизнь»
  • 2006 - «Два пути» (feat. Ռուսլանա)
  • 2007 - «Танец-зима»
  • 2007 - «За рекой» (feat. Նադեժդա Բաբկինա)
  • 2007 - «Чужие»
  • 2008 - «Белая птица»
  • 2008 - «Бубенцы» (feat. Իգոր Նիկոլաև)
  • 2008 - «Влюблена»
  • 2010 - «Быстрая река»
  • 2012 - «Вот она, любовь»
  • 2012 - «Дудочка»
  • 2012 - «А не пойду замуж я» (feat. Բուրանովսկիե Բաբուշկի)
  • 2013 - «Кто ищет, тот найдёт»
  • 2014 - «Боль и любовь»
  • 2014 - «Сказание о Варваре»
  • 2014 - «Весь мир за нас»
  • 2014 - «Солнышко»

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - «Տարվա երգ» մրցանակ («Од-на»)
  • 2003 - «Արծաթե սկավառակ»
  • 2003 - «Տարվա երգ» մրցանակ] («Грёзы»)
  • 2004 - «Տարվա երգ» մրցանակ («Летала, да пела»)
  • 2010 - Ռուսաստանի վաստակավոր արտիստ[1]
  • 2012 - «Տարվա մայր» մրցանակ («Самая заботливая мама»)
  • 2015 - «Spring Awards» մրցանակ («Весенняя грация»)

Երգչուհի Վարվարան պարգևատրվել է Բելառուսի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության ստեղծագործական գաղափարների մարմնավորման համար։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տեսահոլովակ Երաժշտություն Խոսքեր Ռեժիսոր
2001 Бабочка Ա․ Շկուրատով Դ․ Մախամատդինով
Лети на свет Կ․ Բրեյտբուրգ, Մ․ Բրեյտբուրգ Է․ Մելնիկ Ֆ․ Բոնդարչուկ
На грани Կ․ Բորիս Ս․ Կալվարսկի
2002 Сердце, не плачь Վ․ Մոլչանով Վ․ Սապովսկի Գ․ Օռլով
Од-на Օ․ Դրոնով Ա․ Ա’Կիմ Դ․ Զախարով
2003 Ближе Վ․ Մոլչանով Ի․ Մելնիկ Ա․ Շկուրատով
Грёзы Ա․ Օռլով Ա․ Բայդո Գ․ Թոիձե
2004 Таял снег Բ․ Գորբաչև Մ․ Ռոժկով
2005 Летала, да пела Վ․ Մոլչանով Ա․ Ա’Կիմ Ա․ Տիշկին
2006 Отпусти меня, река Ա․ Օռլով Գ․ Թոիձե & Վարվառա
2012 Дудочка Վ․ Մելեժիկ Ա․ Ախմատովա Ա․ Ֆիլատովիչ
2015 Кто ищет, тот найдёт Ա․ Մալախով Ա․ Սյուտկին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Мария Ремизова (2010 թ․ օգոստոսի 17). «Певица Варвара стала заслуженной». Комсомольская правда: Белоруссия.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Михаил Сусов и Варвара: «Нам есть о чём поговорить и помолчать вдвоём»». businessofrussia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  3. «Варвара выпустила «Легенды осени»». InterMedia. 2013 թ․ դեկտեմբերի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվառա» հոդվածին։