Ստրասբուրգ (գերմ.՝ Straßburg), Էլզասի՝ նահանգ Ֆրանսիայի արևելքում, մայրաքաղաք և գլխավոր քաղաք, ինչպես նաև Եվրոպառլամենտի պաշտոնական նստավայր։ Տեղակայված լինելով Գերմանիայի սահմանին՝ այն նաև Ստորին-Ռեյն դեպարտամենտի մայրաքաղաքն է։ Էլզասի բնակչությունը պատմականորեն գերմանախոս է, որով և բացատրվում է քաղաքի գերմանական անվանում ունենալը[2]։
2008 թվականի տվյալներով՝ Ստրասբուրգի բնակչությունը՝ արվարձանները ներառյալ, կազմում է 884,988 մարդ[3]։
Ստրասբուրգի պատմական կենտրոնը 1988 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասակարգվել է որպես Համաշխարհային Ժառանգություն, առաջին անգամ այդպիսի պատվի է արժանացել քաղաքի կենտրոնը ամբողջությամբ։
Ստրասբուրգը ներծծված է Ֆրանկո-Գերմանական մշակույթով և չնայած պատմության ընթացքում թեժ վիճարկմանը, այն դարեր շարունակ Ֆրանս-Գերմանական միասնության կամուրջ է հանդիսացել։ Հատկապես Ստրասբուրգի համալսարանը՝ ներկայումս երկրորդ խոշորագույնը Ֆրանսիայում, որը Կաթոլիկ և Բողոքական մշակույթների համակեցության վառ օրինակ է։
Իսլամի պաշտամունքի համար նախատեսված ամենամեծ վայրը՝ Ստրասբուրգի մզկիթը, 2012 թվականի սեպտեմբերի 27-ին պաշտոնապես բացել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը[5]։
Տնտեսապես Ստրասբուրգը արդյունաբերության և մեքենաշինության կարևոր կենտրոն է, ինչպես նաև ճանապարհային, երկաթուղային և գետերի հանգույց։ Ստրասբուրգի նավահանգիստը, Ռեյն գետի վրա գտնվող երկրորդ մեծ նավահանգիստն է՝ Գերմանիայի Դիսբուրգ նավահանգստից հետո[6]։ Ստրասբուրգը նորարարության մակարդակով Ֆրանսիայում երրորդն է, իսկ աշխարհում 18-րդը[7]։
↑The official website of the Eurodistrict indicatesԱրխիվացված 2011-11-18 Wayback Machine a population of 868,014, but this does not take into account the official figures for 2008Արխիվացված 2010-03-31 Wayback Machine of the Ortenaukreis, which had a population of 417,613 on 31 December 2008; 884,988 is the addition of the French 2006 census and the German 2008 census. The real actual number of inhabitants is in fact even higher, due to the steady growth of the Urban Community of Strasbourg.