Ստեփան Սաթունց
Ստեփան Սաթունց | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15 (28), 1910[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 18, 1985 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա[1], Վրաստանի տեխնիկական համալսարան (1931)[1] և Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության ակադեմիա[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Թբիլիսիի կրկես |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Ստեփան Քրիստափորի Սաթունց (սեպտեմբերի 15 (28), 1910[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ։ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր։
Ճարտարապետ Քրիստափոր Տեր-Սարգսյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական ֆակուլտետում, 1931 թվականին ավարտել է Վրաստանի ինժեներա-շինարարական ինստիտուտը։ Աշխատել է Թբիլիսիում։ 1944 թվականից դասավանդում էր Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում (1970 թվականից՝ պրոֆեսոր)։ Միաժամանակ աշխատել է նախագծային կազմակերպություններում։
Սաթունցի նախագծերով կառուցվել են՝ հանգստյան տուն Դագրայում (1933-1935 թթ.), Ծղալտուբոյում (1935-1937 թթ.), կրկեսի շենք Թբիլիսիում (1940 թ., ճարտարապետ Նեպրինցևի և Ուրուշաձեի հետ), Վրաստանի ԿԿ Թբիլիսիի քաղկոմի շենքը (1940 թ., Կուրդիանիի հետ), կրկեսի շենք Գորկիում (1949-1954 թթ.), շամպայն գինիների գործարանի շենքը Երևանում (1949 թ.), Երևանի «Արարատ» ռեստորանի և սրճարանի ներսի հարդարումը (1949 թ., ճարտարապետ Կարո Հալաբյանի հետ)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 114)։ |