Վալտեր Կլաուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալտեր Կլաուսոն
 
Քաղաքացիություն՝ Flag of Estonia.svg Էստոնիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 2, 1914(1914-01-02)
Ծննդավայր Լուգա, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 5, 1988(1988-12-05) (74 տարեկանում)
Վախճանի վայր Տալլին, ԽՍՀՄ կամ Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Metsakalmistu
 
Պարգևներ

Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Վալտեր Իվանովիչ Կլաուսոն (հունվարի 2, 1914(1914-01-02), Լուգա, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1988(1988-12-05), Տալլին, ԽՍՀՄ և Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է ՍՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1941-1944 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, կռվել Վոլխովյան, Հյուսիս Արևմտյան, Մերձբալթյան ռազմաճակատներում։ 1944-1953 թվականներին աշխատել է էստոնական ԽՍՀ խճուղային ճանապարհների վարչությունում, 1954-1961 թվականներին՝ ԷԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1961 թվականի հոկտեմբերից՝ նախագահ։ ՍՄԿԿ XXII-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու։ ՍՄԿԿ V-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477 CC-BY-SA-icon-80x15.png