Ստանիսլավ Լյուբշին
Ստանիսլավ Լյուբշին | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1933[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (1959) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն, Սովրեմեննիկ (թատրոն), Տագանկայի թատրոն, Մոսկվայի Մ. Ն. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոն և Մալայա Բրոննայայի թատրոն |
Երեխա(ներ) | Yuriy Lyubshin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստանիսլավ Անդրեևիչ Լյուբշին (ռուս.՝ Станислав Любшин, ապրիլի 6, 1933[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), սովետական և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1981 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլավ Լյուբշինը ծնվել է 1933 թվականի ապրիլի 6-ին։
1959 թվականին ավարտել է Մ․ Ս․ Շեպկինի անվան թատրոնի բարձրագույն դպրոցը։
1959-1963 թվականներին եղել է «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան։
1964-1967 թվականներին ծառայել է Տագանկայի թատրոնում։
1974-1977 թվականներին աշխատել է Մ. Ն. Երմոլովայի անվան թատրոնում, իսկ 1977-1979 թվականներին Մալայա Բրոննայայի թատրոնի դերասան էր։
1981 թվականից մինչ այժմ աշխատում է որպես Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասան։
Նա իր դեբյուտը կատարել է «Սովրեմեննիկ» և «Пять вечеров» (Սլավկա) թատրոններում։ Մոսկվայի թատրոնում կատարած դերերից են՝ Հենրիխ և Քրիստիան («Մերկ թագավորը»), Խլահավ («Երկու գույն») «Современник» թատրոնում, Հյուսն («Բարի մարդ Սեզուանից»), Հեղինակ («Մեր ժամանակի հերոսը») Տագանկայում թատրոնում, Շամանով («Անցած ամառ Չուլիմսկում»), Ուսուցիչ («Տուն դեպի դաշտ նայող պատուհաններով»)։
«Սովետական էկրան» ամսագրի հարցման համաձայն ճանաչվել է լավագույն դերասանն 1968 («Վահան և սուր» ֆիլմում կատարած դերի համար) և 1979 թվականներին («Հինգ գիշերներ»)։
Որպես ռեժիսոր՝ նա նկարահանել է երկու ֆիլմ՝ «Կանչիր ինձ դեպի լուսավոր հեռուն» (1977) Հերման Լավրովի հետ համատեղ (1977 թվականին ֆիլմն արժանացել է Գրան-Պրիի և ՖԻՊՐԵՍԻ մրցանակի Գերմանիայի Մանհեյմ-Հայդելբերգի միջազգային կինոփառատոնում[2][3]) և «Երեք տարի» (1980) Դմիտրի Դոլինի հետ համատեղ։
Մենհայմ-Հեյդելբերգի միջազգային կինոփառատոնում հաղթելուց չորս տարի անց արդեն հրավիրվել է որպես ժյուրիի անդամ։
Ներկայում Ս․ Ա․ Լյուբշինը վարում է ակտիվ ստեղծագործական գործունեություն․ խաղում է թատրոնում և նկարահանվում է կինոյում։
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար «Երիտասարդ կինո» կինոփառատոնում (Եյր, Ֆրանսիա, «Հինգ գիշերներ», 1979 թ.),
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1981 թ.),
- Պատվո շքանշան (1998 թ.)[4]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2003 թ.) թատերական արվեստի զարգացան մեջ մեծ ներդրման համար[5],
- Բարեկամության շքանշան (2014 թվականի հունվարի 14) ազգային մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և երկարաժամկետ բեղմնավոր գործունեության համար[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսնության ժամանակ ունեցել է երկու որդի՝
- Որդի՝ Յուրի Լյուբշին, օպերատոր (ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին)։ Հարսը՝ Ելենա Ամինովա, դերասանուհի,
- Թոռնուհի՝ Դարյա Լյուբշինա, ռեժիսոր, դերասանուհի,
- Որդի՝ Վադիմ Լյուբշին, դերասան (ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 5-ին),
- Որդի՝ Յուրի Լյուբշին, օպերատոր (ծնվել է 1955 թվականի փետրվարի 24-ին)։ Հարսը՝ Ելենա Ամինովա, դերասանուհի,
- Երկրորդ կինը ՝ Իրինա Կորնեևա, լրագրող։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 – Այսօր աշխատանքից հեռացում չի լինի – Սադովնիկով, ռազմական վարորդ
- 1962 – Աշխարհի վերջը – հայր Միքայել
- 1963 – Երրորդ հրթիռը – Լոզնյակ
- 1963 – Եթե դու ճիշտ ես․․․ – Ալեքսեյ
- 1964 – Ինչպիսի՞ն է այն՝ ծովը – Եվգենի (աստղագետ), Անուսի հայրը
- 1964 – Մեծ հանքաքար – Անտոն
- 1964 – Իլյիչի ուղեկալը – Սլավա Կոստիկով
- 1965 – Ալպիական բալլադ – Իվան Տերաշկա
- 1966 – Ակնկալիքներ – Ռոբերտ Սամսոնով , երկրաբան
- 1968 – Առաջին սեր – բժիշկ Լուշին
- 1968 – Վահան և սուր – հետախույզ Ալեքսանդր Բելով, նույն ինքը՝ Յոհան Վայս
- 1970 – Կարմիր հրապարակ – Ամելին
- 1971 – Հանգրվան այն ափին
- 1972 – Վառարաններ – պրոֆեսորի որդին
- 1972 – Մենախոսություն – Կոնստանտին Կոտիկով («Սամսոն»)
- 1972 – Իմ կյանքը – Միքայել Պոլոզնև
- 1974 – Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը – Ֆեոդեր Պետրով
- 1976 – Պաշտպանական խոսք – Ֆեդյաև
- 1976 – Սենտիմենտալ վեպ – Անդրեյ Կուժլյա
- 1977 – Կանչիր ինձ դեպի լուսավոր հեռուն – Վլադիմիր Նիկոլաևիչ, տեսուչ
- 1978 – Տափաստան – Կոնստանտին Զվոնիկ
- 1978 – Հինգ երեկո – Ալեքսանդր Պետրովիչ Իլին
- 1979 – Թեմա – «Մորուքավոր»
- 1980 – Հանդիպում (կ/մ) – Նիկոլայ
- 1980 – Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա – Եգոր Պոլուշկին
- 1980 – Երեք տարի – Ալեքսեյ Լապտև
- 1986 – Կին ձա-ձա – Վլադիմիր Նիկոլաևիչ Մաշկով (աշխղեկ քեռի Վովա)
- 1986 – Մենք ուրախ ենք, երջանիկ, տաղանդավոր
- 1987 – Երիտասարդների զվարճանքը – Անտոն Մախայլովիչ Գորշկով
- 1988 – Սև վանականը – Անդրեյ Վասիլևիչ Կովրին, փիլիսոփայության մագիստրոս
- 1989 – Անցած ժամանակ – Օնիսիմով
- 1989 – Տարտյուֆ – Տարտյուֆ
- 1990 – Հավերժ ամուսինը – Պավել Պավլովիչ
- 1991 – Կաշի – Ֆեոդոր Դմիտրիևիչ Կւրապատով
- 1991 – Արքա Իվան Ահեղ
- 1991 – Ատելություն – լուսանկարիչ
- 1992 – Մեծ թակարդ, կամ սոլո կատվի համար լիալուսնի ներքո – Արզամասկի
- 1992 – Տեսնել Փարիզն ու մեռնել – Սոլոդով, նկարիչ
- 1992 – Կինը ծովում
- 1992 – Ծուխ
- 1993 – Ապուշի երազանքները – Միքայել Սամվելովիչ Պանիկովսկի
- 1997 – Ալեքսեյ Ցարևիչ – Պյոտր Տոլստոյ
- 1998 – Չեխով և Կո – Լիմֆով, Գրիշուտկին, Կապիտանով
- 1999 – Կադրիլ – Կոլյա
- 2001 – Մերկ բնույթ
- 2004 – Երկիր և երկրային – վարող
- 2004 – Շախմատիստ – Ֆեդյա
- 2004 – Տնակազմ
- 2005 – Բազմապատկվող վիշտ – Վենիամին Յակովլևիչը
- 2005 – Ռիելտոր – Օլեգ Ժուկով
- 2006 – Կախարդված տարածք– «Վաուչեր»
- 2008 – Ժանյակ – Եգոր Տերենտիչ
- 2008 – Երմոլովներ – Պաոլո Մալիվերնի
- 2009 – Անտիքիլլեր Դ․ Կ. – Հայր
- 2009 – Որովհետև այդ ես եմ – քեռի Չիկագոյից
- 2011 – Ճեղք – Վիգոդսկի
- 2011 – Վարվարա 3D
- 2011 – Սպլիտ – Հովսեփ պատրիարք
- 2011 – Պապիկ – Անդրեյ Պետրովիչ Լվով
- 2013 – Հինգերորդ գվարդիան
- 2013 – Օտար
- 2014 – Ապրելու ցանկություն – թեստ
- 2015 – Մեծ – Սիմոն (Տոդորսկի)
- 2015 – Նա վիշապ է – իշխան
Հեռուստատեսային շոուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 — Անցած ամառ Չուլիմսկում — Շամանով
- 1979 — Տուն դեպի դաշտ նայող պատուհաններով (հեռուստաներկայացում) — Տրետյակով
Վավերագրական ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 — Երկնային և Երկրային — «Կողակից իշխան» երկրորդ սերիայի վարող
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 — Կանչեք ինձ դեպի լուսավոր հեռուն (Գ. Լավրովի հետ համագործակցությամբ) — Գրան-Պրի և ՖԻՊՐԵՍԻ մրցանակ Գերմանիայի Մանիհեմ-Հայդելբերգի միջազգային կինոփառատոնում։
- 1980 — Երեք տարի (Դ. Դոլինինի հետ համագործակցությամբ)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сабашникова Е. С. Станислав Любшин. М., 1990․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #141655224 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Mannheim-Heidelberg International Filmfestival» (1977)
- ↑ Энциклопедия отечественного кино: Станислав Любшин(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 23 октября 1998 г. № 1300
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 ноября 2003 г. № 1379
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 января 2014 года № 18 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 6 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ
- Ռուս կինոդերասաններ
- Ռուս հնչյունավորողներ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ