Վարդան Բոստանջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոստանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Բոստանջյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1949 (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Պաշտոն(ներ) | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Ալմա մատեր | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, ռուսերեն և անգլերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Vardan Bostanjyan Վիքիպահեստում |
Վարդան Բաբկենի Բոստանջյան (սեպտեմբերի 9, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։ 2017-2018 թվականներին՝ ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Բոստանջյանը 1956-1966 թվականներին սովորել է Մ. Աբեղյանի անվան մաթեմատիկական թեքումով դպրոցում։ 1971 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1977 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում։
Աշխատանք և գիտամանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971-1974 թվականներին որպես ինժեներ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ 1977-1993 թվականներին որպես ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, բաժնի վարիչ, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն աշխատել է Հայաստանի պետպլանի տնտեսագիտական և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։
1993-1999 թվականներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ։ 2003-2007 թվականներին զբաղեցրել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնը[2]։ 2004-2016 թվականներին եղել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Պետական քննական հանձնաժողովի նախագահ։ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ է։ Հեղինակ է ավելի քան 130 հրապարակումների։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին երկու անգամ ընտրվել է Երևանի Խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր։ 1999-2003 թվականներին համամասնական ընտրակարգով «Միասնություն» դաշինքից եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ ԲՀԿ անդամ է։
2007 թվականի մայիսի 12-ին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երախտագիտության մեդալ, 2017 թ.[3]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վարդան Բաբկենի Բոստանջյանը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
- ↑ Վարդան Բաբկենի Բոստանջյանը ԵՊՀ պաշտոնական կայքում
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Բոստանջյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Երախտագիտության մեդալակիրներ
- ԲՀԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ տնտեսագետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ