Նարնիայի ժամանակագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարնիայի ժամանակագրություններ
անգլ.՝ The Chronicles of Narnia
ՀեղինակՔլայվ Սթեյփլս Լյուիս
Անվանվել էՆարնիա
Տեսակվեպերի շարք և heptalogy?
Ժանրֆենթեզի, մանկական արվեստի գործ և բարձր ֆենտեզի
Թեմադաստիարակչական վեպ[1]
Կազմված էԱռյուծը, կախարդը և պահարանը, Արքայազն Կասպիանը, Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը, Արծաթե բազկաթոռ, Ձին և նրա տղան, Հրաշագործի զարմիկը և Վերջին ճակատամարտ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Կերպար(ներ)Ասլան, Փիթեր Փևենսի, Susan Pevensie?, Էդմունդ Պևենսի, Լյուսի Փևենսի և Կասպիան արքայազն
Ստեղծման տարեթիվ1950
Նկարագրում էNarnia universe?
ՆկարազարդողՊաուլինա Բեյնս
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1950
 The Chronicles of Narnia Վիքիպահեստում

Նարնիայի տարեգրություններ (անգլ.՝ The Chronicles of Narnia), Քլայվ Սթեյփլս Լյուիսի ֆենտեզի ժանրի վիպաշար բաղկացած յոթ գրքից։ Այնտեղ պատմվում է մոգական Նարնիա երկրում հայտնված երեխաների մասին, որտեղ կենդանիները կարողանում են խոսել, մոգությունը ոչ ոքի չի զարմացնում, իսկ բարին կռվում է չարիքի հետ։ Նարնիայի քրոնիկաները բովանդակում են երեխաների համար պարզ ձևով մատուցվող քրիստոնեական գաղափերը։ Ի լրացումն այդ քրիստոնեական թեմաներին, Լյուիսը նաև նկարագրում է հունական և հռոմեական դիցաբանության կերպարների նախապատկերներին, ինչպես նաև բրիտանական և իռլանդական հեքիաթներից վերցրած որոշ մոտիվներ։

Վիպաշարը լայն ժողովրդայնություն է վայելում։ 2006 թվականին վաճառվել է գրքի ավելի քան 100 միլիոն կրկնօրինակ աշխարհի 41 լեզուներով (Kelly 2006, Guthmann 2005), կան էկրանավորումներ, թատերական բեմադրումներ, համակարգչային խաղեր։

Գրքերի բնօրինակ ցիկլի պատկերազարդումով զբաղվում էր Պաուլինա Բեյնսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարնիայի ժամանակագրություններ» հոդվածին։