Ստոյան Ջուջև
Ստոյան Ջուջև բուլղար․՝ Стоян Стоев Джуджев | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1902[1] |
Ծննդավայր | Պազարջիկ, Բուլղարիայի իշխանություն |
Մահացել է | մարտի 17, 1998[2] (95 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա և Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | ազգագրագետ, երաժշտագետ, բանահավաք, համալսարանի դասախոս և էսպերանտիստ |
Աշխատավայր | Երաժշտության պետական ակադեմիա |
Ստոյան Ստոև Ջուջև (բուլղար․՝ Стоян Стоев Джуджев, 6 դեկտեմբերի 1902, Պազարջիկ - 17 մարտի, 1997, Սոֆիա), բուլղարացի երաժշտագետ, բանահյուսագետ, էսպերանտիստ և բուլղարական ազգային երաժշտության ուսումնասիրող[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստոյան Ջուջևը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 6-ին Պազարջիկ քաղաքում։ Պանագյուրիշտե քաղաքում ավարտել է դպրոցը։ Սոֆիայում սովորել է Երաժշտության պետական ակադեմիայում, որն ավարտել է 1924 թվականին (սովորել է Դոբրի Խրիստովի, Ստոյան Բրաշովանովի և Դիմիտր Ռադևի մոտ)՝ ստանալով դիրիժորի մասնագիտություն։ Կրթությունը շարունակել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում։ 1931 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ռիթմն ու տակտը բուլղարական ժողովրդական երաժշտության մեջ» (բուլղար․՝ Ритъм и такт в българската народна музика) թեմայով։ Ստոյան Ջուջևին Ռաբինդրանաթ Թագորն առաջարկել է դասավանդել Հնդկաստանում, սակայն Ջուջևը նախընտրել է մնալ Բուլղարիայում[4]։ 1931 թվականին Ստոյան Ջուջևը ազգագրություն, ակուստիկա ու ժողովրդական երաժշտություն է դասավանդել Երաժշտության պետական ակադեմիայում, ինչպես նաև աշխատել է որպես ռեժիսոր։ 1937 թվականից դոցենտ է, 1941 թվականից՝ պրոֆեսոր (երաժշտական ազգագրություն և բուլղարական ժողովրդական երաժշտություն)։
1954-1974 թվականներին Ստոյան Ջուջևը եղել է Բուլղարիայի պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ու ազգագրության ամբիոնի վարիչ։ Աշխատել է բուլղարական ժողովրդական երաժշտության տեսության բնագավառում, զարգացրել է Դոբրի Խրիստովի և Վասիլ Ստոինի տեսական դրույթները։ Ստոյան Ջուջևի հայտնի աշակերտներից են եղել Իվան Կաչուլևը, Ելենա Ստոինը, Նիկոլայ Կաուֆմանը, Տոդոր Ջիջևը և Միխայիլ Բուկուրեշտլիևը[3][5]։ Ստոյան Ջուջևը եղել է Էսպերոնտոյի համաշխարհային ակադեմիայի անդամ և այն 45 էսպերանտիստներից մեկը, ովքեր առավել լավ էին տիրապետում այդ լեզվին։ Ստոյան Ջուջևը եղել է Պետր Դինովի փիլիսոփայական հայացքների հետևորդ։
Ստոյան Ջուջևը մահացել է 1997 թվականի մարտի 17ին Սոֆիայում[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերդերի մրցանակ (1978)
- Դիմիտրովի մրցանակ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի մրցանակ
- Երաժշտության ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- „Българска народна хореография“ (1945)
- „Теория на българската народна музика“ т. I-IV (1954-1961)
- „Музикографски есета и студии“ (1977)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://newspaper.kultura.bg/bg/article/view/597
- ↑ 3,0 3,1 3,2 Научноинформационен център „Българска енциклопедия“ (2012). Голяма енциклопедия България. Том 5 (բուլղարերեն). София: Книгоиздателска къща „Труд“. էջ 1740. ISBN 9789548104272.
- ↑ Любен Ботушаров. «In Memoriam — Стоян Джуджев» (բուլղարերեն). в. „Култура“. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 25.01.2013-ին.
- ↑ 5,0 5,1 «Проф. д-р Стоян Джуджев (1902 - 1997)» (բուլղարերեն). Национална музикална академия „Проф. Панчо Владигеров“. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 25.01.2013-ին.
|