Վարդգես Ահարոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդգես Ահարոնյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1888 |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 19, 1965[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | իրավաբան, գրող, հասարակական գործիչ և մանկավարժ |
Ծնողներ | հայր՝ Ավետիս Ահարոնյան |
Կուսակցություն | ՀՅԴ |
Vartkes Aharonian Վիքիպահեստում |
Վարդգես Ավետիսի Ահարոնյան (դեկտեմբերի 27, 1888, Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 19, 1965[1], Վաշինգտոն, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ։
Ավետիս Ահարոնյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդգես Ահարոնյանը ծնվել է 1888 թվականին Իգդիրում։ Սովորել է Իգդիրի ռուսական գիմնազիայում, 1908 թվականին ավարտել է Երևանի պետական գիմնազիան և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։ Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել Մոսկվայում ուսումնառության տարիներին։ Վարդգես Ահարոնյանը կազմակերպել է հանգանակություն` դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ հորը բանտից ազատելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին Ահարոնյանը կամավորագրվել է Անդրանիկի գումարտակում, եղել թարգմանիչ-գրագիր։ Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է Թիֆլիս։ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը[2]։
ՀՀ անկումից հետո մեկնել է Փարիզ` հոր մոտ, 1923 թվականին՝ ԱՄՆ։ Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով, 1948-1958 թվականներին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում, քաղաքի Վաշինգտոն Հայթս թաղամասում բացել Ահարոնյան դպրոցը, կազմել է հայերենի «Հրազդան» դասագիրքը կնոջ՝ Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյանի հետ։ Հրատարակել է Ավետիս Ահարոնյանի գործերի 10 հատորյակը (1946-1951)։ 1964 թվականին այցելել է Հայաստան[2][3][4]։
Մահացել է 1965 թվականի փետրվարի 15-ին, Վաթերթաունում (Բոստոնի մոտերը)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յովհաննէս Թումանեան. մարդը եւ բանաստեղծը, Բոստոն, 1936։
- Րաֆֆի. կեանքը, Նիւ Եորք, 1936։
- Անդրանիկ. մարդը եւ ռազմիկը, Բոստոն, 1957։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Koha online catalog, Ահարոնյան, Վարդգես Ավետիսի». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Ահարոնյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Ահարոնյան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Իգդիր քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 1965 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ գրողներ
- Հայ մանկավարժներ
- 19-րդ դարի հայ գրողներ
- Հայ իրավաբաններ