Jump to content

Ստորջրյա պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուզանավ

Ստորջրյա պատերազմ, պայմանական տերմին, որն արտահայտում է սուզանավերի ռազմական գործողությունները։ Ստորջրյա պատերազմը լայնորեն կիրառվել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առևտրական նավատորմին սուզանավերի պատճառած վնասը 14 միլիոն բրուտո-ռեգիստրային տ (1 ռեգիստրային տ=2,83 մ3) է, և խորտակվել է 193 ռազմանավ։ Հակառակ միջազգային իրավունքների նորմերի, Գերմանիան սուզանավերն օգտագործում էր ոչ միայն հակառակորդի ռազմանավերի, այլև հակառակորդի և չեզոք պետությունների առևտրական նավերի դեմ։ Պատերազմից հետո Ստորջրյա պատերազմներն արգելելու հարցը քննարկվել է Վաշինգտոնի (1921-1922), Լոնդոնի (1930, 1936) կոնֆերանսներում։ Վաշինգտոնի 1921-1922 թվականների կոնֆերանսում Մեծ Բրիտանիան հանդես եկավ պատերազմում սուզանավերի կիրառման դեմ, սակայն առաջարկությունը չընդունվեց։ Դեմ քվեարկողների թվում էր նաև ԱՄՆ։ 1936 թվականին ԱՄՆ, Մեծ Բրիտանիան (ներառյալ Դոմինիոններն ու Հնդկաստանը), Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան ստորագրեցին լոնդոնյան արձանագրությունը, որով սահմանվում էին առևտրական նավերի նկատմամբ սուզանավերի գործողությունները պատերազմի ժամանակ։ Արձանագրությանը միացել են ԽՍՀՍ (1937), Բելգիան, Նիդերլանդները, սկանդինավյան պետությունները, Գերմանիան և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին առևտրական նավերի ընդհանուր կորուստը կազմել է 22 միլիոն բրուտո-ռեգիստրային տ, և խորտակվել է շուրջ 400 ռազմանավ։ Ֆաշիստական Գերմանիան և ճապոնիան բազմիցս խախտել են Ստորջրյա պատերազմի վերաբերյալ կանոնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 150