Ստոյան Ջուջև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստոյան Ջուջև
բուլղար․՝ Стоян Стоев Джуджев
Ծնվել էդեկտեմբերի 6, 1902(1902-12-06)[1]
ԾննդավայրՊազարջիկ, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էմարտի 17, 1997(1997-03-17)[1] (94 տարեկանում)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունազգագրագետ
ԱշխատավայրԵրաժշտության պետական ակադեմիա

Ստոյան Ստոև Ջուջև (բուլղար․՝ Стоян Стоев Джуджев, 6 դեկտեմբերի 1902, Պազարջիկ - 17 մարտի, 1997, Սոֆիա), բուլղարացի երաժշտագետ, բանահյուսագետ, էսպերանտիստ և բուլղարական ազգային երաժշտության ուսումնասիրող[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոյան Ջուջևը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 6-ին Պազարջիկ քաղաքում։ Պանագյուրիշտե քաղաքում ավարտել է դպրոցը։ Սոֆիայում սովորել է Երաժշտության պետական ակադեմիայում, որն ավարտել է 1924 թվականին (սովորել է Դոբրի Խրիստովի, Ստոյան Բրաշովանովի և Դիմիտր Ռադևի մոտ)՝ ստանալով դիրիժորի մասնագիտություն։ Կրթությունը շարունակել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում: 1931 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Ռիթմն ու տակտը բուլղարական ժողովրդական երաժշտության մեջ» (բուլղար․՝ Ритъм и такт в българската народна музика) թեմայով։ Ստոյան Ջուջևին Ռաբինդրանաթ Թագորն առաջարկել է դասավանդել Հնդկաստանում, սակայն Ջուջևը նախընտրել է մնալ Բուլղարիայում[3]: 1931 թվականին Ստոյան Ջուջևը ազգագրություն, ակուստիկա ու ժողովրդական երաժշտություն է դասավանդել Երաժշտության պետական ակադեմիայում, ինչպես նաև աշխատել է որպես ռեժիսոր։ 1937 թվականից դոցենտ է, 1941 թվականից՝ պրոֆեսոր (երաժշտական ազգագրություն և բուլղարական ժողովրդական երաժշտություն)։

1954-1974 թվականներին Ստոյան Ջուջևը եղել է Բուլղարիայի պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ու ազգագրության ամբիոնի վարիչ։ Աշխատել է բուլղարական ժողովրդական երաժշտության տեսության բնագավառում, զարգացրել է Դոբրի Խրիստովի և Վասիլ Ստոինի տեսական դրույթները։ Ստոյան Ջուջևի հայտնի աշակերտներից են եղել Իվան Կաչուլևը, Ելենա Ստոինը, Նիկոլայ Կաուֆմանը, Տոդոր Ջիջևը և Միխայիլ Բուկուրեշտլիևը[2][4]: Ստոյան Ջուջևը եղել է Էսպերոնտոյի համաշխարհային ակադեմիայի անդամ և այն 45 էսպերանտիստներից մեկը, ովքեր առավել լավ էին տիրապետում այդ լեզվին։ Ստոյան Ջուջևը եղել է Պետր Դինովի փիլիսոփայական հայացքների հետևորդ։

Ստոյան Ջուջևը մահացել է 1997 թվականի մարտի 17ին Սոֆիայում[4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • „Българска народна хореография“ (1945)
  • „Теория на българската народна музика“ т. I-IV (1954-1961)
  • „Музикографски есета и студии“ (1977)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Научноинформационен център „Българска енциклопедия“ (2012)։ Голяма енциклопедия България. Том 5 (բուլղարերեն)։ София: Книгоиздателска къща „Труд“։ էջ 1740։ ISBN 9789548104272 
  3. Любен Ботушаров։ «In Memoriam — Стоян Джуджев» (բուլղարերեն)։ в. „Култура“։ Վերցված է 25.01.2013 
  4. 4,0 4,1 «Проф. д-р Стоян Джуджев (1902 - 1997)» (բուլղարերեն)։ Национална музикална академия „Проф. Панчо Владигеров“։ Վերցված է 25.01.2013