Ստեփան Ղազարյան (մրցավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Ղազարյան
Ծնվել էհունիսի 29, 1935(1935-06-29) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունմարզիկ, մարզիչ և մրցադատավոր
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Ստեփան Լևոնի Ղազարյան (հունիսի 29, 1935(1935-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիկ, մարզիչ, մրցավար: ԽՍՀՄ սպորտի վարպետ (1955), ՀԽՍՀ (1962), 1965 թվականից՝ հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցավար, գլխավոր մրցավար: ԽՍՀՄ (1968) վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային բարձրագույն կարգի մրցավար (1974): 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1971 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1961-1968 թվականներին՝ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, 1963 թվականից՝ գլխավոր մարզիչ, 1970-1987 թվականներին՝ «Սևան», 1987-1991 թվականներին՝ «Հայաստան» մարզական ընկերությունների խորհրդի նախագահ, 1965 թվականից՝ հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցավար, գլխավոր մրցավար: 1987 թվականից՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող, 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի մարզիչ[1]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող (1987 թվականից):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ
  • Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններ, ոսկե դիպլոմ, ոսկե սուլիչով
  • ՌԴ Դաղստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի (2002)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]