Jump to content

Վալտեր Կլաուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Կլաուսոն
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 20 1913 (հունվարի 2 1914)
Ծննդավայր Տոլմաչյովո (քաղաքատիպ ավան, Լուժսկի շրջան), Luzhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 5, 1988(1988-12-05) (74 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Անտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն  Էստոնիա և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան[1] Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Վալտեր Իվանովիչ Կլաուսոն (դեկտեմբերի 20 1913 (հունվարի 2 1914), Տոլմաչյովո (քաղաքատիպ ավան, Լուժսկի շրջան), Luzhsky Uyezd, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1988(1988-12-05), Մոսկվա, ԽՍՀՄ), էստոնացի խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1943)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1941-1944 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, կռվել Վոլխովյան, Հյուսիս Արևմտյան, Մերձբալթյան ռազմաճակատներում։ 1944-1953 թվականներին աշխատել է էստոնական ԽՍՀ խճուղային ճանապարհների վարչությունում, 1954-1961 թվականներին՝ ԷԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1961 թվականի հոկտեմբերից՝ նախագահ։ ԽՄԿԿ XXII-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու։ ԽՄԿԿ V-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալտեր Կլաուսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477


  1. Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.