Ստեփան Ղազարյան (մրցավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Ղազարյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1935(1935-06-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 23, 2020(2020-06-23)[1] (84 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1957) և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1971)
Մասնագիտությունմարզիկ, մարզիչ և մրցավար
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Ստեփան Լևոնի Ղազարյան (հունիսի 29, 1935(1935-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2020(2020-06-23)[1]), հայ մարզիկ, մարզիչ, մրցավար։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1955), ՀԽՍՀ (1962), 1965 թվականից՝ հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցավար, գլխավոր մրցավար։ ԽՍՀՄ (1968) վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցավար (1974): 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1971 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1961-1968 թվականներին՝ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, 1963 թվականից՝ գլխավոր մարզիչ, 1970-1987 թվականներին՝ «Սևան», 1987-1991 թվականներին՝ «Հայաստան» մարզական ընկերությունների խորհրդի նախագահ, 1965 թվականից՝ հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցավար, գլխավոր մրցավար։ 1987 թվականից՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող, 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող (1987 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ
  • Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններ, ոսկե դիպլոմ, ոսկե սուլիչով
  • ՌԴ Դաղստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի (2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]