Ստեֆանի Կոպելուսոս
Ստեֆանի Կոպելուսոս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հունական ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Ալաբամայի համալսարան և St. Johns Country Day School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Stephanie Kopelousos Վիքիպահեստում |
Ստեֆանի Կոնստանտին Կոպելուսոս (անգլ.՝ Stephanie Constantin Kopelousos, հունվարի 13, 1970, Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ, 2007-2011 թվականներին Ֆլորիդայի տրանսպորտի դեպարտամենտի քարտուղար[1]։ Առաջին կին է այս պաշտոնում և ամենաերիտասարդ քարտուղարը վարչության պատմության մեջ։ Ի տարբերություն իր նախորդների մեծ մասի, նա չի ունեցել ինժեներական կրթություն[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ, ընտանիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստավրուլա Կոպելուսոսը ծնվել է 1970 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում՝ հույների ընտանիքում, որոնք նրան միշտ անվանել են Ստեֆանի։
1958 թվականին Ստեֆանիի պապը՝ Ջորջ Կոպելուսոսը, բացել է հանրահայտ «Garden» ռեստորանը Ֆլորիդայի Ստարկ քաղաքում, իսկ նրա հայրը՝ Գաս (Կոնստանտին) Կոպելուսոսը, ղեկավարել է այն մինչև 2008 թվականը, որից հետո վաճառել է։
Ստեֆանիի հորեղբայրը՝ Ջոն Կոպելուսոսը, Օրինջ այգում տեղակայված «Kopelousos, Bradley & Garrison, P.A.» իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկերն է[3]։
Մեծացել է Քլեյ շրջանում, որտեղ էլ հաճախել է մասնավոր դպրոց մինչև 1984 թվականը, երբ մահացել է նրա մայրը։ 1988 թվականին ավարտել է Բրադֆորդի միջնակարգ դպրոցը[4]։
1993 թվականին ավարտել է Ալաբամայի համալսարանը, որտեղ մասնագիտացել է քաղաքագիտության ոլորտում, որից հետո տեղափոխվել է Վաշինգտոնի Կոլումբիա շրջան։
Կառավարության աշխատավայրերում զուգահեռաբար աշխատել է ռեստորանում որպես հոսթես, որպեսզի վճարի իր հաշիվները։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Կոպելուսոս ընտանիքի ընկերը, որը նույնպես այցելել էր Ջեքսոնվիլում գտնվող հունական ուղղափառ եկեղեցի, և ծանոթ լինելով ԱՄՆ Կոնգրեսում ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Թիլլի Ֆաուլերին, որը այցելել է կոշիկի վերանորոգման նրա արհեստանոց, նրան խորհուրդ է տվել Ստեֆանին։ Ստանալով ստաժյորի տեղը՝ արդեն մեկ ամիս անց նա զբաղեցրել է կադրերի գծով օգնականի պաշտոնը։
1998 թվականին Կոպելուսոսը ստացել է օրենսդրության հարցերով Թիլլի Ֆաուլերի ավագ օգնականի պաշտոնը՝ Կապիտոլիումի բլուրում հայտնի դառնալով տրանսպորտային շրջանակներում։
2001 թվականին՝ Ֆաուլերի Կոնգրեսից հեռանալուց հետո, Կոպելուլոսը դարձել է Վաշինգտոնի տրանսպորտի դեպարտամենտի և Ֆլորիդայի համայնքների գործերի դեպարտամենտի լոբբիստը[5]։
2005 թվականին Ֆլորիդայի տրանսպորտի դեպարտամենտի քարտուղար Դենվեր Ստատլերը Կոպելուսոսին նշանակել է իր վարչակազմի ղեկավար Թալահասիում։
2007 թվականին Ֆլորիդայի նորընտիր նահանգապետ Չարլի Քրիստը Կոպելուսոսին նշանակել Է Ֆլորիդայի տրանսպորտի դեպարտամենտի քարտուղարի պաշտոնում, որը նա զբաղեցրել է մինչև 2011 թվականը
Որոշ ժամանակ աշխատել է որպես կոնգրեսական Ջոն Միկիի խորհրդականը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի կոմիտեի նախագահ[6], որից հետո 2011 թվականի մարտին զբաղեցրել է Քլեյ շրջանի կառավարչի պաշտոնը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «FDOT Former Secretaries». Департамент транспорта Флориды.
- ↑ Barnett, Cynthia (6/1/2008). «Hard Road Ahead for State Roads». Florida Trend.
- ↑ «John Kopelousos». Kopelousos, Bradley & Garrison, PA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ Reese Cravey, Beth (2011 թ․ հունվարի 11). «Clay native chosen as county manager». Florida Times-Union.
- ↑ «Secretary Stephanie C. Kopelousos» (PDF). Miami Intermodal Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Hannan, Larry (2011 թ․ փետրվարի 10). «New Clay County manager will work for U.S. Rep. John Mica before starting in Clay County». jacksonville.com.
- ↑ «Stephanie Kopelousos Named New County Manager By BCC». February 2011.