Վահե Ղազարյան (լրագրող)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | պրոդյուսեր և հաղորդավար |
Աշխատավայր | Կենտրոն և Արմենիա Թի-Վի |
Վահե Ալբերտի Ղազարյան (մայիսի 20, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ ու վարող, «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրեն, «01-99» և «Հատուկ Դեպքեր» հաղորդաշարերի պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1976 թ. մայիսի 20-ին, Երևանում։ 1993 թ. ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ։ Զբաղվել է լրագրողական և հասարակական գործունեությամբ։ 2001 թ. ավարտել է «Հեռուստառադիո» դպրոցը։ Ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Արժանացել է Հայաստանի ոստիկանության և ԱԻՆ մեդալների, ոստիկանության պատվոգրի։ «Անալիտիկ» կենտրոնի վարկածով ճանաչվել է «2013 թ.-ի լավագույն լրագրող» կոչմանը։ «Լրագրության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար» 2018-ին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ[1] պարգևատրել Երախտագիտության մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-05 թթ վարել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը, ինչպես նաև «Մետաստազ» հաղորդումը։ 2006-08 թթ եղել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավարը և վարել «Հարթակ» հաղորդաշարը։ 2008-09 թթ եղել է «Արմենակոբ» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2009-10 թթ՝ Ա-ԹիՎի հեռուստաընկերության գլխավոր տնօրենը։ 2010-11 թթ զբաղեցրել է Արմենիա հեռուստաընկերության[2] «Ժամը» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, իսկ 2012 թ-ից «Սուր անկյուն»[3] հաղորդաշարի հեղինակն ու վարողն է։ «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրենն է։ «01-99» և «Հատուկ Դեպքեր»[4] հաղորդաշարերի պրոդյուսերն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի նախագահի հրամանագիրը Վահե Ղազարյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին».
- ↑ «Արմենիա հեռուստաընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2021-03-05-ին.
- ↑ ««Սուր անկյուն» հաղորդաշար». Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 2024-07-28-ին.
- ↑ ««Հատուկ Դեպքեր»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.