Հերբերտ Դայսոն Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Դայսոն Քարթեր
Ծնվել էփետրվարի 2, 1910(1910-02-02)[1][2]
ԾննդավայրՍենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա[1]
Վախճանվել է1996
Վախճանի վայրGravenhurst, Muskoka District Municipality, Օնտարիո, Կանադա
Գրական անունWarren Desmond[3]
Մասնագիտությունգրող, հասարակական գործիչ, քիմիկոս, լրագրող, ճարտարագետ, գիտնական և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն Կանադա
ԿուսակցությունԿանադայի կոմունիստական կուսակցություն

Քարթեր (Carter) Հերբերտ Դայսոն (փետրվարի 2, 1910(1910-02-02)[1][2], Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա[1] - 1996, Gravenhurst, Muskoka District Municipality, Օնտարիո, Կանադա), կանադացի գրող, հասարակական գործիչ։ Գրում է անգլերեն։

1956 թվականից ԽՍՀՄ-ի կյանքը լուսաբանող «Նորդըրն նեյբըրս» («Northern Neighbors») առաջադեմ ամսագրի խմբագիրն է։ «Ռուսական գաղտնի զենքը» (1942) գիրքը խորհրդային գիտության ապագայի մասին է։ 1950 թվականին հրատարակել է «Ապագան մերն է» հակաֆաշիստական վեպը։ «Անհայր որդիները» (1955) վեպում, առաջին անգամ կանադական գրականության մեջ, պատկերված է բանվորական կոլեկտիվը։ ԽՍՀՄ-ի մասին է պատմում նաև «Մենք տեսանք սոցիալիզմը» (1951-1952, Շառլոտ Քարթերի հեղինակակցությամբ), «Մեծ կեղծիք» (1958, գրված ի պատասխան՝ ԽՍՀՄ-ի դեմ զրպարտչական կամպանիայի) և «Աշխարհի հույսը» (1959) գրքերում։ Հեղինակ է «Գիտություն և հեղափոխություն» (1966), «Բանվորական իշխանություն» (1970) և այլ գրքերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։