Գրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդիկավոր գրիչ

Գրիչ, թանաքով գրելու գործիք, որի օգնությամբ կարելի է հետք թողնել որևէ մակերևույթի վրա, հիմնականում` թղթի։ Տարբերում են գրիչների հետևյալ տեսակները.

  • Փետուրով գրիչներ
  • Թանաքով գրիչներ
  • Գնդիկավոր գրիչներ
  • Ինքնահոս գրիչներ
  • Գելային գրիչներ
  • Գունավոր նշիչներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

փետուրե գրիչներ` փոփոխվող մետաղական փետուրներով

Գրող փետուրները հայտնի են հին ժամանակներից` մոտավորապես մ.թ. 3000 տարի առաջ, որոնք հատում էին եղեգի ցողուններից։ Անգլերեն pen բառը (գրիչ, թռչնի փետուր), ծագում է լատիներեն penna (թռչնի փետուր) բառից։ Մեծ տարածում են գտել սագի փետուրներից պատրաստված գրիչները, որոնք սրում էին արմատից։ Մ.թ.ա. 6-րդ դարից շատ քաղաքակրթություններ փետուրները օգտագործել են հազարավոր տարիներ։ Լավագույն տեսակները պատրաստվում էին կարապի, հնդկահավի և սագի փետուրներից, որովհետև նրանք ունեին մեծ չափերի փետուրներ։ Պոմպեյի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են փետուրների բրոնզե տարբերակներ, սակայն լայն տարածում նրանք գտել են 18-րդ դարի վերջին։ 100 տարի անց հայտնվեցին ինքնահոս գրիչները, որոնց համար կաթիլային համակարգ մտածել է Նյու Յորքի հայտնի վաճառական, գրենական պիտույքներ վաճառող Լ. Ե. Ուոտերմանը (L.E. Waterman):

1944 թվականին ավստրիացի Լասլո Բիրոն (László Bíró), հենվելով մեքենաների և զենքերի համար պատրաստվող գնդիկավոր առանցքակալի պատրաստման մեթոդների վրա, կաթիլային անոթին ավելացրեց գնդիկավոր մեխանիզմ և աշխարհին ներկայացրեց գնդիկավոր գրիչը։

Ռուսերեն անվանումը` «ручка» (ծագել է рука (ձեռք) բառից) սկզբում նշանակում էր միայն փետուր պահող (перодержатель)[1]` գրող գործիքի բռնակը։ Այնուհետև գրիչ անվանեցին ամբողջ գործիքը, իսկ փետուր բառը դուրս եկավ գործածությունից։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960-ական թվականներից Ֆիշերը մշակել է Space Pen գրիչները, որոնք կարող էին աշխատել զրոյական մթնոլորտային ճնշման տակ, էքստրեմալ ջերմային պայմաններում։ Մինչ այդ ամերիկյան տիեզերական գործակալությունը (NASA) իր լուսնային ծրագրի համար մատիտներ էր օգտագործում, սակայն վերջիններս անընդհատ կոտրվում էին և վտանգավոր էին տիեզերագնացի համար (կարող էին ընկնել նրա աչքի մեջ)։ Բացի այդ, փայտը թթվածնային մթնոլորտում հրդեհավտանգ էր։ Պետք է նշել, որ այս գրիչները միակը չեն, որոնք կարող են օգտագործվել տիեզերքում, սովորական գնդիկավոր գրիչները վատ չեն օգտագործվում։
  • Գոյություն ունի մի լեգենդ-խնդուկ, որի համաձայն NASA-ն միլիոն դոլլար է ծախսել հատուկ գնդիկավոր գրիչ մշակելու համար, որը կօգտագործվի անկշռելիության պայմաններում, իսկ ռուսները տիեզերքում մատիտ էին օգտագործում։ Այս առակը սովորաբար ասվում է խնդիրների լուծման ազգային նկարագրման մոտեցումը ցույց տալու նպատակով։ Այն հիմքում իրական փաստեր չունի[2]։
  • 1963-Ճապոնական Ohto Co ընկերությունը մշակել է առաջին գրիչ ռոլլերը։ 80-ականների վերջի-90-ականների սկզբի տեխնոլոգիական առաջընթացը զգալիորեն բարելավել է ռոլլերները բոլոր ցուցանիշներով
  • 1980-ական թվականներից արտադրվեցին գրիչներ, որոնց հակառակ ծայրով կարելի էր մաքրել գրածը։ Արտադրվում էին կապույտ, սև և կարմիր թանաքներով։ Դրանք դուրս եկան գործածությունից` թանաքի ցածր որակի և կոնկրետ օգտագործման ոլորտի բացակայության պատճառով։
  • 1984 - Ճապոնական մեկ այլ ընկերություն` Sakura Color Products Corp-ը, հորինել է գելային գրիչները։
  • Ճանաչված հոբբի կա, որը ծագել է Ճապոնիայում և տարածվել ամբողջ աշխարհում (ռուս.՝ пенспиннинг), գրիչի պտտում։ Այստեղ գլխավոր դեր են կատարում գրիչը և մատների շարժումը։
  • 21-րդ դարի սկզբին մեծ տարածում գտան տակտիկական գրիչները։ Սովորական գրիչներ էին` կափարիչով, սակայն պատրաստված ալյումինից, տիտանից կամ չժանգոտվող մետաղից։ Դրանք նախատեսված են հիմնականում գրելու կամ գծելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. Д. Феллер Как рождаются и живут слова. — 1964. — 194 с.
  2. Чем пишут в космосе?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիչ» հոդվածին։