Ֆրանյո Ռաչկի
| Ֆրանյո Ռաչկի | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 25, 1828[1][2] |
| Ծննդավայր | Ֆուժինե, Խորվաթիա[3][1] |
| Մահացել է | փետրվարի 13, 1894[1][2] (65 տարեկան) |
| Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][1] |
| Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Կրթություն | Վիեննայի համալսարան |
| Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, պատմաբան և քաղաքական գործիչ |
| Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
| Ստորագրություն | |
Ֆրանյո Ռաչկի (խորվ.՝ Franjo Rački, նոյեմբերի 25, 1828[1][2], Ֆուժինե, Խորվաթիա[3][1] - փետրվարի 13, 1894[1][2], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][1]), խորվաթական պատմաբան և հասարակական գործիչ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Վիեննայի համալսարանը։ 1852 թվականից՝ հոգևորական։ 1861 թվականից եղել է ժողովրդվարական լիբերալ կուսակցության, 1880 թվականից՝ անկախ ժողովրդավարական կուսակցության ղեկավարներից։ Հիմնադրել է խորվաթական հնագրությունը, հրատարակել է հարավային սլավոնների պատմության վերաբերյալ մեծ քանակությամբ փաստաթղթեր։ Եղել է Զագրեբում Հարավսլավոնական գիտությունների ու արվեստների ակադեմիայի կազմակերպիչն ու պրեզիդենտը (1867-1886)։ Ռաչկիի աշխատությունները նվիրված են խորվաթական պետության 9-11-րդ դարերի պատմության, 11-15-րդ դարերի հարավային սլավոնների անկախության համար պայքարի և բոգոմիլների պատմության, հորվաթական պետական իրավունքի, ռուսական գրականության և պատմագրության հարցերին։ Ընտրվել է Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան անդամ (1869)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանյո Ռաչկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 602)։ |
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1828 ծնունդներ
- Խորվաթիայում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 1894 մահեր
- Զագրեբ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Հասարակական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Խորվաթ պետական գործիչներ
- Խորվաթ գրողներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Եկեղեցական պատմիչներ