Jump to content

Վավիլովիա նրբագեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վավիլովիա
Վավիլովիա
Վավիլովիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Վավիլովիա (Vavilovia)
Տեսակ Վավիլովիա (V. formosa)
Միջազգային անվանում
Vavilovia formosa

Վավիլովիա նրբագեղ (լատին․՝ Vavilovia formosa), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողացող կոճղարմատով բազմամյա բույս է։ Ցողունը ունի 20 սմ բարձրություն։ Տերևակիցները մանր են։ Տերևները 1 զույգ են, առանց բեղիկների։ Ծաղկակիրները մեկ ծաղկով են։ Պսակը վառ վարդագույն է, դրոշը՝ 16-18 մմ երկարությամբ։ Ունդը կողքերից սեղմված է, նշտարաձև։ Սերմերը հարթ են[1]։

Հանդիպում է Գեղամի (լեռնագագաթներ՝ Սևսար, Զիարեթ) և Զանգեզուրի (լեռնագագաթներ՝ Կապուտջուղ, Փառական, Մեծ Իշխանասար, Ուխտասար) ֆլորիստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Մեծ Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Հարավային և Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3000-3500 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վավիլովիա նրբագեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վավիլովիա նրբագեղ» հոդվածին։