Վաճառականի մահը
«Վաճառականի մահը» (անգլ.՝ Death of a Salesman), Արթուր Միլլերի պիեսը՝ գրված 1949 թվականին։ Այն համարվում է հեղինակի ամենակարևոր աշխատանքը, որը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի և մի շարք այլ մրցանակների։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսի սյուժեն պատմում է անհաջողակ վաճառականի՝ Ուիլի Լոմանի մասին։ Նա ստանում է բավականին համեստ աշխատավարձ և, ինչպես Ամերիկայի մյուս բնակիչները, իր ամբողջ կյանքի ընթացքում ստիպված է վճարել շատ հարկեր։
Քանի որ Ուիլին մանկուց ապրել է առանց հայր, նա կյանքում իրեն զգում է որպես «ժամանակավոր հյուր»։ Նրա միակ հեղինակությունը՝ ավագ եղբայր Բենը, նույնպես վաղուց հեռացել էր ընտանիքից։
Ուիլին բացահայտ կասկածելի արժեքներ է ներշնչում իր երեխաների մեջ և նույնիսկ սովորեցնում է նրանց գողություն անել։ Երբ ավագ որդին՝ Բիֆը, որը խոստումնալից մարզիկ էր, ավարտում էր դպրոցը, նա բռնացնում է հորը սիրուհու հետ։ Այս իրադարձությունը ընդմիշտ փչացնում է Ուիլիի և նրա որդու հարաբերությունները, ինչպես նաև խարխլում որևէ բանի հասնելու Բիֆի ցանկությունը։ Բիֆը հեռանում է տանից, գլուխը պահում ժամանակավոր վաստակով, երբեմն էլ գողություն անելով։ Ուիլիի խիղճը տանջում էր, իսկ ժամանակի ընթացքում նրա հոգեկան վիճակը սկսում է վատթարանալ։
Ավելի քան տասը տարի անց Բիֆը վերադառնում է տուն և գտնում է իր հորը հուսահատ վիճակում. աշխատավայրում նրա գործերը վատթարանում են, նա ավելի հաճախ է սկսում խոսել ինքն իր հետ և նույնիսկ անում է ինքնասպանության մի քանի փորձ։ Փառամոլությունը ճնշում է մեղքի զգացողությունը, և Ուիլին, չնայած իր սրտում հասկանում է, որ ինքը չի կարողացել որևէ բանի հասնել, և «իր երկիրը լիովին ամուլ է», հերքում է իր դիրքն ու վատ ազդեցությունը որդու վրա։
Բիֆը ցանկանում է ամեն ինչ սկսել սկզբից, բայց նրա հույսերը, որոնք հիմնականում հիմնված են պատրանքների և ինքնահիպնոսի վրա, փշրվում են։ Ուիլիին ազատում են աշխատանքից։ Բիֆը գիտակցում է իր անարժեքությունը, բայց այլևս այն չի համարում արատ։ Նա հորը հորդորում է դադարել ապրել ստի մեջ, բայց նա, ինչպես միշտ, պաշտպանվում է մեղադրանքներով։ Հյուծված Բիֆը լաց է լինում հոր կրծքին։ Տեսնելով որդու հոգեկան ապրումները՝ Ուիլին որոշում է քսան հազար դոլարով «պարգևատրել» որդուն, նա նստում է մեքենայի ղեկին և վթարի է ենթարկվում։
Հուղարկավորության ժամանակ Բիֆը ամփոփում է իր հոր կյանքը. «Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում»։ Բիֆը որոշում է հեռանալ և ապրել հասարակ կյանքով, իսկ նրա եղբայր Հեպպին այդպես էլ չի հրաժարվում իր հոր ներշնչած արժեքներից։
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ պիեսը բեմադրվել է 1949 թվականին Մորոսկո թատրոնում, և նույն թվականին ստացել է «Թոնի» մրցանակ հինգ անվանակարգում։
1950 թվականի նոյեմբերի 18-ին 742 ներկայացումից հետո, ներկայացումը փակվել է։ Բայց չորս անգամ վերակենդանացել է[1]։ 1975 թվականին (71 ներկայացում), 1984 թվականին Դաստին Հոֆմանի հետ՝ Ուիլիի դերում, ով ավելի ուշ կրկնեց դերը 1985-ի կինոնկարի ադապտացման մեջ (97 ներկայացում), իսկ 1999 թվականին Բրայան Դեննեխիի հետ՝ Ուիլիի դերում (272 ներկայացում, «Թոնի» հինգ անվանակարգ և յոթ անվանակարգ՝ «Դրամա Դեսկ»), 2012 թվականին Ֆիլիպ Հոֆմանի հետ՝ Ուիլիի դերում, և Էնդրյու Գարֆիլդի՝ Բիֆի դերում[2]:
Հիշում եմ, թէ ինչպես եմ ժամանակին դիտել «Վաճառականի մահը» պիեսը Լի Կոբբի հետ։ Երբ ներկայացումն ավարտվեց, հանդիսատեսներից ոչ մեկը նույնիսկ չշարժվեց։ Միայն կարելի էր լսել մարդկանց շնչառությունը։ Դա թատրոնի ուժի ցնցող ցուցադրություն էր։ Կարծում եմ, որ դա երբեք չեմ մոռանա։
Քրիստոֆեր Լլոյդը Ուիլիի դերը խաղացել է Վեստոնում[4]։
Ֆիլմի ադապտացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վաճառականի մահը» (1951, ԱՄՆ) ռեժիսոր Լասլո Բենեդեկտ — «Օսկար»-ի հնգակի թեկնածու, Վենետիկի կինոփառատոնի թեկնածու և դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի քառակի դափնեկիր։
- «Կամուրջը հատել հնարավոր չէ» (1960, ԽՍՀՄ), ռեժիսորներ Թեոդոր Վուլֆովիչ, Նիկիտա Կուրիխին։
- «Վաճառականի մահը» (շվեդ.՝ En Handelsresandes död) (1961, Շվեդիա), ռեժիսոր Խանս Աբրամսոն։
- «Վաճառականի մահը» (1966, ԱՄՆ), ռեժիսոր Ալեքս Սիգալ։
- «Վաճառականի մահը» (գերմ.՝ Der Tod eines Handlungsreisenden) (1968, Գերմանիա), ռեժիսոր Գերխարդ Կլինգենբերգ։
- «Վաճառականի մահը» (1985, ԱՄՆ), ռեժիսոր Ֆոլկեր Շլենդորֆ — «Էմմի» և «Ոսկե գլոբուս »մրցանակների դափնեկիր[5]։
- «Վաճառականի մահը» (2000, ԱՄՆ), ռեժիսոր Կերկ Բրաունինգг — «Էմմի» մրցանակաբաշխության կրկնակի թեկնածու։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խուրելլ, Ջոն Դ. Երկու ժամանակակից ամերիկյան ողբերգություն։ Վաճառողի մահվան ակնարկները և քննադատությունները և Տրամվայ «Ցանկություն»։. — Նյու Յորք: (англ.), 1961. — С. 82 - 8..
- Սանդաժ, Սկոտ Ա. Ծնված պարտվողներ։ Аնհաջողությունների պատմությունները Ամերիկայում։. — Քեմբրիջ: Հարվարդի համալսարանի մամուլ, 2005. — ISBN 0-674-01510-X
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Death of a Salesman». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
- ↑ Gans, Andrew.«Starry Revival of Arthur Miller’s 'Death of a Salesman' Opens on Broadway» Արխիվացված 2012-03-17 Wayback Machine playbill.com, March 15, 2012
- ↑ «Правила жизни Лесли Нильсена | Журнал Esquire.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Itzkoff, Dave (2010 թ․ օգոստոսի 25). «Christopher Lloyd stars in 'Death of a Salesman'». The New York Times. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Michael Blachut (2017 թ․ հունվարի 9). «Death of a Salesman 1985». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաճառականի մահը» հոդվածին։ |
|