Վասակ Հեթումյան (արքաեղբայր)
Վասակ արքաեղբայր | ||
Վասակ արքաեղբոր և նրա զավակների՝ Հեթումի ու Կոստանդինի մանրանկարները, «Վասակ Իշխանի ավետարան», 1268-1285 թթ․ | ||
| ||
---|---|---|
1260 - 1285 | ||
Հաջորդող | Կոստանդին Հեթումյան | |
Ծննդյան օր | 13-րդ դար | |
Ծննդավայր | Պապեռոն, Լամբրոնի գավառ, Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
Վախճանի օր | 1285 | |
Դինաստիա | Հեթումյաններ | |
Քաղաքացիություն | Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
Հայր | Կոստանդին Գունդստաբլ | |
Զավակներ | Կոստանդին Հեթումյան և Հեթում Հեթումյան |
Վասակ Հեթումյան (նաև՝ Վասակ Արքաեղբայր, 13-րդ դար, Պապեռոն, Լամբրոնի գավառ, Կիլիկիայի Հայկական Թագավորություն - 1285), հայ իշխան (պարոն) Կիլիկիայի հայկական թագավորությունում, Ճանճի բերդի տերը, Պապեռոնի տեր Կոնստանդին Գունդստաբլ թագավորահոր և նրա երրորդ կնոջ որդին, Կիլիկիայի հայոց արքա Հեթում Ա-ի (1215-1270), Սմբատ Գունդստաբլի (1208-1276), Կիպրոսի թագուհի Ստեփանիա Էմիլիայի (1237-1249), Կալա-Մարիայի, Կոստանդինի և Հովհաննեսի եղբայրը, Հեթումի և Կոստանդինի հայրը, Հեթումյանների թագավորական տոհմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասակ արքաեղբայրը 1268 թվականին պատանդ է ուղարկվում Եգիպտոս՝ Մամլուքների սուլթանություն, որպեսզի ազատ արձակվի արքայորդի Լևոնը։ 1279 թվականին Լևոն Գ թագավորի կողմից ուղարկվում է Սիցիլիայի թագավորություն, որպես դեսպան։ Մահացել է 1285 թվականին[1]։
Վասակ իշխանի ավետարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասակ արքաեղբայրը գրել է տվել մի ավետարան, որտեղ կա նաև իր և զավակների՝ Հեթումի և Կոստանդինի մանրանկարները։ Այն պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում (ձեռ. 2568, թ. 320): Մանրանկարի ներքևի հիշատակարանում գրված է՝
«Պարոն Վասակ է արքայեղբայրն Հայոց, ստացող սուրբ Աւետարանիս այս և աստուածապարգև զաւակք նորա՝ Կոստանդին և Հեթում, զորս ի պարս սիրելեացն իւր ընկալցի Քրիստոս Աստուած հայցմամբ սուրբ ծնողին իւրոյ։ Նաև զուղղող սորա զՅոհաննէս եպիսկոպոս՝ եղբայր սորա և զմերսն յիշեցէք ի Քրիստոս[1]»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 53․