Արմենը, որը կաթի կոմբինատում լաբորատորիայի վարիչ է, բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը, սակայն նրա օգնականի՝ Կարոյի աշխատանքում հայտնաբերվում են մեծ կեղծումներ․ խանութներից մեկում վաճառվել է ցածր յուղայնությամբ կաթ։ Արտադրանքի որակի վկայաթղթում Արմենի ստորագրությունն է, չնայած անալիզներն արել է նրա օգնականը, որի ձեռքին Արմենը տեսնում է այն նույն ժամացույցից, որը նախկինում առաջարկել էին իրեն որպես կաշառք։ Արմենը որոշում է չմատնել Կարոյին։ Նա մեղադրվում է սոցիալիստական սեփականության հափշտակմանը մասնակցելու համար և պատրաստվում է բանտարկության[1]։
Դրվագներում – Ս. Հովհաննիսյան, Տ. Ավետիսյան, Ա. Հովհաննիսյան, Ա. Սանթրոսյան, Ա. Բաբայան, Ն. Գասպարյան, Ս. Մկրտչյան, Գ. Աբաջանյան, Ա. Պապյան, Ա. Գալստյան, Գ. Գրիգորյան