Սպիտակ աշտարակ (Սալոնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալոնիկի սպիտակ աշտարակը

Սալոնիկի Սպիտակ աշտարակ (հուն․՝ Λευκός Πύργος), ճարտարապետական հուշարձան և թանգարան, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում[1][2] :

Չնայած նրան, որ աշտարակը կոչվում է «սպիտակ», այն ունի գոմեշի կաշվի գույն։ Սպիտակ աշտարակը գտնվում է Սալոնիկի Հաղթանակի փողոցի վրա՝ Եգեյան ծովի Թերմայկոս ծոցի վրա։ Աշտարակի ներսում գործում է բյուզանդական թանգարան[3]։ Սպիտակ աշտարակը համարվում է Սալոնիկի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Աշտարակից ոչ հեռու գտնվում է «Մակեդոնիա Պալաս» հյուրանոցը։

Սալոնիկի Սպիտակ աշտարակը թուրքերի կողմից կառուցվել է, որպես պաշտպանական ամրություն։ Սկզբնական շրջանում այն եղել է տխրահռչակ բանտ և մի վայր, որտեղ կատարվել են զանգվածային մահապատիժներ։ Այն բանից հետո, երբ Սալոնիկն անցավ Հունաստանի տիրապետության տակ «արյունոտ աշտարակը» կոչվեց «սպիտակ աշտարակ»։ Ներկայումս այն համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշը, որը խորհրդանշում է Մակեդոնիա երկրամասի ինքնիշխանությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը կառուցվել է այն բանից հետո, երբ օսմանյան թուրքերը 1430 թվականին գրավեցին Սալոնիկ քաղաքը։ Մեզ հայտնի է, որ աշտարակի շինարարակն աշխատանքներն ընթացել են Մուրադ II սուլթանի կառավարման տարիներին։

1912 թվականին օսմաներեն լեզվով գրված արձանագրության մեջ նշվում է, որ շինարարական աշխատանքներն ընթացել են 1535-1536 թվականներին։

Պատմաբան Ֆրանց Բաբինգերը նշում է, որ աշտարակը կառուցվել է օսմանյան մեծանուն ճարտարապետ Սինանի կողմից, ով հայտնի է շատ ամրությունների նախագծմամբ։ Նա նախագծել է հատկապես ալբանական Վլորա նավահանգստում նմանատիպ աշտարակների հատակագծեր։

Մեկ այլ աղբյուրում նշվում է, որ հնարավոր է, թե Սպիտակ աշտարակը կառուցվել է 12-րդ դարում՝ բյուզանդացիների կողմից։ Տարբեր ժամանակներում աշտարակը օսմանցիների համար ծառայել է որպես բերդ, զորանոց և բանտ։ 1826 թվականին սուլթան Մահմուդ II-ի հրամանագրով հարյուրավոր բանտարկյալներ մահվան են դատապարտվել և սպանվել հենց այստեղ։

Այն ստացել է «արյունոտ աշտարակ» կամ «կարմիր աշտարակ» անվանումը։ Դարեր շարունակ աշտարակը Սալոնիկի պատերի մաս էր կազմում։ Այն առանձնացավ այն բանից հետո, երբ 1918 թվականին Բալկանյան առաջին պատերազմի հետևանքով այն քանդվեց։

Այդ պահից հետո աշտարակը ձեռք է բերել ներկայիս անվանումը։ 1913 թվականի մարտին աշտարակի մոտակայքում սպանվել է Հունաստանի թագավոր Գեորգի I-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, Helena (1992 թ․ հունվարի 31). «Gamble of the Macedonia Gambit». The Guardian. Guardian Newspapers. էջ 23.
  2. Karakasidou, Anastasia; R Brian Ferguson (2003). The State, Identity and Violence. Routledge. էջ 202. ISBN 0-415-27412-5.
  3. Borza, Eugene N.; Titchener, Frances B.; Moorton Jr., Richard F. (1999). The Eye Expanded: Life and the Arts in Greco-Roman Antiquity. University of California Press. էջ 256. ISBN 0-520-21029-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ աշտարակ (Սալոնիկ)» հոդվածին։