Վաիլ Գոնիմ
Վաիլ Գոնիմ արաբ․՝ وائل غنيم سعيد غنيم | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | արաբերեն և եգիպտական արաբերեն |
Կրթություն | Կահիրեի համալսարան և Կահիրեի ամերիկյան համալսարան |
Գիտական աստիճան | Master of Business Administration? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Tahrir Academy?, GV և Quora? |
Պարգևներ և մրցանակներ | |
Wael Ghonim Վիքիպահեստում |
Վաիլ Սաիգ Աբբաս Գոնիմ (արաբ․՝ وائل سعيد عباس غنيم, դեկտեմբերի 23, 1980, Կահիրե, Եգիպտոս), ինտերնետային ակտիվիստ և համակարգչային ինժեներ։ 2010 թվականի հունվարից՝ Google ընկերության մարքետինգային տնօրենն է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում[2]։ 2011 թվականին նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես Եգիպտական հեղափոխության ակտիվիստ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեյլ Գոնիմը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 23-ին Կահիրեում՝ միջին դասի ընտանիքում և մեծացել է Միացյալ Արաբական Էմիրություններում[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ ստանալով համակարգչային ինժեներիայի բակալավրի աստիճան։ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը՝ ստանալով մագիստրոսի աստիճան մարքեթինգի և ֆինանսների բնագավառում[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2005 թվականներին աշխատել է Gawab ընկերությունում, որը տրամադրում է էլեկտրոնային փոստի ծառայություն։ 2005-2008 թվականներին ղեկավարել է Mubasher.info պորտալի թիմը՝ աշխատելով կապիտալի շուկայի ոլորտում[6]։
2008 թվականի նոյեմբերից աշխատում է Google ընկերությունում։ Նախ Google Եգիպտոսում եղել է տարածաշրջանային մենեջեր ապրանքների և մարքեթինգի գծով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2010 թվականի հունվարից աշխատում է Դուբայի գրասենյակում որպես մարքետինգի գծով տնօրեն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։
Մասնակցություն 2011 թվականի Եգիպտական հեղափոխությանը
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարին Վաիլ Գոնիմը, որ աշխատում էր Google-ում, խնդրել է իրեն թույլ տալ վերադառնալ Եգիպտոս՝ որպես պատճառ նշելով «անձնական խնդիրը»[7]։ Գոնիմը եղել է Եգիպտոսում բողոքի ակցիաների համակարգման ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը[8]։ Հունվարի 27-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում նա անհետացել է։ Նրա ընտանիքը լրատվամիջոցներին հայտնել է, որ նա անհայտ կորել է։ Google-ը նույնպես հայտարարություն է տարածել, որը հաստատում է նրա անհետացումը։ Բազմաթիվ բլոգերներ սկսել են արշավ` նրա գտնվելու վայրը որոշելու համար։ Փետրվարի 5-ին եգիպտացի ընդդիմադիր Մոստաֆա Ալնագարը հայտարարել է, որ Գոնիմը կենդանի է և ձերբակալված է իշխանությունների կողմից[9]։ Փետրվարի 6-ին Amnesty International-ը պահանջել է, որ եգիպտական իշխանությունները բացահայտեն Գոնիմի գտնվելու վայրը և ազատ արձակեն նրան[10]։
Գոնիմն ազատ էր արձակվել փետրվարի 7-ին՝ 11 օրվա ձերբակալությունից հետո։ Ազատ արձակվելուց հետո նրան դիմավորել են բարձրաձայն ճիչերով ու ծափահարություններով, երբ նա հայտարարել է․ «Մենք չենք հրաժարվի մեր պահանջներից, և սա ռեժիմի վերջն է»[11]։
Նույն օրը Գոնիմը ելույթ է ունեցել եգիպտական DreamTV ալիքով։ Հարցազրույցում նա կրկին կոչ է արել տապալել Մուբարաքի վարչակարգը[12]։
Փետրվարի 9-ին Գոնիմը դիմել է Թահրիր հրապարակում հավաքված մարդկանց՝ ասելով․ «Հիմա առանձին անհատների, կուսակցությունների կամ շարժումների ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է, որ բոլորս ասենք միայն մեկ բան՝ Եգիպտոսը ամենից կարևորն է»[13]։
Գիտնական Ֆուադ Աջամին հեղափոխության մասին գրել է․
Ամբոխը չէր հավաքվել այրոլլայի կողմից տուրբանում։ Սա 1979 թվականի Իրանը չէ։ Google-ի երիտասարդ ղեկավար աշխատակից Վաիլ Գոնիմն էներգիա տվեց այս բողոքի ակցիային այն ժամանակ, երբ այն կարող էր ենթարկվել այն համոզմանը, թե այդ ռեժիմը և նրա առաջնորդն անխորտակելի են[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահել Գոնիմն ամուսնացած է ամերիկուհի Իլկա Յոհանսոնի հետ[15][16]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Իսրան և Ադամը[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/wael-ghonim-and-the-people-of-egypt-2011
- ↑ «Wael Ghonim, Google's Marketing Head Reportedly Missing In Egypt». The News Ny (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Jon Swaine (2011 թ․ փետրվարի 11). «Egypt crisis: the young revolutionaries who sparked the protests». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «وائل غنيم». الأخبار (արաբերեն). 2011 թ․ փետրվարի 4. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Wael Ghonim» (անգլերեն). LinkedIn. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «وائل غنيم قائد ثورة الشباب الذي تحول الى لغز». العرب اليوم (արաբերեն). 2011 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Profile: Egypt's Wael Ghonim». BBC News (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Mike Giglio (2011 թ․ փետրվարի 13). «The Facebook Freedom Fighter». Newsweek (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Confirmation?? Rt @fustat: Mostafa Alnagar: Wael @Ghonim is alive & detained. We have promises that he will be released within hours». The Huffington Post (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 5. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Fears for Google employee in Egypt» (անգլերեն). Amnesty International. 2011-02-06. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Theodore May (2011-02-06). «Regime won't halt, but rallies must, Egypt's VP says». USA Today (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ John King (2011 թ․ փետրվարի 9). «Ghonim: 'I'm ready to die'» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Wael Ghonim addresses thousands in Tahrir Square (video)» (անգլերեն). The Guardian. 2011 թ․ փետրվարի 9. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Fouad Ajami (2011 թ․ փետրվարի 12). «Egypt's 'Heroes With No Names'». WSJ (անգլերեն). Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Laura Collins (2011 թ․ փետրվարի 12). «Wael Ghonim: the voice of a generation». TheNational.
- ↑ Ghonim, Wael. Twitter, 12 Feb 2011. Web. 15 August 2011 https://twitter.com/Ghonim/status/36118972063690752
- ↑ Alexia Tsotsis (2011 թ․ փետրվարի 7). «Wael Ghonim's First Interview After Jail Release». Techcrunch.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «وائل غنيم - المعرفة» (արաբերեն). Marefa.org. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաիլ Գոնիմ» հոդվածին։ |
|