Վազրիկ Բազիլ
Վազրիկ Բազիլ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Munich School of Philosophy? |
Աշխատավայր | Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո և Բունդեսթագ |
Վազրիկ Բազիլ (գերմ.՝ Vazrik Bazil, փետրվարի 4, 1966, Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հայազգի գերմանաբնակ գրող, ճառագիր, հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, քաղաքական տեխնոլոգ, դասախոս, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր, սփյուռքահայ կոմպոզիտոր և ջութակահար Լյուդվիգ Բազիլի որդին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազրիկ Բազիլը ծնվել է 1966 թվականին Մյունխենում։ Ծնողները եղել են պարսկահայեր[2]։ Մինչև Վազրիկ Բազիլի ծնվելը նրանք տեղափոխվել են Գերմանիա։ Մայրը` տիկին Ցողիկը, որդուն ուսման է տալիս Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։ Այնուհետև Վազրիկ Բազիլը ուսումը շարունակում է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանում։ Այստեղ նա ուսումնասիրում է փիլիսոփայություն, աստվածաբանություն, հոգեբանություն, և վերադառնալով Մյունխեն սովորում է գերմանական գրականություն և հանրային կապեր։ Գիտությունների թեկնածուի կոչումը Վազրիկ Բազիլը ստացել է Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ամբիոնում։ Ուսանելու տարիներին զուգահեռ պատգամավորների համար ճառեր է գրել և դարձել հայտնի։ Երկար տարիներ Վազրիկ Բազիլն աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում, «Լոյկորեա» հիմնադրամում, Սաքսոնիա երկրամասի սպորտի և մշակույթի նախարարությունում։ 2010—2016 թվականներին նա եղել է գերմանախոս ճառագիրների ընկերակցության նախագահը և մոտ քսանհինգ տարի անդամակցել է «Գերմանական հանրային կապերի ընկերակցությանը»։ 2010—2014 թվականներին Վազրիկ Բազիլը «Գերմանական հանրային կապերի մրցանակի հանձնաժողովի անդամ» է եղել և նաև մի քանի կազմակերպությունների հանրային կապերի խորհրդատուն։ 2016 թվականից նա հաղորդակցության և հանրային կապերի անկախ փորձագետ–խորհրդատու է։ Բազիլը ճառեր է գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի[3] և մի շարք պաշտոնատար մարդկանց համար։ Նա մի շարք գրքերի հեղինակ է։ Նրա հայաստանյան առաջին այցը 2007 թվականին էր։ 2016 թվականի այցի ժամանակ նա դասախոսություններով ելույթ է ունեցել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և «Հայկական Փի Ար ասոցիացիայի» հանրային կապեր դպրոցում։ Հանրային կապերի հայկական դպրոցի հետ համագործակցելու համար, Վազրիկ Բազիլին շնորհվեց «Պատվավոր անդամ» կոչումը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.a1plus.am/49722.html
- http://ankakh.com/article/49458/%E2%80%8Bhayyere-pyetq-e-dzyerbazatvyen-inqnathangaranatsman-dzgtumits--vazrik-bazil Արխիվացված 2016-10-12 Wayback Machine
- http://www.lib.mindiaspora.am/wp-content/uploads/2012/2012-04-15/03-vazrik-bazil-1.pdf(չաշխատող հղում) Վազրիկ Բազիլի բանաստեղծություններից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վազրիկ Բազիլ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Նոր Յառաջ»-ի հարցազրոյցը գերմանահայ բանաստեղծ, մտաւորական Վազրիկ Բազիլի հետ(չաշխատող հղում)
- ↑ Մերկելի ելույթները գրողը կգա Հայաստան
|