Համակենտրոնացման ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճամբար (այլ կիրառումներ)
Հունգարիայի հրեաները Աուշվից համակենտրոնացման ճամբարում
«Վորկուտլագ» ուղղիչ-աշխատանքային գաղութը (ԽՍՀՄ)

Համակենտրոնացման ճամբար, մարդկանց ազատազրկում, սովորաբար մեծ խմբերում, առանց մեղադրանքի կամ մեղադրանք առաջադրելու մտադրության։

20-րդ դարի ընթացքում պետության կողմից քաղաքացիական անձանց կամայական ներկալումը հասավ իր ծայրահեղ ձևերին Խորհրդային Միության ԳՈւԼԱԳ-ի ուղղիչ-աշխատանքային ճամբարների համակարգում (1918–1991)[1] և Նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում (1933–1945)։ Խորհրդային ուղղիչ-աշխատանաքային համակարգն առաջինը կիրառվեց հենց ԽՍՀՄ քաղաքացիների վրա[2]։ Իր գոյության ընթացքում (1918–1991), ԳՈւԼԱԳ-ը բաղկացած է եղել 30 000 համակենտրոնացման ճամբարներից, որտեղ 1929-ից մինչև 1953 թվականն[1] իրենց պատիժն են կրել 18 միլիոն մարդ։ Մինչև Նացիստական Գերմանիյի՝ համաշխարհային պատերազմ սկսելը, համակենտրոնացման ճամբարների (Դախաոս Զակսենհաուգեն) կալանավորները գերմանացի հակաֆաշիստներն էին, ինչպես նաև ռասայական, սեռական կողմնորոշման կամ կրոնական շարժառիթներով հետապնդվող անձինք։ Ժամանակի ընթացքում, համակենտրոնացման ճամբարներում ստեղծվեցին գրավված երկրներում և դարձան այդ երկրների բնակչության նկատմամբ բռնաճնշումների ու ցեղասպանության իրականացման գործիքներ։ 1939—1945 թվականներին բազմաթիվ նոր ճամբարներ ստեղծվեցին Լեհաստանում, Լատվիայում, Բելառուսիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և այլուր։ Նացիստական համակենտրոնացման ճամբարներում կալանավորներին ոչնչացնում էին գազախցիկներում և դիակիզարաններում, ենթարկում անմարդկային կտտանքների և նվաստացման, նրանց աշխատեցնում էին, հաճախ անիմաստ, մինչև ծայրահեղ հյուծումը։ Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում տեղավորված 18 միլիոն մարդուց ավելի քան 11 միլիոնը զոհվեցին։

Համակենտրոնացման ճամբարների տեղում ստեղծվել են թանգարաններ, հուշարձաններ, ողջ մնացած կալանավորների հետ կազմակերպվում են հանդիպումներ։ Այժմ համակենտրոնացման ճամբարներ կան սոցիալիստական և նացիոնալ-սոցիալիստական վարչակարգեր ունեցած բազմաթիվ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Gulag: A History, by Anne Applebaum (Doubleday)». The Pulitzer Prizes (անգլերեն). 2004. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  2. «Concentration Camps Existed Long Before Auschwitz». «Սմիթսոնյան» ամսագիր. 2017 թ․ նոյեմբերի 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 91