Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Տեսակգիտությունների ակադեմիա, ազատ հասանելիության հրատարակություն և ազգային ակադեմիա
Հիմնադրված է1866
ԱնդամակցությունInterAcademy Partnership[1], International Union of Academies?[2] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[3]
Երկիր Խորվաթիա[4]
ՏեղագրությունԶագրեբ
Կայքhazu.hr
Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա (Խորվաթիա)##
Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա (Խորվաթիա)
Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա, Խորվաթիա
 Croatian Academy of Sciences and Arts Վիքիպահեստում

Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա (լատիներեն՝ Academia Scientiarum et Artium Croatica, խորվաթերեն՝ Hrvatska akademija znanosti i umjetnosti, abbrev. HAZU), ազգային ակադեմիա Խորվաթիայում։ Հիմնադրվել է 1866 թվականին որպես Հարավսլավիայի գիտությունների և արվեստների ակադեմիա (Jugoslavenska akademija znanosti i umjetnosti, abbrev. JAZU): Ակադեմիայի գլխամասը գտնվում է Զագրեբում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատությունը հիմնադրվել է Զագրեբում 1861 թվականի ապրիլի 29-ին Խորվաթիայի խորհրդարանի (Sabor) որոշմամբ որպես Հարավսլավիայի գիտությունների և արվեստների ակադեմիա[5]։

Անվանափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1945 թվականների ընթացքում՝ Առանցքի ուժերի ռեժիմի օրոք, ակադեմիայի անունը փոխվեց՝ Հարավսլավիայի ակադեմիայից դառնալով Խորվաթիայի՝ակադեմիա։ 1991 թվականին, երբ Խորվաթիան Հարավսլավիայից ձեռք բերեց անկախություն, այն կրկին վերանվանվեց «Խորվաթիայի» ակադեմիայի։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի պալատի ներքին հարդարանքներ

Ակադեմիան ունի 9 բաժիններ (դասեր)[6]՝

  • Սոցիալական գիտությունների բաժին
  • Մաթեմատիկական, ֆիզիկական և քիմիական գիտությունների բաժին
  • Բնագիտության բաժին
  • Բժշկագիտության բաժին
  • Բանասիրական գիտությունների բաժին
  • Գրականության բաժին
  • Գեղարվեստի բաժին
  • Երաժշտության և երաժշտագիտության բաժին
  • Տեխնիկական գիտությունների բաժին

Պատմական գիտությունների ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական գիտությունների ինստիտուտն ակադեմիայի հետազոտական ստորաբաժանումներից մեկն է։ Այն տեղավորված է Դուբրովնիկում գտնվող վերածննդի ճարտարապետական ոճով կառուցված շենքում։ Ունի ձեռագրերի հարուստ հավաքածու և գրադարան։ Ակադեմիայի կողմից գրախոսվում և ինստիտուտի կողմից տպագրվում են երկու ամսագրեր՝ Anali (հրատարակվում է խորվաթերեն) և Dubrovnik Annals (հրատարակվում է անգլերեն)[7]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիան ունի անդամակցության չորս դասեր[8]

  • Իսկական անդամներ
  • Ասոցիացված անդամներ
  • Պատվավոր անդամներ
  • Թղթակից անդամներ

Իսկական և թղթակից անդամների թիվը սահմանափակվում է մինչև 160 յուրաքանչյուրում, ասոցիացված անդամների թիվը՝ 100[8]: Յուրաքանչյուր բաժնում կարող է ներգրավվել 24 իսկական անդամ։ Միայն իսկական անդամները կարող են ստանալ ակադեմիկոսի կոչում (անգլ.՝ F.C.A., խորվ.՝ akademik (տղամարդ անդամներ) կամ akademkinja (կին անդամներ))։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար Նախագահ Պաշտոնավարման ժամանակահատված
Ֆրանյո Ռաչկի 1866-1886
Պավաո Մուհիչ 1886-1890
Յոսիպ Թորբար 1890-1900
Տադիա Սմիչիկլաս 1900-1914
Տոմիսլավ Մարետիչ 1914-1918
Վլադիմիր Մաժուրանիչ 1918-1921
Գուստավ Յանեչեկ 1921-1924
Գավրո Մանոյլովիչ 1924-1933
Ալբերտ Բազալա 1933-1941
Տոմո Մատիչ 1941-1946
Անդրիյա Շտամպար 1946-1958
Գրգա Նովակ] 1958-1978
Յակով Սիրոտկովիչ 1978-1991
Իվան Սուպեկ 1991-1997
Իվո Պադովան 1997-2004
Միլան Մոգուշ 2004-2010
Զվոնկո Կուսիչ 2010 թվականից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.interacademies.org/network/member-academies
  2. https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
  3. https://allea.org/members
  4. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  5. The adjective "Yugoslav" was coined in mid-19th century by the movement that sought national unity of the South Slavs from Austria-Hungary with their eastern neighbors. Its extent was likely ambiguous, e.g. in whether or not it meant to include Bulgarians and Macedonians. Later the term became associated specifically with the country and peoples of Yugoslavia.
  6. «Classes of Academy». Croatian Academy of Sciences and Arts. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
  7. About the Institute
  8. 8,0 8,1 «Members of Academy». Croatian Academy of Sciences and Arts. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա» հոդվածին։