Վասիլի Լեոնով
Վասիլի Անտոնովիչ Լեոնով (բելառուս․՝ Васіль Антонавіч Лявонаў, ռուս.՝ Василий Антонович Леонов, ապրիլի 11 (23), 1889, Վորոնեժ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1972, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկաբուժության ոլորտի բելառուս խորհրդային գիտնական։ Բելառուսում մանկաբուժության հիմնադիրներից մեկը։ Բժշկական գիտությունների դոկտոր (1924)։ Պրոֆեսոր (1924)։ Բելոռուսական ԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոս (1941)։ ԲԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1939)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Անտոնովիչ Լեոնովն ավարտել է Ռազմաբժշկական ակադեմիան (1914)։ 1914-1918 թվականներին՝ ռազմական բժիշկ, 1918-1921 թվականներին՝ կլինիկական օրդինատոր, այնուհետև՝ Վորոնեժի համալսարանի մանկական կլինիկայի ասիստենտ։ 1921-24 թվականներին՝ Սմոլենսկի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։ 1924 թվականից՝ պրոֆեսոր, Բելառուսի պետական համալսարանի, այնուհետև՝ Մինսկի բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1931-1940 թվականներին՝ Մինսկի բժշկական ինստիտուտի դեկան և փոխտնօրեն։ 1940-1947 թվականներին՝ ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։ Միաժամանակ 1941-1944 թվականներին՝ Գորկու և Նովոսիբիրսկի բժշկական ինստիտուտների ամբիոնի վարիչ։ 1944 թվականից՝ կրկին Մինսկի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ 1957-1971 թվականներին ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գերոնտոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1947-1956 թվականներին՝ ԲԽՍՀ ԳԱ նախագահության անդամ։ 1946-1954 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։
Գիտական և կազմակերպչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Լեոնովը Բելառուսում մանկաբուժության հիմնադիրներից մեկն է։ Հետազոտությունները նվիրված են երեխաների պայմանական ռեֆլեքսներին, գլխուղեղի անոթների պատերի թափանցելիությանը, բուսական և կենդանական ծագման սննդամթերքի՝ միկրոտարրերով հարստացմանը, երեխաների համաճարակային և տուբերկուլոզային մենինգիտին[4]։
Վասիլի Լեոնովը ԲԽՍՀ Մանկական բժիշկների ընկերության հիմնադիրն ու առաջին ղեկավարն է (1932-1972)։ Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, այնուհետև Մինսկի բժշկական ինստիտուտի (1924-1968) մանկական հիվանդությունների ամբիոնի հիմնադիրն ու առաջին ղեկավարը։ Մինսկի բժշկական ինստիտուտի մոր և մանկան առողջության պահպանման ֆակուլտետի հիմնադիրն ու առաջին դեկանը (1931-1940)։ ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գերոնտոլոգիայի բաժանմունքի հիմնադիրն ու առաջին ղեկավարը (1958-1972)[4]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է ավելի քան 110 գիտական աշխատության, 4 մենագրության։ Հիմնական աշխատություններն են.
- Материалы к изучению условных следовых рефлексов у детей. 1926.
- Условные рефлексы у детей-рахитиков. 1928.
- О содержании кобальта в крови и некоторых органах у детей. 1953.
- Некоторые вопросы патологии детского возраста : [сборник статей] / Белорус. о-во дет. врачей. 1967.
- Цинк в организме человека и животных. 1971 (совм. с. Т.Л. Дубиной).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bsmu.by/page/55/3081/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://unicat.nlb.by/opac/pls/dict.prn_ref?tu=r&tq=v0&name_view=va_aall&a001=BY-NLB-ar117200&strq=l_siz=20
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 «Василий Антонович Леонов». Центральная научная библиотека имени Якуба Коласа Национальной академии наук Беларуси.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Леонов Василий Антонович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Я. Коласа НАН Беларуси
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Վորոնեժ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 4 մահեր
- 1972 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային մանկաբույժներ
- Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտներ
- Բելառուս բժիշկներ
- Բելառուս գիտնականներ