Վանեսա Պոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանեսա Պոնս
իսպ.՝ Silvia Vanessa Ponce de León Sánchez
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1992(1992-03-07) (32 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունUniversidad de Guanajuato?
Մասնագիտությունմոդել
 Vanessa Ponce Վիքիպահեստում

Սիլվիա Վանեսա Պոնս դե Լեոն Սանչես[1] (մարտի 7, 1992(1992-03-07), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հայտնի է որպես Վանեսա Պոնս, մեքսիկացի մոդել և գեղեցկության թագուհի, որը դարձավ Միսս Աշխարհ 2018-ի հաղթող[2]։ Նա առաջին մեքսիկացին է, որը թագադրվեց որպես «Միսս Աշխարհ»[3]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսա Պոնսը ծնվել է Մեխիկոյում, Մեքսիկա[4][5], տասը տարի ապրել է Ագուասկալիենտես նահանգում, Մեքսիկա, ինչպես նաև 5 տարի Գուանախուատո նահանգում, Մեքսիկա։ Այնուհետև նա վերադարձավ Մեխիկո, Մեքսիկա, ապրելու և աշխատելու[6]։ Նա ստացավ միջազգային բիզնեսի աստիճան և աղջիկների ու կանանց համար վերականգնողական կենտրոնի տնօրենների խորհրդի կազմում է։ Նա սովորել է Գուանախուատո նահանգի համալսարանի միջազգային առևտրի բաժնում։

Պոնսն աջակցում է տարբեր սոցիալական ոլորտներում շահույթ չհետապնդող հիմնադրամներին։ Մայրենի լեզու իսպաներենից բացի նա սահուն խոսում է անգլերեն։ Ունի մարդու իրավունքների դիպլոմ։ Նա «Միգրանտները ճանապարհի վրա» կոչվող կազմակերպության կամավոր է, որը բաղկացած է Մեքսիկայի Հանրապետության որոշ նահանգներում ծառայող միգրանտներից, ինչպես նաև նա Մեքսիկայի «Երիտասարդության ազգային ինստիտուտում» հանդես է գալիս որպես խոսնակ։

Որպես «Միսս Աշխարհ» իր թագադրության արարողության ժամանակ[7] նա ներկայացրեց իր «Na Vili» կոչվող նախագիծը, որի նպատակն է օգնություն ցույց տալ տեղացի օրվա աշխատող երեխաներին, որոնք արտագաղթում են Մեքսիկայի Գեռերո և Գուանախուատո նահանգներից[8]։ Նա նաև աշխատում է Նենեմի անվամբ դպրոցում, որը միջմշակութային կրթություն է տալիս բնիկ ժողովրդին[9]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի հաջորդ թոփ մոդել (սեզոն 5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնսն իր կարիերան սկսել է 2014 թվականին «Մեքսիկայի հաջորդ թոփ մոդել» հեռուստատեսային շարքի 5-րդ սեզոնի մասնակցությամբ, ներկայացնելով Գուանախուատո նահանգը, և հաղթող է ճանաչվել[10]։

Միսս Մեքսիկա 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնսը 2017 թվականի Միսս Մեխիկոն էր, իսկ որպես Միսս Մեքսիկա 2018 նա թագադրվեց 2018 թվականի մայիսի 5-ին Salón Imperial de Villa Toscana, Sonora-ում[11]։ Նա թագադրվեց Միսս Մեքսիկա 2016 Անդրեա Մեցայի կողմից, Չիուաուա նահանգ, Մեքսիկա[12]։

Միսս Աշխարհ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնսը ներկայացնում էր Մեքսիկան միջազգային «Միսս աշխարհ» գեղեցկության մրցաշարին, որտեղ նա հաղթեց տիտղոսը և 2018 թվականի դեկտեմբերի 8-ին Սանյայում, Չինաստան, կայացած 68-րդ մրցանակաբաշխությունում թագադրվեց որպես Միսս աշխարհ 2018[13] հեռացող Միսս Աշխարհ 2017 Մանուշի Չհիլարի կողմից, Հնդկաստան[14][15]։

Վանեսան Միսս աշխարհ է, որն անցյալ տարիներին անցկացված մրցույթների հաղթողներից տարիքով ամենամեծն է, 26 տարեկան և 276 օրական, գերազանցելով «Միսս աշխարհ 1989» Անետա Կրեգլիկայի նախորդ ռեկորդը, ով հաղթանակի պահին 24 տարեկան և 244 օրական էր[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://revistaactual.com.mx/vanessa-ponce-de-leon-mas-que-miss-mundo-una-belleza-con-proposito/
  2. «Vanessa Ponce de Leon - Pageant Planet». www.pageantplanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. «Mexico's Vanessa Ponce De León is Miss World 2018». www.rappler.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  5. «¡En exclusiva! Recuerda mamá vida de Miss Mundo en Guanajuato». Periódico Correo (եվրոպական իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  6. https://www.youtube.com/watch?v=PQqVKhYdJYc
  7. https://www.youtube.com/watch?v=OoSl38sAA4E
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
  10. https://en.wikipedia.org/wiki/Mexico%27s_Next_Top_Model_(season_5)
  11. «Vanessa Ponce de león wins Miss Mexico 2018». The Great Pageant Community. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  12. Andrea_Meza(չաշխատող հղում)
  13. https://cnnespanol.cnn.com/video/miss-mundo-mexico-gana-corona-cafe-cnnee/
  14. «Vanessa Ponce de Leon - Pageant Planet». www.pageantplanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  15. «Miss World 2018 - Pageant Planet». www.pageantplanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  16. «Miss World 2018 - Pageant Planet». www.pageantplanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող:
{{{2}}} Մանուշի Չհիլար
Միսս Աշխարհ
2018
Նախորդող:
Անդրեա Մեցա
Միսս Աշխարհ Մեքսիկա
2018