Ստանիսլավ Կրիցյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Կրիցյուկ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Տոլյատի, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Յ. Կոնոպլյովի անվ. ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Ռուսաստան Ակադեմիա 4 (-4)
2008–2009 Ռուսաստան Տոլյատի 18 (-36)
2010–2013 Ռուսաստան Ակադեմիա 39 (-36)
2013–2016 Պորտուգալիա Բրագա 29 (-18)
2013–2014  Պորտուգալիա Բրագա Բ 12 (-14)
2013–2014  Պորտուգալիա Ռիու Ավի 1 (-1)
2016  Ռուսաստան Կրասնոդար 12 (-6)
2016–մ.հ. Ռուսաստան Կրասնոդար 36 (-29)
Ազգային հավաքական
2007 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 6 (–?)
2008 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18) 5 (–?)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 4 (–?)
2016 Ռուսաստան Ռուսաստան 2 (–1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26 մայիսի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 16 հուլիսի, 2019

Ստանիսլավ Վասիլևիչ Կրիցյուկ (ռուս.՝ Станислав Васильевич Крицюк, դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1][2], Տոլյատի, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, ռուսական «Կրասնոդար» ակումբի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2008 թվականին Դիմիտրովգրադի Ակադեմիա ակումբի կազմում կատարել է նորամուտը Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում՝ չորս խաղում բաց թողնելով 4 գնդակ։ Ապա խաղացել է «Տոլյատիի» և «Ակադեմիայի» կազմում, որը տեղափոխվել է այդ քաղաք։ 2013 թվականին տեղափոխվել է Պորտուգալիայի «Բրագա» ակումբ։ Մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է ակումբի երկրորդ թիմում, իսկ երկրորդ կեսին վարձավճարով հանդես է եկել «Ռիու Ավիում»՝ Պորտուգալիայի առաջնությունում անցկացնելով մեկ խաղ և բաց թողնելով մեկ գնդակ[3]։

2014 թվականի օգոստոսի 18-ին Կրիցյուկը կատարել է նորամուտը «Բրագայի» կազմում[4]։ Պորտուգալիայի առաջնության առաջին երկու խաղերում բաց չի թողել ոչ մի գնդակ[5], սակայն հետո տեղը զիջել է տեղը Մատեուս Մագալյայնսին։ Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում օգնել է թիմին հաղթել «Բենֆիկային» և անցնել 1/8 եզրափակիչ[6], ապա եզրափակիչ, որտեղ «Բրագան» զիջել է «Սպորտինգին» հետխաղյա 11 մետրանոցներով[7]։

2015/16 մրցաշրջանի սկզբում Բրագայի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Կրիցյուկին դարձրել է ակումբի առաջին դարպասապահը[8]։ 2016 թվականի հունվարի 25-ին մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Կրասնոդար» ակումբ[9]։ 2006 թվականի մայիսի 30-ին «Կրասնոդարը» գնել է Կրիցյուկի տրանսֆերը 4 միլիոն եվրոյով և կնքել պայմանագիր, որը նախատեսվել է մինչև 2020 թվականը[10]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքականում։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2013 թվականին՝ մասնակցելով 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

2016 թվականի մարտի 26-ին Լիտվայի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է նորամուտը Ռուսաստանի ազգային հավաքականում՝ առաջին խաղակեսում անառիկ պահելով իր դարպասը։ 2016 թվականի նոյեմբերի 10-ին Կատարի հավաքականի դեմ ընկերական խաղի 58-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Իգոր Ակինֆեևին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 26-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ակադեմիա (Տոլյատի) 2 Դիվիզիոն 2008 4 0 0 0 0 0 4 0
2010 20 0 0 0 0 0 20 0
2011/12 13 0 0 0 0 0 13 0
2012/13 6 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 43 0 0 0 0 0 43 0
Ռուսաստան Տոլյատի 2 Դիվիզիոն 2008 9 0 0 0 0 0 9 0
2009 9 0 1 0 0 0 10 0
Ընդհանուր 18 0 1 0 0 0 19 0
Պորտուգալիա Բրագա Բ Սեգունդա լիգա 2012/13 2 -2 0 0 0 0 2 -2
2013/14 10 -14 0 0 0 0 10 -14
Ընդհանուր 12 -16 0 0 0 0 12 -16
  Պորտուգալիա Ռիու Ավի Սուպերլիգա 2013/14 1 -1 2 -2 0 0 3 -3
Ընդհանուր 1 -1 2 -2 0 0 3 -3
Պորտուգալիա Բրագա Սուպերլիգա 2014/15 11 -5 10 -10 0 0 21 -15
2015/16]18 -13 0 0 0 0 0 -13 0
Ընդհանուր 29 -18 10 -10 0 0 39 -28
Ռուսաստան Կրասնոդար Պրեմիեր Լիգա  2015/16 12 -6 2 -3 0 -0 14 -9
2016/17 20 -16 1 -3 10 -9 31 -28
2017/18 4 -4 0 -0 0 -0 4 -4
2018/19 12 -9 1 -2 4 -4 17 -15
Ընդհանուր 48 -35 4 -8 14 -13 66 -56
Ամբողջ կարիերա 151 -70 17 -20 14 -13 182 -103

Խաղերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվական սեպտեմբերի 20-ի դրությամբ
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Բաց թողած գոլեր Մրցություն
1 26 մարտի, 2016 Լիտվա Լիտվա 3:0 0 Ընկերական խաղ
2 10 հոկտեմբերի, 2016 Կատար Կատար 1:2 1 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 2 խաղ / 1 բաց թողած գոլ / 1 «չոր» խաղ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա «Բրագա»
Ռուսաստան«Կրասնոդար»

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Match report
  4. Российский вратарь Крицюк дебютировал в составе «Браги»
  5. «Крицюк провел за "Брагу" второй сухой матч подряд». Спорт-Экспресс. 26 августа 2014 09:41.
  6. Блестящая игра Крицюка выводит Брагу в 1/8 финала Кубка Португалии!
  7. «Крицюк не спас "Брагу" в финале Кубка Португалии» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին. «В финале Кубка Португалии "Спортинг" в серии пенальти обыграл "Брагу" – 3:1. Российский голкипер "Браги" Сергей Крицюк провел на поле весь матч, но не смог спасти свою команду в серии 11-метровых ударов. Отметим, что номинальные гости вели по ходу встречи.»
  8. Станислав Крицюк будет первым вратарем в «Браге»
  9. «Ворота «Краснодара» будет защищать Станислав Крицюк». Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  10. «Официальный сайт ФК «Краснодар»». www.fckrasnodar.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Կրիցյուկ» հոդվածին։