Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը
Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը ռուս.՝ Ксения, любимая жена Фёдора | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիտալի Մելնիկով |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Գելման |
Դերակատարներ | Ստանիսլավ Լյուբշին |
Օպերատոր | Յուրի Վեկսլեր |
Երաժշտություն | Օլեգ Կարավայչուկ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
«Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը» (ռուս.՝ «Ксения, любимая жена Фёдора»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիտալի Մելնիկովը 1974 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսինները տասնհինգ տարի շարունակ թափառել են շինհրապարակներում՝ սպասելով սեփական բնակարանի։ Վերջապես ընտանիքին տրվում է առանձին բնակարան, և Քսենյան երեխայի է սպասում։ Սակայն ի հայտ են գալիս նոր խնդիրներ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալլա Մեշչերյակովա - Քսենյա Անդրեևնա Իվանովա
- Ստանիսլավ Լյուբշին - Ֆեոդոր Պետրով
- Լև Դուրով - Սիդորով, տեղամասի պետ
- Լյուդմիլա Զայցևա - Վալենտինա
- Վասիլի Մերկուրև - կադրերի բաժնի պետ
- Ազատ Շերենց - Սուրեն, վարորդ
- Վլադիմիր Թաթոսով - Կոնդրատև
- Լորենց Առուշանյան - թղթակից
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Վիտալի Մելնիկով
- Սցենարիստներ՝ Ալեքսանդր Գելման, Տատյանա Կալեցկայա
- Բեմադրող օպերատոր՝ Յուրի Վեկսլեր
- Բեմադրող նկարիչներ՝ Բելլա Մանևիչ-Կապլան, Ռիմա Նարինյան
- Կոմպոզիտոր ՝ Օլեգ Կարավայչուկ
- Հնչյունային ռեժիսոր՝ Կոնստանտին Լաշկով
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելնիկովի հիշողությունների համաձայն՝ նա սկսել է նոր ֆիլմի նկարահանումները նախորդի՝ «Բարև և մնաս բարով» ֆիլմի ավարտից անմիջապես հետո[1]։ Սցենարը, որը գրել է Ալեքսանդր Գելմանն իր կնոջ հետ համահեղինակությամբ, պատմում էր հերոսուհու մասին, որը շինհրապարակի ֆոնին պատրաստվում է երեխայի ծնունդին, և դա նրա համար դառնում է ամենակարևորը կյանքում[1]։ Ռեժիսորը Մեշչերյակովային ընտրել է այն պատճառով, որ նրա մեջ տեսել է «խելացի, նուրբ զգայունությամբ մարդու»։ Հերոսուհու ամուսնու դերի համար նա վերցրել է Լյուբշինին, որը կասկածում էր, որ կկարողանա խաղալ «ժլատի», և ռեժիսորն էլ վախենում էր, որ կհաղթի հերոսի ռոմանտիկական «լուսապսակը», որը Լյուբշինի շուրջ ձևավորվել էր «Վահան և սուր» ֆիլմից հետո[2]։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում՝ ԱԷԿ-ի կառուցման ժամանակ[3]։
Մելնիկովն այն ժամանակ նկատել է, որ իր ֆիլմերում՝ «Մայրիկն ամուսնացել է» մինչև «Քսենիան...», ձևավորվել է «կանանց դիմանկարների և ճակատագրերի կինոպատկերասրահ», որը նա որոշել է համալրել նաև հետագայում[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատ Վ. Սոլովյովը «Искусство кино» ամսագրում նշել է, որ արտադրական ֆոնը՝ Հայկական ԱԷԿ-ի շինարարությունը, ֆիլմում օգտագործվել է գեղարվեստական, այլ ոչ թե դեկորատիվ նպատակներով[4]։ Գովելով Մեշչերյակովայի և Լյուբշինի ճշգրիտ խաղը՝ նա նախապատվությունը տալիս է Դուրովի խաղին, քանի որ արտադրական կոնֆլիկտը, ինչպես պարզվում է, ավելի հետաքրքիր է, քան գլխավոր հերոսների մանր ընտանեկան կոնֆլիկտը[4]։ Սոլովյովը ֆիլմը համեմատում է «Դրամական պարգև» (ռուս.՝ «Премия») «սկզբունքային» ֆիլմի հետ (նույնպես նկարահանվել է Գելմանի սցենարով) և կարծում է, որ «Քսենյան՝ Ֆեոդորի սիրելի կինը» փոխզիջումային ֆիլմ է, որը «խրված է ընտանեկան իդիլիայի և հրապարակախոսական էսսեի միջև»[4]։
Քննադատ Վ. Դյոմինը «Սովետսկի էկրան» ամսագրում կշտամբում է հեղինակներին, որ հետաքրքիր մտահղացված այս ֆիլմը կիսատ է մնում՝ հավելելով, որ այն, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան «տպավորիչ ավարտը մեկ այլ օպերայից»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Мельников, 2011, էջ 268
- ↑ Мельников, 2011, էջ 269—270
- ↑ 3,0 3,1 Мельников, 2011, էջ 273
- ↑ 4,0 4,1 4,2 Соловьёв, 1975, էջ 41
- ↑ Демин, 1975, էջ 9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дёмин В. Или-или? // Советский экран. — 1975. — № 14. — С. 8—9.
- Мельников В. В. Жизнь. Кино. — СПб.: БХВ-Петербург, 2011. — 363 с. — (Лаборатория творчества). — ISBN 978-5-9775-0669-4
- Соловьёв В. Необходимый разговор(ռուս.) // Искусство кино. — 1975. — № 9. — С. 37—46.
- Москва. — № 5—8. — Государственное издательство художественной литературы, 1976. — С. 195.
- Ленинградский экран. — Л.: Искусство, Ленинградское отделение, 1979. — С. 148.
|