Jump to content

Վայգաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայգաչ
Տեսակկղզի
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՆենեցյան ինքնավար օկրուգ
Երկարություն100 կմ
Լայնություն45 կմ
ԲԾՄ157 մետր
Մակերես3329 կմ²
Ջրլիցի ափինՀյուսիսային Սառուցյալ օվկիանոս[1], Բարենցի ծով[1] և Կարայի ծով[1]
Քարտեզ
Քարտեզ

Վայգաչ (ռուս.՝ Вайгач), կղզի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, Բարենցի և Կարայի ծովերի սահմանում։ Յուգորսկի շար նեղուցով բաժանվում է մայրցամաքից, Կարայի դարպասներով՝ Նոր երկրից։ Մտնում է Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Նենեցական ԻՕ կազմի մեջ։ Տարածությունը մոտ 3,4 հազար կմ2 է։

Մակերևույթը հարթավայրային է, բարձրությունը մինչև 170 մ։ Կազմված է գլխավորապես ստորին պալեոզոյի և պերմի կավային թերթաքարերից, ավազաքարերից և կրաքարերից։ Կլիման ցուրտ է։ Կան շատ ճահիճներ։ Ծածկված է տունդրային բուսականությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 256
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայգաչ» հոդվածին։
  1. 1,0 1,1 1,2 Вайгач (ռուս.) // Большая советская энциклопедия / под ред. О. Ю. Шмидт — 1 — М.: Акционерное общество «Советская энциклопедия», 1920.