Մորոսկո թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Մորոսկո թատրոն
Morosco Theatre, New York City, at night.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք շրջան
ՃարտարապետHerbert J. Krapp
Կոորդինատներ: 40°45′28.80000010001″ հս․ լ. 73°59′8.5200000999793″ ամ. ե. / 40.7580000000277778° հս․. լ. 73.985700000027776468° ավ. ե. / 40.7580000000277778; 73.985700000027776468
Morosco Theatre (New York City) Վիքիպահեստում

Մորոսկո թատրոն (անգլ.՝ The Morosko Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվել է Թայմս Սքվերի մոտակայքում, Նյու Յորքում, գոյություն է ունեցել 1917-1982 թվականներին: Թատրոնի հեղինակությունը, յուրաքանչյուր թատերաշրջանին ներկայացվող նոր պիեսների մակարդակն այնքան բարձր էր, որ երբ առաջ է գալիս այն փակելու և տեղում ժամանակակից հյուրանոց կառուցելու հարցը, տեղի են ունենում հանրային սուր քննարկումներ և անգամ` դատական պրոցեսներ, ինչի արդյունքում, սակայն, թատրոնը փակվում է չորս այլ թատրոնների հետ, որոնք հայտնվել էին կառուցապատման գոտում[1][2]: Այսպես հայտնի թատրոնը, որտեղ իրենց առաջնախաղն են ունեցել այնպիսի հայտնի հեղինակների գործեր, ինչպիսիք են Յուջին Օ՛Նիլը, Ֆրիդրիխ Դյուրենմատը, Արթուր Միլլերը, Թենեսի Ուիլյամսը, Բեռնարդ Շոուն, Վուդի Ալենը, որոնց աշխատանքները արժանացել են ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակին, մնացել է միայն լուսանկարների վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը, որ գտնվում էր «Արևմտյան 45-րդ պողոտա, 217 տուն» հասցեում, նախագծել է ճարտարապետ և դիզայներ Հերբերտ Կրապը, Շուբերտ եղբայրների նախագծով, ովքեր թատրոնների մեծ ցանց ունեին ամբողջ Ամերիկայում: Թատրոնը ստեղծվում էր հատուկ որպես նոր աշխատավայր Լոս Անջելեսից ժամանած թատերական պրոդյուսեր Օլիվեր Մորոսկոյի համար, ով նաև նախկին բեմադրիչ էր և դրամատուրգ: Մորոսկոն բավականին մեծ ծառայություններ էր մատուցել Շուբերտ եղբայրներին, դրա շնորհիվ ի երախտագիտություն պրոդյուսերին նրանք պայմանագիր են կնքում և նորակառույց թատրոնի ղեկավարությունը հանձնում Մորոսկոյին, իսկ թատրոնն էլ կոչում «Մորոսկո թատրոն»: Թատրոնը տեղավորում էր 1009 հանդիսական. այդքան ընդարձակ դահլիճները Բրոդվեյում շատ չեն[3]: 1917 թվականի փետրվարի 4-ի փակ առաջնախաղի հետո, արդեն հաջորդ օրը թատրոնն իր դռներն է բացել հանրության առաջ: Առաջին աշխարհամարտի ամենաթեժ շրջանում թատրոնը բացվել է «Կանարյան խրճիթներ» մյուզիքլի ցուցադրությամբ: Մյուզիքլի տեքստի հեղինակն էր ինքը` Մորոսկոն[1][4]: Մեծ դեպրեսիայի տարիներին Շուբերտ եղբայրներն ստիպված էին թատրոնը վաճառել: Օլիվեր Մորոսկոն փորձում է կարիերան կառուցել Հոլիվուդում: Սակայն թատրոնը շարունակում է իր գործունեությունը: Ներկայացումները երբեմն կարևոր ու հաջողված էին, երբեմն` ոչ այնքան: Թատրոնի ղեկավարները փոխվում էին: Վերջին ղեկավարները որոշում են Մանհեթենի այդ թանկարժեք հողատարածքը վաճառել «Մարիոթ Մարքիզ» 49 հարկանի հյուրանոցի կառուցման համար: Եվ չնայած թատերախմբի ու Բրոդվեյի ազդեցիկ թատերական գործիչների հակադրությունը երկար ու հաստատակամ էր[5][6][7][8][9], թատրոնի ղեկավարների որոշումը փոխել չի հաջողվում, և 1985 թվականին դրա փոխարեն հայտնվում է երկնաքեր: Նոր շենքի երրորդ հարկում է գործում բրոդվեյան «Մարքիզ թատրոն»-ը` որպես բիզնեսի ու մշակույթի միջև կայացած փոխզիջում[4]:

Հայտնի պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոսկո թատրոնի հանդիսասրահը (արևմտյան հատված), 1933:
  • «Շնորհավոր Ամանոր» Ֆիլիպ Բարիի «Տոներ» պիեսի երաժշտական ադապտացիան Քոուլ Պորտերի երգի բառերով, 1980
  • «Տիկինը Դուբուքից», Էդվարդ Ալբի, 1980
  • «Դա», Լեոնարդ Հյուգո, 1978
  • «Կողք կողքի Սոնդհեիմի հետ», վերականգնված մյուզիքլ, 1978
  • «Գոլդա», Վիլյամ Գիբսոն, 1977
  • «Ստվերների արկղ», Մայքլ Քրիստոֆեր, 1977
  • «Խնջույք Բեթի Քոմդենի և Ադոլֆ Գրինի հետ», վերականգնված մյուզիքլ, 1977
  • «Անմեղները», Վիլյամ Արքիբալդ, 1976
  • «Թող իմ մարդիկ գան», Էրլ Վիլսոն կրտսեր, 1976
  • «Ամառ և ծուխ», Թ. Ուիլյամս, 1976
  • «Սիրո գինը», Թերենս Ռեթիգան, 1974
  • «Միսբեգոթենի լուսինը», Յու. Օ'Նիլ, 1973
  • «Փոփոխվող սենյակը», Դեյվիդ Սթորի, 1973
  • «ԲԱթլի», Սեյմն Գրեյ, 1972
  • «Եվ օրիորդ Ռիրդն մի փոքր խմած է», Փոլ Զինդել, 1971
  • «40 կարատ», Ջեյ Ալեն, 1968
  • «Արժեքը», Ա. Միլլեր, 1968
  • «Մի՛ խմիր ջուրը», Վ. Ալեն, 1966
  • «Մարի, Մարի», Ջեն Քեր, 1964
  • «Էլֆեր», Բիլ Նոթոն, 1964
  • «Երեք քույր», Անտոն Չեխով, 1964
  • «Լավագույն մարդը», Գոուր Վիդալ, 1960
  • «Ծեր տիկնոջ այցը», Ֆ. Դյուրենմաթ, 1958
  • «Հիշելու ժամանակը», Ժան Անույ, 1957-1958
  • «Կատուն շիկացած տանիքին», Թ. Ուիլյամս, 1955
  • «Խորը կապույտ ծովը», Թերենս Ռեթիգան, 1952
  • «Գործակատարի մահը», Ա. Միլլեր, 1949
  • «Կրիայի ձայնը», Ջոն Վան Դրութեն, 1943
  • «Հին ծանոթություն», Ջոն Վան Դրութեն, 1940
  • «Մեր քաղաքը», Թ. Ուայլդեր, 1938
  • «Տիկնիկների տունը», Հենրիկ Իբսեն, 1937
  • «Կամելիազարդ տիկինը», Ալեքսանդր Դյումա (որդի), 1932
  • «Քեռի Վանյա », Ա. Չեխով, 1929
  • «Փոքրիկ պատահար», Ֆլոյդ Դել և Թոմաս Միթչել, 1928
  • «Նամակ», Ս. Մոեմ, 1927
  • «Քրեյգի կինը», Ջորջ Քելի, 1925
  • «Скарамуш», Р. Сабатини, 1923
  • «Հորիզոնից անդին», Յու. Օ'Նիլ, 1920
  • «Չղջիկը», Մարի Ռայնթարթ և Էվերի Հոփվուդ, 1920

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database
  2. The New York Times (February 5, 1917). «Morosco Theatre Opens Its Doors»
  3. Роберта Брандес Грац Город в Америке. Жители и власти. — М: Общество Развития Родной Культуры, 2008. — С. 384. — 418 с.
  4. 4,0 4,1 Morrison William (1999)։ Broadway Theatres: History and Architecture (trade paperback)։ Dover Books on Architecture։ Mineola, New York: Dover Publications։ էջ 101։ ISBN 0-486-40244-4 
  5. Թատրոնի և շենքի համար պայքարող հասարակական կազմակերպությունը կոչվում էր «Փրկենք թատրոնը» Shubert Organization, Inc. v. Landmarks Preservation Commission of the City of New York and Save the Theatres, Inc. Archived 2013-05-21 at the Wayback Machine., Supreme Court of New York, Appellate Division, First Department, May 16, 1991, accessed March 10, 2013
  6. «Proposal to Save Morosco and Helen Hayes Theaters», LHP Architects, accessed March 10, 2013
  7. Helen Epstein։ «Joe Papp: An American Life»։ Վերցված է February 22, 2013 
  8. «City Panel Near Vote On Save-The-Theaters Proposals»։ New York City: NYTimes.com։ April 15, 1984։ Վերցված է February 22, 2013 
  9. Corwin, Betty «Theatre on film and tape archive» Archived 2013-09-21 at the Wayback Machine., International Association of Libraries and Museums of the Performing Arts, accessed May 10, 2013