Քրիստափոր Տեր-Սարգսյան
Քրիստափոր Տեր-Սարգսյան | |
---|---|
Ի ծնե | Քրիստափոր Բոգդանի Տեր-Սարգսյան |
Ծնվել է | 1875 սեպտեմբերի 20 |
Ծննդավայր | Շուշի |
Մահացել է | ապրիլի 30, 1917 | (տարիքը 41)
Վախճանի վայր | Թիֆլիս |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Քրիստափոր Բոգդանի Տեր-Սարգսյան (Քրիստափոր Սաթունց, Տեր-Սարկիսով, սեպտեմբերի 20, 1875, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1917, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ ճարտարապետ։
Ճարտարապետ Ստեփան Սաթունցի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1903 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետը։ Ստեղծագործել է Թիֆլիսում։
1905-1908 թվականներին Տեր-Սարգսյանի նախագծերով կառուցվել են վրաց ազնվականության ընկերության թատրոնը (հետագայում՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոն), Կովկասի Վորոնցով-Դաշկովի կենտրոնական գրասենյակի եռահարկ շենքը (այժմ՝ Վրաստանի ԳԱ Լեզվաբանության ինստիտուտ), վերակառուցել և ընդարձակել է կենտրոնական փոստի շենքը (1913)։ 1906-1914 թվականներին նախագծել և գործուն մասնակցություն է ունեցել գեներալ Ս. Փիրումյանի բնակելի և եկամտաբեր տան (այժմ՝ Հակատուբերկուլոզային դիսպանսեր), բժիշկ Շահմուրադյանի (1910, արժանացել է «Տարվա լավագույն տուն» մրցանակի, այժմ՝ ֆիզիոլոգիայի և ախտաբանության ինստիտուտ), ճարտարագետ Ղահրամանյանի (1910) և այլոց՝ հիմնականում եռահարկ բազմաթիվ բնակելի տների շինարարությանը, որոնցից ճարտարապետական ու գեղարվեստական հատկանիշներով խիստ տարբերվում է դասական ճարտարապետության տարբեր մանրամասների ներդաշնակումով, շեշտադրված արտահայտչականությամբ և ներսույթի բազմապիսի ճոխ ձևավորումների (ոսկեպատ, քանդակազարդ առաստաղներ և այլն) օգտագործումով կառուցված մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի երկհարկ պալատը (այժմ՝ Վրաստանի արվեստների տուն)[1][2]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրանյան Է, «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ-XX դարի սկիզբ», Երևան, 2000, էջ 148-157
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Քրիստափոր Տեր-Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.