Վասիլի Լեոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Լեոնով
Վասիլի Լեոնով.jpg
Ծնվել էապրիլի 23, 1889(1889-04-23)
Վորոնեժ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1972(1972-09-04) (83 տարեկան)
Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Սմոլենսկի պետական բժշկական համալսարան, Բելառուսի պետական համալսարան, Մինսկի պետական բժշկական համալսարան, Նիժնի Նովգորոդի պետական բժշկական ակադեմիա, Նովոսիբիրսկի պետական բժշկական համալսարան և Բելոռուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գերոնտոլոգիայի բաժանմունք
Գործունեության ոլորտմանկաբուժություն
Պաշտոն(ներ)Բելառուսի Հանրապետության խորհրդի անդամ
Ալմա մատերԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
ԿոչումԲելառուսի ԳԱԱ ակադեմիկոսների ցանկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավարՄաինա Պավլովա
Հայտնի աշակերտներՄարինա Լեգենչենկո և Մաինա Պավլովա
ՊարգևներԼենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Վասիլի Անտոնովիչ Լեոնով (բելառուս․՝ Васіль Антонавіч Лявонаў, ռուս.՝ Василий Антонович Леонов, ապրիլի 23, 1889(1889-04-23), Վորոնեժ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1972(1972-09-04), Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), մանկաբուժության ոլորտի բելառուս խորհրդային գիտնական։ Բելառուսում մանկաբուժության հիմնադիրներից մեկը։ Բժշկական գիտությունների դոկտոր (1924)։ Պրոֆեսոր (1924)։ Բելոռուսական ԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոս (1941)։ ԲԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1939)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Անտոնովիչ Լեոնովն ավարտել է Ռազմաբժշկական ակադեմիան (1914)։ 1914-1918 թվականներին՝ ռազմական բժիշկ, 1918-1921 թվականներին՝ կլինիկական օրդինատոր, այնուհետև՝ Վորոնեժի համալսարանի մանկական կլինիկայի ասիստենտ։ 1921-24 թվականներին՝ Սմոլենսկի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։ 1924 թվականից՝ պրոֆեսոր, Բելառուսի պետական համալսարանի, այնուհետև՝ Մինսկի բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1931-1940 թվականներին՝ Մինսկի բժշկական ինստիտուտի դեկան և փոխտնօրեն։ 1940-1947 թվականներին՝ ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։ Միաժամանակ 1941-1944 թվականներին՝ Գորկու և Նովոսիբիրսկի բժշկական ինստիտուտների ամբիոնի վարիչ։ 1944 թվականից՝ կրկին Մինսկի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ 1957-1971 թվականներին ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գերոնտոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1947-1956 թվականներին՝ ԲԽՍՀ ԳԱ նախագահության անդամ։ 1946-1954 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր[1]։

Գիտական և կազմակերպչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Լեոնովը Բելառուսում մանկաբուժության հիմնադիրներից մեկն է։ Հետազոտությունները նվիրված են երեխաների պայմանական ռեֆլեքսներին, գլխուղեղի անոթների պատերի թափանցելիությանը, բուսական և կենդանական ծագման սննդամթերքի՝ միկրոտարրերով հարստացմանը, երեխաների համաճարակային և տուբերկուլոզային մենինգիտին[1]։

Վասիլի Լեոնովը ԲԽՍՀ Մանկական բժիշկների ընկերության հիմնադիրն ու առաջին ղեկավարն է (1932-1972)։ Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, այնուհետև Մինսկի բժշկական ինստիտուտի (1924-1968) մանկական հիվանդությունների ամբիոնի հիմնադիրն ու առաջին ղեկավարը։ Մինսկի բժշկական ինստիտուտի մոր և մանկան առողջության պահպանման ֆակուլտետի հիմնադիրն ու առաջին դեկանը (1931-1940)։ ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գերոնտոլոգիայի բաժանմունքի հիմնադիրն ու առաջին ղեկավարը (1958-1972)[1]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 110 գիտական աշխատության, 4 մենագրության։ Հիմնական աշխատություններն են.

  • Материалы к изучению условных следовых рефлексов у детей. 1926.
  • Условные рефлексы у детей-рахитиков. 1928.
  • О содержании кобальта в крови и некоторых органах у детей. 1953.
  • Некоторые вопросы патологии детского возраста : [сборник статей] / Белорус. о-во дет. врачей. 1967.
  • Цинк в организме человека и животных. 1971 (совм. с. Т.Л. Дубиной).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Василий Антонович Леонов»։ Центральная научная библиотека имени Якуба Коласа Национальной академии наук Беларуси 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Леонов Василий Антонович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Я. Коласа НАН Беларуси