Վագրի համաշխարհային օր
Վագրի համաշխարհային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հուլիսի 29 |
Հաստատված | 2010 |
Վագրի համաշխարհային օր (անգլ.՝ International Tiger Day), ամենամյա տոն, որը սահմանվել է 2010 թվականի նոյեմբերին՝ Երկրի վրա վագրերի պահպանման հետ կապված խնդիրների վերաբերյալ Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային համաժողովում («Վագրի գագաթնաժողով»)։ Տոնը նշվում է հուլիսի 29-ին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր երկրներում վագրի համաշխարհային օրվա անցկացման գլխավոր նպատակներից մեկն է հանրությանը իրազեկել վագրերի անհետացման խնդրի և դրանց պաշտպանության միջոցների մասին[1]։
Վագրը գտնվում է միջազգային պաշտպանության ներքո, ներառված է ԲՊՄՄ Կարմիր գրքում (Հավելված 1 CITES)[2]։ 1947 թվականից վագրերի որսի ամբողջական արգելք է սահմանված։ 1955 թվականին արգելվել է, իսկ հետո խիստ սահմանափակվել վագրիկների որսը[2]։
Տարբեր վայրերում տոնը տարբեր կերպ է նշվում. օրինակ՝ աշխարհի որոշ կենդանաբանական այգիներում գիշատիչներն այդ օրը հատուկ համեղ կապոց և նվերներ են ստանում[3]։ «Global Tiger Initiative» միջազգային կազմակերպությունը վագրի համաշխարհային օրվա առթիվ վագրերի պոպուլյացիան պահպանելու նպատակով հավաքվել է շուրջ 350 միլիոն դոլար և հայտարարել, որ մինչև 2022 թվականը վայրի կատուների պոպուլյացիան ոչ միայն չի վերանա, այլև կկրկնապատկվի[4]։
Տոնում ըստ տարիների[խմբագրել | խմբագրել կոդը]
2017[խմբագրել | խմբագրել կոդը]
Վագրերի յոթերորդ ամենամյա համաշխարհային օրը տարբեր կերպ է նշվել ամբողջ աշխարհում։ Տեղական միջոցառումներ են կազմակերպվել Բանգլադեշում, Նեպալում և Հնդկաստանում, ինչպես նաև այն երկրներում, որոնք չունեն վագրերի արեալներ՝ Անգլիայում և Միացյալ Նահանգներում[5][6][7][8][9][10]։ Որոշ մարդիկ նույնպես մասնակցել են՝ փոխելով իրենց էջերի լուսանկարները սոցիալական ցանցերում[11]։ «WWF»-ը ներդրումներ կատարելու միջոցով շարունակում է աջակցել «Կրկնակի վագրեր» արշավին[12]։ Տարբեր ընկերություններ համագործակցում են «WWF»-ի հետ՝ օգնելու բարձրացնել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը[13][14]։
2018[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբողջ աշխարհում նկատվել է վագրերի պոպուլյացիայի և նրանց պաշտպանների առջև ծառացած խնդիրների մասին իրազեկվածության բարձրացում։ Հնդկաստանը յուրաքանչյուր չորս տարին մեկ հաշվում է վայրի վագրերի քանակը և խոստումնալից աճ է գրանցել՝ 2006 թվականին 1411-ից մինչև 2014 թվականին 2226[15]։ Հնդկաստանում վագրերի պոպուլյացիայի աճն ունի հետևյալ միտումը․
- 2006 թվական՝ 1411
- 2010 թվական՝ 1706
- 2014 թվական՝ 2226
- 2019 թվական՝ 2967
Հնդկաստանը երկրի բոլոր վագրերի 75%-ի բնակավայրն է [1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «29 июля отмечается Международный день тигра» (ռուսերեն). ИТАР-ТАСС. 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Тихонов А. Красная книга России.Животные и растения. — РОСМЭН, 2002. — С. 414. — 10 000 экз. — ISBN 5-353-00500-7
- ↑ «В зоопарке «Лимпопо» полосатых хищников поздравили с Днем тигра» (ռուսերեն). Аргументы и факты. 2014 թ․ հուլիսի 29. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Александра Чернега (2013 թ․ հուլիսի 29). «В мире отмечают День тигра» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Independent, The. «Saving Our Tigers». Saving Our Tigers | theindependentbd.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ International Tiger Day
- ↑ «7th World Tiger Day to be marked on Saturday». The Himalayan Times. 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Tiger Day to be held at Indira Gandhi Zoological Park today». The Hans India. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Yorkshire Wildlife Park prepares for Tiger Day». ITV News. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «International Tiger Day». Oregon Zoo. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «'Star Trek' Actor Says Earth's 4,000 Tigers Are Worth Saving». GOOD Magazine. 2017 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «WWF - Tiger Day». tigerday.panda.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «The world needs more tigers – News | .eco». News | .eco. 2017 թ․ հուլիսի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Age gate». 3890.tigerbeer.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ On International Tiger Day, Hopes Pinned For Tiger Population To Increase Anuj Pant on NDTV, 29 July 2018