Վասակ Հեթումյան (արքաեղբայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակ արքաեղբայր
Վասակ արքաեղբոր և նրա զավակների՝ Հեթումի ու Կոստանդինի մանրանկարները, «Վասակ Իշխանի ավետարան», 1268-1285 թթ․
Ճանճի բերդի տեր
1260 - 1285
Հաջորդող Կոստանդին Հեթումյան
 
Ծննդյան օր 13-րդ դար
Ծննդավայր Պապեռոն, Լամբրոնի գավառ, Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Վախճանի օր 1285
Դինաստիա Հեթումյաններ
Քաղաքացիություն  Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Հայր Կոստանդին Գունդստաբլ
Զավակներ Կոստանդին Հեթումյան և Հեթում Հեթումյան

Վասակ Հեթումյան (նաև՝ Վասակ Արքաեղբայր, 13-րդ դար, Պապեռոն, Լամբրոնի գավառ, Կիլիկիայի Հայկական Թագավորություն - 1285), հայ իշխան (պարոն) Կիլիկիայի հայկական թագավորությունում, Ճանճի բերդի տերը, Պապեռոնի տեր Կոնստանդին Գունդստաբլ թագավորահոր և նրա երրորդ կնոջ որդին, Կիլիկիայի հայոց արքա Հեթում Ա-ի (1215-1270), Սմբատ Գունդստաբլի (1208-1276), Կիպրոսի թագուհի Ստեփանիա Էմիլիայի (1237-1249), Կալա-Մարիայի, Կոստանդինի և Հովհաննեսի եղբայրը, Հեթումի և Կոստանդինի հայրը, Հեթումյանների թագավորական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասակ արքաեղբայրը 1268 թվականին պատանդ է ուղարկվում Եգիպտոս՝ Մամլուքների սուլթանություն, որպեսզի ազատ արձակվի արքայորդի Լևոնը։ 1279 թվականին Լևոն Գ թագավորի կողմից ուղարկվում է Սիցիլիայի թագավորություն, որպես դեսպան։ Մահացել է 1285 թվականին[1]։

Վասակ իշխանի ավետարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասակ արքաեղբայրը գրել է տվել մի ավետարան, որտեղ կա նաև իր և զավակների՝ Հեթումի և Կոստանդինի մանրանկարները։ Այն պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում (ձեռ. 2568, թ. 320): Մանրանկարի ներքևի հիշատակարանում գրված է՝

«Պարոն Վասակ է արքայեղբայրն Հայոց, ստացող սուրբ Աւետարանիս այս և աստուածապարգև զաւակք նորա՝ Կոստանդին և Հեթում, զորս ի պարս սիրելեացն իւր ընկալցի Քրիստոս Աստուած հայցմամբ սուրբ ծնողին իւրոյ։ Նաև զուղղող սորա զՅոհաննէս եպիսկոպոս՝ եղբայր սորա և զմերսն յիշեցէք ի Քրիստոս[1]»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 53․