Վազգեն Շուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Շուշանյան
արմտ. հայ.՝ Վազգէն Շուշանեան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Օննիկ Շուշանեան
Ծնվել էփետրվարի 9, 1903(1903-02-09)
ԾննդավայրԹեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 2, 1941(1941-06-02) (38 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՓարիզի համալսարան (1930)
ԿուսակցությունՀՅԴ
ԱշխատավայրՄենք և Մարտկոց
Վազգեն Շուշանյան Վիքիդարանում
 Vasken Chouchanian Վիքիպահեստում

Վազգեն Շուշանյան (Օննիկ Շուշանյան, փետրվարի 9, 1903(1903-02-09), Թեքիրդաղ, Ադրիանապոլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 2, 1941(1941-06-02), Փարիզ), ֆրանսահայ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Շուշանյանը ծնվել է Արևելյան Թրակիայի Ռոդոսթո քաղաքում։ 1906-1911 թվականներին սովորել է Ռոտոսթոյի Սուրբ Խաչի Հիսուսյան և Սուրբ թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում։ 1915 թվականին Շուշանյանների ընտանիքը աքսորվում է Մերձավոր Արևելքի անապատները, որտեղ գրողի հարազատները զոհվում են թուրքական ջարդերի ժամանակ։

1919 թվականին ընդունվել է Արմաշի երկրագործական վարժարան, վարժարանի կազմի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա Հայաստան, մեկ տարի հետո հետ վերադարձել։ Կ. Պոլսում, Նյու Յորքում, Իզմիրում լինելուց հետո 1922 թվականին հաստատվել է Փարիզում։ Բանվորություն է արել Ռենոյի գործարանում և Մոնրուժի մետաղագործարանում։ Սովորել է երկրագործություն և կաթնային արդյունաբերություն, հետագայում՝ Սորբոնի համալսարանում[1]։

Մահացել է թոքերի հիվանդության անսպասելի սրումից Փարիզի ֆրանսիական մի հիվանդանոցում՝ միայնակ ու լքված։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է վեպեր, բանաստեղծություններ, արձակ ստեղծագործություններ, օրագրեր, գրական-մշակութաբանական և քաղաքական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման եղել սփյուռքը, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարն ուծացման վտանգի դեմ։

  • Երկիր հիշատակաց։
  • Սիրո և արկածի տղաքը
  • Ամրան գիշերներ
  • Ճերմակ Վարսենիկ
  • Մթին պատանություն
  • Գարնանային սիրո հեզ նամակներ
  • Բանաստեղծն ու կինը
  • Խառնիխուռն
  • Ներքին դաշտանկար
  • Քրոնիկոն քնարական

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մահուան առագաստը (վիպակներ), Պէյրութ, 1952, 303 էջ։
  • Գարնանային սիրոյ հեզ նամակներ, Պէյրութ, 1956, 150 էջ։
  • Մթին պատանութիւն, Պէյրութ, 1956, 215 էջ։
  • Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 1957, 193 էջ։
  • Մահուան առագաստը, Պէյրութ, 1959, 128 էջ։
  • Ճերմակ Վարսենիկ, Պէյրութ, 1960, 200 էջ։
  • Երկիր հիշատակաց, Երևան, 1966։
  • Բանաստեղծը եւ կինը, Պէյրութ, 1982, 207 էջ։
  • Երկու վիպակ. Ճերմակ Վարսենիկ։ Մթին պատանություն, Երևան, 1983, 336 էջ։
  • Ներքին դաշտանկար, Երևան, 1995, 312 էջ։
  • Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 1996, 200 էջ։
  • Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյ խորը, Պէյրութ, 1998, 176 էջ։
  • Յեղափոխութեան լոյսէ գօտին, Պէյրութ, 1998, 303 էջ։
  • Օրագիր, Երևան, 1999։
  • Քրոնիկոն քնարական, Երևան, 2000, 262 էջ։
  • Խառնիխուռն, Երևան, 2001, 272 էջ։
  • Բանաստեղծը և կինը, Երևան, 2005, 230 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2010, 394 էջ։
  • Սիրոյ եւ արկածի տղաքը, Պէյրութ, 2012, 200 էջ։
  • Ալեկօծ տարիներ (1920–1932), Մոնթրեալ, 2014, 445 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վազգեն Շուշանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադդարյան Գ., Վազգեն Շուշանյան, Բեյրութ, 1966։
  • Սևան Գ., Վազգեն Շուշանյան, Ե., 1968։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Շուշանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Շուշանյան» հոդվածին։