Ալեքսանդր Դեյչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդր Դեյնչից)
Ալեքսանդր Դեյչ
Александр Николаевич Дейч
Ծնվել էդեկտեմբերի 19 (31), 1899
Ռենի, Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22, 1986(1986-11-22) (86 տարեկան)
ԳերեզմանPulkovo Observatory cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռումինիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Պուլկովոյի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռումիներեն
Գիտական ղեկավարSergey Kostinsky?
Եղել է գիտական ղեկավարAleksey Kiselyov?

Ալեքսանդր Դեյչ (ռուս.՝ Александр Николаевич Дейч, դեկտեմբերի 19 (31), 1899, Ռենի, Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1986(1986-11-22)), խորհրդային աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։

Ծնվել է Բեսարաբիայում, Դանուբի ձախ ափին գտնվող Ռենի քաղաքում (այժմյան Ուկրաինայի Օդեսայի շրջան)։ Ապագա աստղագետի հայրը, Նիկոլայ Օսիպովիչ Դեյնչը, ծառայել է ռուսական բանակի 30-րդ հետևակային Պոլտավսկի գնդում, ապա ընդունվել է ռազմական ակադեմիա, ծառայել է Ռյազանում և Սարատովում[1]։ Մայրը, Լուկրեցիա Ասնաստասովնա Դմիտրիադին (հունա-ռումինական ծագումով), Ռենիի առևտրական և քաղաքագլուխ Անաստաս Իվանովիչ Դմիտրիադիի դուստրն էր[2]։ Վաղ մանկությունում՝ մինչև հոր ռազմական ակադեմիա մեկնելը, Ալեկսանդր Դեյնչը ապրում էր իր պապի տանը, որտեղ ապրում էր նաև նրա զարմիկը, անտիկ-պատմաբան Արիստիդ Դովատուրը։ 1918 թվականին Նիկոլայ Դեյնչը ծառայության անցավ Կարմիր բանակում։

1924 թվականին Ալեկսանդր Դեյնչը ավարտել է Լենինգրադի համալսարանը։ 1923 թվականից սկսած մինչև կյանքի վերջը աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։ 1936 թվականից ղեկավարել է աստղադիտարանի աստղաֆիզիկական բաժնի լուսանկարչական աստղաչափության խումբը։ 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1942 թվականի փետրվարը կատարել է աստղադիտարանի տնօրենի պարտականությունները։ Նրա ջանքերով պատերազմի ժամանակ պահպանվել են աստղադիտարանի բազմաթիվ գործիքները, գրադարանի ֆոնդերը և լուսանկաչական նյութերը։ 1945 թվականին նա նշանակվել է աստղադիտարանի լուսանկարչական աստղաչափության և աստղային աստղագիտության բաժնի ղեկավար, որը և ղեկավարել է մինչև 1973 թվականը։ Եղել է նաև Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է սկսած 1937 թվականից։

Ալեքսանդր Դեյնչի հիմնական գիտական աշխատությունները վերաբերվում են լուսանկարչական աստղաչափությանը և աստղային աստղագիտությանը։ Նա հաշվարկել է 18000 աստղերի սեփական արագությունները։ Հայտնաբերել է 61 Կարապի կրկնակի աստղի երկու անտեսանելի արբանյակներ, 6 և 12 տարի պարբերությամբ։

Նրա կողմից ներկայացված ծրագիրը Միջազգային աստղագիտական միության VIII համագումարում, Հռոմում, ընդունվել է որպես միջազգային և իրականացվել է աշխարհի բազմաթիվ աստղադիտարանների կողմից։ Դեյնչը մասնակցել է արևային խավարման դիտարկման արշավախմբերին (1927, 1936, 1945), ինչպես նաև երկու երկայնության որոշման արշավախմբերի։ 1929 թվականի հուլիսի 5-ին հայտնաբերել է (1148) Ռարահու աստերոիդը։

Հեղինակել է ավելին քան 120 գիտական աշխատություններ, ինչպես նաև հանդիսանում է «Պուլկովյան աստղային աստղագիտության դասագրքի» հեղինակներից մեկը։

Եղել է Միջազգային աստղագիտական միության համար 24 «Լուսանկարչական աստղաչափության» հանձնաժողովի նախագահ (1961 - 1966

(1792) Ռենի աստերոիդը այսպես է անվանվել Դեյնչի խնդրանքով, իր ծննդավայրի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սարատովի գուբերնիայի սպաների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  2. «Դովատուր ընտանիքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]