«Եվ արձագանքեցին լեռները»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
No edit summary
Տող 2. Տող 2.
'''Եվ արձագանքեցին լեռները''', վեպ՝ գրված աֆղանա-ամերիկացի գրող [[Խալեդ Հոսսեինի|Խալեդ Հոսեյնի]]ի կողմից, հրատարակվել է 2013 թվականին։ Լինելով հեղինակի երրորդ գիրքը՝ այն հստակ շեղվում է Հոսեյնի առաջին երկու գրքերի ոճից, որոնք չէին կենտրոնանում կոնկրետ որևէ կերպարի վրա։ Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի, ընդ որում՝ 9 գլուխներից յուրաքանչյուրը պատվում է առանձին կերպարի կողմից։ Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ Հայրը որոշում է աղջնակին վաճառել [[Քաբուլ]]ում բնակվող մի անզավակ զույգի։ Հենց այս որոշումն էլ իրար է կապում բոլոր պատմությունները։
'''Եվ արձագանքեցին լեռները''', վեպ՝ գրված աֆղանա-ամերիկացի գրող [[Խալեդ Հոսսեինի|Խալեդ Հոսեյնի]]ի կողմից, հրատարակվել է 2013 թվականին։ Լինելով հեղինակի երրորդ գիրքը՝ այն հստակ շեղվում է Հոսեյնի առաջին երկու գրքերի ոճից, որոնք չէին կենտրոնանում կոնկրետ որևէ կերպարի վրա։ Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի, ընդ որում՝ 9 գլուխներից յուրաքանչյուրը պատվում է առանձին կերպարի կողմից։ Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ Հայրը որոշում է աղջնակին վաճառել [[Քաբուլ]]ում բնակվող մի անզավակ զույգի։ Հենց այս որոշումն էլ իրար է կապում բոլոր պատմությունները։


Հոսեյնի ջանացել է ստեղծել առավել բարդ և բարոյապես անորոշ կերպարներ։ Շարունակելով նախորդ երկու՝ «[[Օդապարուկ թռցնողը]]» և «[[Հազար հիասքանչ արև]]» վեպերում արծարծված թեման՝ գիրքը կենտրոնանում է քույր֊եղբայր համերաշխ հարաբերությունների վրա։ Աբդուլլայից և Փարիից բացի կան նաև այլ հերոսներ․ երեխաների խորթ մայրը՝ Փարվանան և նրա հաշմանդամ քույրը՝ Մասուման, ինչպես նաև աֆղանա֊ամերիկացի բժիշկ Իդրիսն ու նրա զարմիկ Թիմուրը։
Հոսեյնի ջանացել է ստեղծել առավել բարդ և բարոյապես անորոշ կերպարներ։ Շարունակելով նախորդ երկու՝ «[[Օդապարուկ թռցնողը]]» և «[[Հազար չքնաղ արևներ]]» վեպերում արծարծված թեման՝ գիրքը կենտրոնանում է քույր֊եղբայր համերաշխ հարաբերությունների վրա։ Աբդուլլայից և Փարիից բացի կան նաև այլ հերոսներ․ երեխաների խորթ մայրը՝ Փարվանան և նրա հաշմանդամ քույրը՝ Մասուման, ինչպես նաև աֆղանա֊ամերիկացի բժիշկ Իդրիսն ու նրա զարմիկ Թիմուրը։


Քանի որ Եվ արձագանքեցին լեռները վեպը վեց տարվա ընթացքում հրատարակված առաջին գիրքն է Հոսեյնի կողմից, այն ուներ բավականին մեծ պահանջարկ<ref name="Medley">{{cite news|last=Medley|first=Mark|title=Relative unease: Khaled Hosseini discusses And The Mountains Echoed|url=http://arts.nationalpost.com/2013/05/29/khaled-hosseini/|work=[[National Post]]|date=մայիսի 13, 2013|accessdate=սեպտեմբերի 5, 2013}}</ref>։ Նախքան հրատարակվելը վեպը ստացավ դրական արձագանքներ և հայտնվեց [[Amazon.com]]ի լավագույն տասնյակում<ref name="Italie">{{cite news|last=Italie|first=Hillel|title=Khaled Hosseini on his new novel "And the Mountains Echoed"|url=http://www.denverpost.com/ci_23356303/khaled-hosseini-his-new-novel-and-mountains-echoed|work=[[Denver Post]]|date=հունիսի 2, 2013|accessdate=սեպտեմբերի 5, 2013}}</ref>։ Ունենալով մոտավորապես 3 միլիոն վաճառված օրինակ<ref name="Dawn">{{cite news|title=Khaled Hosseini condemns Western 'fortress mentality'|url=http://dawn.com/news/1050351/khaled-hosseini-condemns-western-fortress-mentality|publisher=[[Dawn.com]]|date=հոկտեմբերի 19, 2013|accessdate=նոյեմբերի 2, 2013}}</ref>, այն հետագայում դարձավ [[բեսթսելլեր]]<ref>{{Cite web|url=http://granish.org/ev-ardzaganqecin-lernery/|title=Խալեդ Հոսեյնի{{!}}Եվ արձագանքեցին լեռները {{!}} Գրանիշ|website=granish.org|language=en-US|accessdate=2017-03-17}}</ref>։
Քանի որ Եվ արձագանքեցին լեռները վեպը վեց տարվա ընթացքում հրատարակված առաջին գիրքն է Հոսեյնի կողմից, այն ուներ բավականին մեծ պահանջարկ<ref name="Medley">{{cite news|last=Medley|first=Mark|title=Relative unease: Khaled Hosseini discusses And The Mountains Echoed|url=http://arts.nationalpost.com/2013/05/29/khaled-hosseini/|work=[[National Post]]|date=մայիսի 13, 2013|accessdate=սեպտեմբերի 5, 2013}}</ref>։ Նախքան հրատարակվելը վեպը ստացավ դրական արձագանքներ և հայտնվեց [[Amazon.com]]ի լավագույն տասնյակում<ref name="Italie">{{cite news|last=Italie|first=Hillel|title=Khaled Hosseini on his new novel "And the Mountains Echoed"|url=http://www.denverpost.com/ci_23356303/khaled-hosseini-his-new-novel-and-mountains-echoed|work=[[Denver Post]]|date=հունիսի 2, 2013|accessdate=սեպտեմբերի 5, 2013}}</ref>։ Ունենալով մոտավորապես 3 միլիոն վաճառված օրինակ<ref name="Dawn">{{cite news|title=Khaled Hosseini condemns Western 'fortress mentality'|url=http://dawn.com/news/1050351/khaled-hosseini-condemns-western-fortress-mentality|publisher=[[Dawn.com]]|date=հոկտեմբերի 19, 2013|accessdate=նոյեմբերի 2, 2013}}</ref>, այն հետագայում դարձավ [[բեսթսելլեր]]<ref>{{Cite web|url=http://granish.org/ev-ardzaganqecin-lernery/|title=Խալեդ Հոսեյնի{{!}}Եվ արձագանքեցին լեռները {{!}} Գրանիշ|website=granish.org|language=en-US|accessdate=2017-03-17}}</ref>։

20:29, 22 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Եվ արձագանքեցին լեռները
անգլ.՝ And the Mountains Echoed
ՀեղինակԽալեդ Հոսեյնի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՔաբուլ, Փարիզ և Թինոս
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRiverhead Books
Հրատարակման տարեթիվմայիսի 21, 2013
OCLC51615359
ՎիքիքաղվածքԵվ արձագանքեցին լեռները

Եվ արձագանքեցին լեռները, վեպ՝ գրված աֆղանա-ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիի կողմից, հրատարակվել է 2013 թվականին։ Լինելով հեղինակի երրորդ գիրքը՝ այն հստակ շեղվում է Հոսեյնի առաջին երկու գրքերի ոճից, որոնք չէին կենտրոնանում կոնկրետ որևէ կերպարի վրա։ Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի, ընդ որում՝ 9 գլուխներից յուրաքանչյուրը պատվում է առանձին կերպարի կողմից։ Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ Հայրը որոշում է աղջնակին վաճառել Քաբուլում բնակվող մի անզավակ զույգի։ Հենց այս որոշումն էլ իրար է կապում բոլոր պատմությունները։

Հոսեյնի ջանացել է ստեղծել առավել բարդ և բարոյապես անորոշ կերպարներ։ Շարունակելով նախորդ երկու՝ «Օդապարուկ թռցնողը» և «Հազար չքնաղ արևներ» վեպերում արծարծված թեման՝ գիրքը կենտրոնանում է քույր֊եղբայր համերաշխ հարաբերությունների վրա։ Աբդուլլայից և Փարիից բացի կան նաև այլ հերոսներ․ երեխաների խորթ մայրը՝ Փարվանան և նրա հաշմանդամ քույրը՝ Մասուման, ինչպես նաև աֆղանա֊ամերիկացի բժիշկ Իդրիսն ու նրա զարմիկ Թիմուրը։

Քանի որ Եվ արձագանքեցին լեռները վեպը վեց տարվա ընթացքում հրատարակված առաջին գիրքն է Հոսեյնի կողմից, այն ուներ բավականին մեծ պահանջարկ[1]։ Նախքան հրատարակվելը վեպը ստացավ դրական արձագանքներ և հայտնվեց Amazon.comի լավագույն տասնյակում[2]։ Ունենալով մոտավորապես 3 միլիոն վաճառված օրինակ[3], այն հետագայում դարձավ բեսթսելլեր[4]։

Վեպը հայերեն թարգմանվել և հրատարակվել է 2016 թվականին[5]։

Մտահղացումը և հրապարակումը

Հոսեյնին վեպի սյուժեն մտածել էր դեռևս 2007 թվականին, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ մեկնել էր Աֆղանստան։ Այնտեղ նա տարբեր պատմություններ է լսում մանկահասակ երեխաների մահացությունների մասին, որոնց հիմնական պատճառը ցրտահարությունն է։ Հենց սա էլ իր նոր վեպի սյուժեիի հիմքն է հանդիսանում. հայրը որոշում է վաճառել դստերը, որ մյուս երեխաները չցրտահարվեն[6]։ Հոսեյնին նախատեսել էր գրել այս վեպը` իր նախորդ երկու վեպերի նման ավանդական գծային սյուժեով, սակայն գրելու ընթացքում նա որոշեց վեպը ներկայացնել միմյանց փոխկապակցված պատմությունների միջոցով, որոնք պահպանում են ինքնուրույնությունը և ներկայացված են բազմաթիվ կերպարներով։ Հոսեյնին բազմիցս խոստովանել է, որ Աֆղանստան կատարած հետագա այցերը իր կամքից անկախ նույնպես նպաստել են վեպի ստեղծմանը[7]։

Եվ արձագանքեցին լեռները Հոսեյնիի առաջին վեպն է, որը ուղղակիորեն կապված չէ թալիբանների հետ։ Չնայած Հոսեյնին նշել է, որ դիտավորյալ չի խուսափել այդ թեմայից, սակայն ուրախ է, որ վեպը ավելի արդիական է ստացվել։ Հերոսներիի դժբախտությունները հիմնականում անձնական են և կապված չեն Աֆղանստանի քաղաքական անկայունության հետ։ Հոսեյնին այս առիթով նշել է. «Հուսով եմ` կգա մի օր, երբ Աֆղանստանի մասին կգրենք վերջին 30 տարվա պայքարների և պատերազմների կոնտեքստից դուրս։ Կարծում եմ որոշ առումով այս գիրքը դրա առաջին փորձն է»[8]։

Վերնագիրը ծագել է Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության հետևյալ տողից. «Եվ բոլոր լեռները արձագանքեցին»։ Գիրքը հրապարակվեց 2013 թվականի մայիսի 21-ին։ Հոսեյնին հինգ շաբաթվա ընթացքում եղավ 41 ամերիկյան քաղաքներում` նպաստելու գրքի վաճառքին։ Գիրքը թարգմանվել է շուրջ 40 լեզուներով, այդ թվում նաև հայերենով։ Վեպը հայերեն թարգմանվել է «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ Անուշ Սեդրակյանի կողմից։ Հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2016 թվականի մարտի 24-ին[5]։

Ընդհանուր սյուժեն

Վեպի սյուժեն սկսվում է 1952 թվականին։ Սաբուրը` մի հյուծված գեղջուկ երևակայական Շադբաղ գյուղից, որոշում է վաճառել իր երեքամյա դստերը` Փարիին, մի հարուստ զույգի Քաբուլից, որը չի կարողանում երեխա ունենալ։ Որոշումը կործանարար էր Փարիի եղբոր` Աբդուլլայի համար, ով մեծացնում էր քրոջը մոր մահից հետո։

Հետագա գլուխները պատկերում են, թե ինչպես է «գործարքը» կատարվում։ Երեխաների խորթ մայր Փարվանան մեծացել էր որպես չսիրված երեխա` ի տարբերություն իր երկվորյակ քրոջը` Մասումային։ Մեծապես նախանձելով քրոջը` Փարվանան նպաստում է նրան, որ քույրը ծառից ընկնում է և ողջ կյանքում այլևս չի կարողանում քայլել։ Փարվանան հետագա տարիներին խնամում է հաշմանդամ քրոջը, մինչ վերջինս խնդրում է օգնել իրեն ինքնասպան լինել և ամուսնանալ Սաբուրի հետ։ Քույրերի մեծ եղբայր Նաբին որոշում է լքել Շադբաղը` մեկնելով Քաբուլ, ուր աշխատանքի է անցնում Վահդատիների ընտանիքում և կուրորեն սիրահարվում է Սուլեյման Վահդատիի կնոջը` Նիլային։ Տեղեկանալով, որ Նիլան ամուլ է` Նաբին առաջարկում է գնել իր քրոջ խորթ դստերը։

Հետագա տարիներին Աբդուլլան լքում է Աֆղանստանը, իսկ Սուլեյման Վահդատին կաթված է ստանում։ Դրանից հետո Նիլան որոշում է դստեր հետ մեկնել Փարիզ։ Նաբին, ով միայնակ խնամում էր անկողնուն գամված Վահդատիին, պատահաբար հայտնաբերում է լուսանկարչական մի ալբոմ, որտեղ գտնում է իր լուսանկարները, որոնք արվել էին Վահդատիի կողմից նախքան կաթված ստանալը։ Ապշելով իր հայտնաբերածից` Նաբին որոշում է հեռանալ այդ տնից, սակայն ընկրկում է, երբ չի կարողանում գտնել իրեն արժանի փոխարինողի։ Արդյունքում Նաբին հաջորդ 50 տարիները շարունակում է աշխատել Վահդատիի համար, մինչ վերջինս մահանում է։

Մինչդեռ Վահդատիի հարևանները իրենց երեխաների հետ հեռանում են Աֆղանստանից խորհրդային ներխուժումից հետո։ Զարմիկներ Իդրիսը և Թիմուրը 2003 թվականին վերադառնում են Քաբուլ` վերականգնելու իրենց ընտանիքի ունեցվածքը։ Այստեղ Թիմուրը ցուցադրաբար օգնություն է ցուցաբերում կարիքավորներին, մինչդեռ Իդրիսը կապվում է ծանր վնասվածքներ ստացած մանկահասակ Ռոշիի հետ, ում ընտանիքը դաժանաբար սպանվել էր աղջկա հորեղբոր կողմից։ Աֆղանստանում Իդրիսը խոստանում է զբաղվել Ռոշիի հետագա բուժումով, սակայն ԱՄՆ վերադառնալով` առօրյա հոգսերը նպաստում են, որ նա մոռանա իր խոստման մասին։ Տարիներ անց նա հանդիպում է Ռոշիին, ով իր ամենավաճառվող գիրքն էր մակագրում` նվիրված իրեն որդեգրած կնոջը և Թիմուրին, ով վճարել էր իր բուժման համար։

Փարիզում բնակվող Նիլան, դժգոհ լինելով սեփական կյանքից, պարբերաբար սիրեկաններ է փոխում, հարբում է և Փարիին սկսում է համարել իր «պատիժը»։ Նա հարցազրույցներից մեկում իր կյանքի անհայտ մանրամասներն է բացահայտում։ 1974 թվականին Նիլան ինքնասպան է լինում։ Փարին ի վերջո տեղեկանում է, որ նա Նիլայի կենսաբանական դուստրը չէ և որոշում է մեկնել Աֆղանստան և գտնել իր հարազատներին։ Սակայն, նա հետաձգում է իր ճանապարհորդությունը ամուսնանալու և հղի լինելու պատճառով։ Երեք երեխա ունենալուց և այրիանալուց հետո` 48 տարեկանում` 2010 թվականին, Փարին Նաբիի նամակից տեղեկանում է իր որդեգրման մանրամասների մասին։

Հետագա գլուխներից մեկը պատկերում է Ադելին, ով հարուստ գործարարի և հրամանատարի որդի է։ Վերջինս բացահայտում է, որ հայրը «կեղտոտ» գործերով է զբաղված, և իրենց տունը կառուցված է այն հողի վրա, որ պատկանում է Սաբուրին և իր ընտանիքին։ Գլուխներից մյուսը պատմում է Մարկոսի մասին, ով հույն պլաստիկ վիրաբույժ էր, որը ժամանել էր Քաբուլ` մարդասիրական աշխատանք կատարելու նպատակով։ Վերջին գլուխը պատմում է Աբդուլլայի դուստրը։ Աբդուլլան և Փարին տասնյակ տարիներ անց վերամիավորվում են Կալիֆոռնիայում, սակայն, Աբդուլլան, ով տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ, չի կարողանում հիշել իր քրոջը։

Կերպարներ

Խալեդ Հոսեյնի պատմությունը պատմում է սահուն կերպով՝ այն բաժանելով մասերի։ Ինը գլուխներից յուրաքանչյուրը պատմվում է առանձին կերպարի կողմից և ապահովում է կապը մյուսների հետ։ Լոս Անջելես Թայմսի գրաքննադատ Ուենդի Սմիթը վեպի ոճը համեմատել է Հազար ու մի գիշեր գրքի ոճի հետ։

  • Աբդուլլա, աֆղան տղա, ով ապրում է հորինված գյուղ Շադբաղում։ Երբ հայրը որոշում է տղայի փոքր քրոջը վաճառել Քաբուլում գտնվող մի անզավակ զույգի, Աբդուլլան որոշում է լքել Աֆղանստանը, գնում է Պակիստան, այնտեղից էլ՝ ԱՄՆ։ ԱՄՆ-ում բացում է աֆղանական ռեստորան։ Կնոջ մահից հետո Աբդուլլայի մոտ հայտնաբերվում է Ալցհեյմերի հիվանդություն, ինչի պատճառով նա չի ճանաչում քրոջը։ Այս առիթով Հոսեյնին ասել է. «Եթե վերամիավորումը պետք է կայանար, ապա, ըստ իս, այն պետք է կայանար հենց այսպես, և ոչ թե այնպես, ինչպես բոլորս սպասում և ուզում էինք»[9]։
  • Փարի, Աբդուլլայի փոքր քույրը, ում հայրը երեք տարեկանում վաճառում է Քաբուլում բնակվող մի հարուստ զույգի։ Նա և եղբայրը արտակարգ լավ և մտերիմ հարաբերությունների մեջ են, սակայն որդեգրումից հետո աղջիկը մոռանում է թե՛ եղբորը, թե՛ իր մյուս կենսաբանական հարազատներին, այնուամենայնիվ նա միշտ զգացում ունի, որ իր կյանքում ինչ–որ բան պակասում է։ Փարին պատանեկությունն անցկացնում է Ֆրանսիայում, դառնում է մաթեմատիկոս։ Նա իր պատմության մասին տեղեկանում է քեռու՝ Նաբիի գրած ետմահու նամակից, ով ժամանակին կազմակերպել էր աղջկա որդեգրման գործը։
  • Սաբուր, Աբդուլլայի և Փարիի հայրը, զուսպ բնավորությամբ աշխատասեր աֆղան, ով, տարբեր աշխատանքներ կատարելով, փորձում է վաստակել իր ընտանիքի օրվա հացի գումարը։ Երիտասարդ տարիներին Սաբուրը պատմություններ հորինելու մեծ ձիրք ուներ։ Փարիին վաճառելը նրան մեծ ցավ է պատճառում, որը երբեք չի արտահայտում։ Մահանում է շուրջ 40 տարեկան հասակում աշխատանքի ընթացքում։
  • Փարվանա, Աբդուլլայի և Փարիի խորթ մայրը։ Նա մեծացել է Շադբաղում եղբոր՝ Նաբիի և երկվորյակ քրոջ՝ Մասումայի հետ։ Ի տարբերություն Մասումայի շլացնող գեղեցկության՝ Փարվանան այդքան էլ հմայիչ արտաքին չունի, և այս փաստը նրան հանգիստ չի տալիս։ Դժբախտ պատահարից հետո Մասուման դառնում է հաշմանդամ։ Փարվանային տանջում է խղճի խայթը և նա ստիպված է լինում այդ պահից սկսած խնամել քրոջը։ Քրոջ խնդրանքով Փարվանան նրան լքում է անապատում և ամուսնանում Սաբուրի՝ Աբդուլլայի և Փարիի հոր հետ։
  • Մասումա, Փարվանայի երկվորյակ քույրը, ով ողջ Շադբաղում հայտնի է իր չքնաղ գեղեցկությամբ։ Բոլոր տղաները հիացած են նրանով, այդ թվում Սաբուրը։ Դժբախտ պատահարի արդյունքում նա այլևս չի կարողանում քայլել։ Մասուման երազում է նորից լինել Քաբուլում, սակայն հասկանալով, որ բեռ է դարձել քրոջ համար` համոզում է նրան, որ իրեն թողնի անապատում և ամուսնանա Սաբուրի՝ Աբդուլլայի և Փարիի հոր հետ։
  • Նաբի, Փարվանայի և Մասումայի մեծ եղբայրը։ Մնալով մյուս գլխավոր կերպարների ստվերում՝ հենց նա է կազմակերպում այն գործը, որը դառնում է սյուժեի հիմնական գիծը՝ Փարիի որդեգրումը։ Անզավակ զույգի մոտ որպես վարորդ աշխատանքի անցնելուց հետո նա հրապուրվում է Նիլայով, կազմակերպում է քրոջ աղջկա որդեգրումը՝ հույս ունենալով, որ Նիլան կդառնա իր սիրուհին։ Երբ Նիլայի ամուսինը կաթված է ստանում և նա Փարիի հետ մեկնում է Փարիզ, Նաբին հասկանում է, որ հիմարություն էր նման բան մտածելը և դառնում է անկողնուն գամված գործատուի հիմնական խնամողը։ Ողջ կյանքն անցկացնելով Վահդատիների տանը` Նաբին կտակ է թողնում, որով իրեն անցած ունեցվածքը ժառանգում է Փարիին և որտեղ գրում է նրա կյանքի պատմությունը[10]։
  • Նիլա Վահդատի, երիտասարդ աֆղանուհի, ով հայտնի է մարմնական սիրո մասին իր բանաստեղծություններով, որոնք մերժելի են ավանդապաշտ աֆղանցիների կողմից։ Նիլան ամուսնացած է Քաբուլի հայտնի գործարարներից մեկի հետ։ Ըստ Հոսեյնիի` կերպարն արտացոլում է այն կանանց, ում նա հանդիպել է 1970-ական թվականներին, երբ իր ծնողները Քաբուլում տոնախմբություններ էին կազմակերպում։ Այդ կանանցից շատերին նա բնութագրում էր որպես «գեղեցիկ, բավական անկեղծ, վառ խառնվածք ունեցող...ազատորեն խմող և ծխող»[11]։ Ծանր հիվանդությունը բուժելիս բժիշկները Նիլային ամլացնում են, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ նա Փարիին գնելու ցանկություն է հայտնում։ Ունենալով բնատուր գեղեցկություն և դժգոհ լինելով սեփական կյանքից` ամուսնու կաթված ստանալուց հետո Նիլան դստեր հետ տեղափոխվում է Փարիզ, որտեղ էլ տարիներ անց ինքնասպան է լինում։ Հոսեյնին նշել է, որ ցանկանում էր` կերպարը իրական լիներ` լցված չարությամբ, փառասիրությամբ, խորաթափանցությամբ, անբավարարությամբ և ինքնասիրահարվածությամբ[11]։
  • Սուլեյման Վահդատի, հարուստ բիզնեսմեն, ով ամենից շատ սիրում է միայնությունը և հանդուրժում է միայն իր վարորդի` Նաբիի և դստեր` Փարիի ներկայությունը։ Սուլեյմանը կաթված է ստանում և դառնում է անկողնային հիվանդ։ Նա գաղտնիորեն սիրահարված է Նաբիին, ում էլ ժառանգում է իր ողջ ունեցվածքը։
  • Ամրա Ադեմովիչ, բոսնիացի բուժքույր, ով աշխատում է Աֆղանստանում թալիբանների հեռանալուց հետո։ Խնամում, այնուհետև որդեգրում է ծանր վիրավորված Ռոշիին։ Ըստ Հոսեյնիի` Ամրայի կերպարը ստեղծվել է` ներկայացնելու օտարերկրացի աշխատակիցներին, ովքեր, թողնելով իրենց հարմարավետ կյանքը, մեկնում են Աֆղանստան` ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն. Ամրան մարմնավորում է հենց այդ աշխատակիցներին։ Հոսեյնին նշել է, որ Ամրան իր ամենասիրելի կերպարներից է և նրա մասին ասել է հետևյալը. «Կարիերայի մեծ մասը անցկացնելով պատերազմական գոտիներում` նա տեսել է մարդկությունը ամենավատ իրավիճակում, սակայն պահպանել է մեծ ներուժ` կարեկցանքի և գթասրտության համար։ Նա նաև փորձված է, չափազանց խելացի և խիստ անկեղծ»[9][12]։
  • Իդրիս, ամերիկաաֆղան բժիշկ, ով լքել է Աֆղանստանը խորհրդային ներխուժման ժամանակ։ Իդրիսը հանգիստ բնավորությամբ, ամաչկոտ և արդարամիտ երիտասարդ է, ով, հորեղբորորդու` Թիմուրի հետ վերադառնալով Աֆղանստան, հանդիպում և ընկերանում է ծանր վիրավորված Ռոշիի հետ։ Իդրիսը սկսում է միջոցներ փնտրել` աղջկա վիրահատությունը կազմակերպելու համար, սակայն վերադառնալով ԱՄՆ` առօրյա հոգսերը մոռացնել են տալիս Աֆղանստանում տված իր խոստումների մասին։ Հոսեյնին նշել է, որ Իդրիսը` որպես հայրենիքից արտագաղթաց անձ, ներկայացնում է նաև իր անձնական փորձառությունը։ «Նա միջոց է` նկարագրելու, թե ինչպիսին է արտագաղթած աֆղանը, հետադարձ կատարելու և տեսնելու, թե որքան տարամետ է եղել իմ կյանքը, ի տարբերություն այլ աֆղանների». ասել է Հոսեյնին[9]։
  • Թիմուր, Իդրիսի հորեղբոր որդին, ով հաջողակ գործարար է։ Լինելով ինքնասիրահարված, մանկամիտ և ցուցամոլ` նա միևնույն ժամանակ աչքի է ընկնում իր բարությամբ և կարիքավորներին օգնելու մեծ ձգտմամբ։
  • Ռոշի, ծանր վիրավորում ստացած աղջիկ, ում ընտանիքը դաժանորեն սպանվել է իր հորեղբոր կողմից։ Ռոշին Քաբուլի հիվանդանոցում ընկերանում է Ամրայի և Իդրիսի հետ, ում հետ կապված էլ մեծ հույսեր ունի, որ մշտապես կուղեկցի և կօգնի իրեն վերականգնվել։ Չստանալով երազած ջերմությունը Իդրիսից` աղջկան օգնում է Թիմուրը։ Ամբողջությամբ ապաքինվելուց հետո նա հայտնի գրող է դառնում։
  • Ադել, հարուստ գործարար և հրամանատար Սահիբի որդին, ով մեծանում է` արտաքին աշխարհից մեկուսացած։ Նա կարծում էր, որ իր հայրը` Բաբա ջանը, ազնիվ և բարեգործ հերոս է, ով մեծ ներդրումներ է անում դպրոցներ կառուցելու համար։ Բացահայտելով ճշմարտությունը հոր մասին և հասկանալով, որ բոլորը նրան հարգում են վախից ելնելով` Ադելը խորախես ընկճվում է, սակայն գիտակցում է, որ ժամանակի հետ կընդունի բացահայտված նոր ինքնությունը։
  • Իքբալի, Փարվանայի և Սաբուրի ողջ մնացած որդին, ով կյանքի մեծ մասն անցկացրել է Պակիստանում` գաղթյալների համար նախատեսված ճամբարում։ Վերադառնալով հայրենի գյուղ` նա փորձում է գտնել հայրական տունը, սակայն բախվում է մի շարք անարդարությունների։
  • Ղոլամ, Իքբալիի որդին, ով հոր հետ ժամանել է հայրենիք և ուղեկցում է նրան, երբ վերջինս փորձում է հրամանատար Սահիբից սեփական տունը պահանջել։ Մարմնավորում է աղքատ աֆղան երեխաներին, ովքեր ստիպված են լինում վաղ տարիքից աշխատել և իրենց հեռու չեն պահում փողոցային կյանքից։ Տեսնելով Ադելին` համարձակ Ղոլամը ընկերանում է նրա հետ և օգնում բացահայտել Ադելի հոր իրական դեմքը։
  • Մարկոս Վարվարիս, հույն պլաստիկ վիրաբույժ, ով մանուկ հասակում երազում է դառնալ լուսանկարիչ և ճանապարհորդել ողջ աշխարհում։ Իր լավագույն ընկերոջ և միևնույն ժամանակ կնոջ ստացած ժառանգությամբ նա հեռանում է հայրենի Թինոսից և ճանապարհորդում աշխարհով մեկ։ Կնոջ դեմքի արատը և ինքնաբավարարության ձգտումը օգնում են նրան ընտրել պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը։ Թալիբանների հեռանալուց հետո ժամանում է Աֆղանստան` բուժելու հիվանդ երեխաներին։ Օգնում է Փարիին տեղեկանալ Նաբիի թողած կտակի մասին և ժամանել Աֆղանստան։
  • Թալիա, հանգիստ բնավորությամբ, խելացի հույն աղջիկ, ում դեմքը խաթարվել է շան հարձակման պատճառով։ Փոքր հասակում լքվելով մոր կողմից և հայտնվելով Թինոսում` ապրում է Մարկոսի և նրա մոր` Օդելիայի հետ։ Հարմարվելով կղզու կյանքին` աղջիկը նախընտրում է մնալ այնտեղ` համակերպվելով իր դեմքի արատին։ Տարիներ անց խնամում է ծեր Օդելիային և զարգացնելով գիտության հանդեպ իր սերը` օգնում է կղզեբնակներին տարբեր հարցերում։ Կորցնելով հավատը բժկության հանդեպ և համակերպվելով իր ինքնության հետ` հրաժարվում է ենթարկվել պլաստիկ վիրաբուժության։
  • Օդելիա, Մարկոսի մայրը, ով բավական խստապահանջ, կոպիտ և խիզախ կին է։ Միայնակ մեծացնելով իր որդուն և տարբեր դրվագներում համարձակությունը դրսևորելով` մեծ ցանկություն ունի տեսնել որդուն` բարձունքի հասած։ Ծերանալով հիվանդանում է և որդուն տեսնելով` խոստովանում, որ հպարտ է նրանով։
  • Մադելին, Օդելիայի մանկության ընկերուհին և Թալիայի մայրը։ Գեղեցիկ և հմայիչ մի դերասանուհի է, ով պարբերաբար փոխում է իր զուգընկերներին։ Ամաչելով աղջկա դեպքի արատից` ստիպում է նրան դիմակ կրել, իսկ ավելի ուշ լքում է նրան` դասավորելով սեփական կյանքը։ Կյանքի ընթացքում մեծ հաջողությունների է հասնում` այլևս երբեք չանդրադառնալով իր դստերը։
  • Փարի, Աբդուլլայի աղջիկը, ով ստացել է իր անունը` ի պատիվ հորաքրոջ։ Փարին մեծանում է ԱՄՆ–ում աֆղանական բարքերով, ինչը հաճախ ընկճում է նրան։ Չնայած երազում է դառնալ արվեստագետ, նա ստիպված մնում է ծնողների մոտ` նրանց մասին հոգ տանելու համար։

Թեմաներ

Հեղինակը նշում է, որ վեպի գլխավոր թեմաներն են ցավը, սերը, ընտանեկան սերը։ Եղբայր ու քույր Աբդուլլայի և Փարիի բաժանությունը «գրքի սիրտն է»[8]։ Ժամանակի ընթացքում երկուսն էլ դառնում են զոհեր։ Աբդուլլան, ով ավելի մեծ է և հիշում է Փարիին, կյանքի ողջ ընթացքը տառապում է նրա կորստից, մինչդեռ Փարին ավելի փոքր է և կարողանում է մոռանալ իր եղբորը։ Սակայն վեպի վերջում Փարին տեղեկանում է, որ որդեգրված է և եղբայր ունի, որին գտնում է ԱՄՆ–ում միայն այն ժամանակ, երբ վերջինս տառապում է Ալցայմերի հիվանդությամբ և մոռացել է նրան։ Հոսեյնին նշել է. «Բազմիցս հարց է առաջանում` արդյո՞ք հիշողությունը շնորհ է, որը պաշտպանում է այն ամենը, ինչը հաճելի է քեզ, թե չարիք է, որը ստիպում է քեզ վերապրել կյանքիդ ամենացավոտ դրվագները` ծանր աշխատանքը, պայքարը, վիշտը»[8]։ Դեպքերի այս համակցությունը վեպը վերածում են «գլպիվայր շուռ եկած հեքիաթանման ինչ–որ պատմության»[11]։

Ռաֆիա Զաքարիան` Amnesty International–ի տնօրենը, գտնում է, որ վեպում արծարվում են նաև մեղավորության և երախտագիտության թեմաները` ներկայացված Փարվանայի և Մասումայի պատմությամբ, ինչպես նաև կախվածությունը և հավատարմությունը` Նաբիի պատմությամբ։

Վեպի հայերեն տարբերակի հեղինակ Անուշ Սեդրակյանի կարծիքով վեպի գլխավոր թեմաներից մեկը ճակատագրի անխուսափելիությունն է. «Բոլոր հերոսներն ինչ-որ բանից փախչում են. մեկը՝ իրենից, մյուսը՝ գաղթից, երրորդը՝ պատերազմից, չորրորդը՝ իր սիրուց… և բոլորը հետո գալիս հանգում են նույն կետին՝ ապացուցելով, որ ճակատագրից չես փախչի։ Դա արևելյան մեկնաբանությունն է։ Եվրոպացին անպայման կասեր, որ ճակատագրից կարելի է փախչել»[5]։

Ծանոթագրություններ

  1. Medley, Mark (մայիսի 13, 2013). «Relative unease: Khaled Hosseini discusses And The Mountains Echoed». National Post. Վերցված է սեպտեմբերի 5, 2013-ին.
  2. Italie, Hillel (հունիսի 2, 2013). «Khaled Hosseini on his new novel "And the Mountains Echoed"». Denver Post. Վերցված է սեպտեմբերի 5, 2013-ին.
  3. «Khaled Hosseini condemns Western 'fortress mentality'». Dawn.com. հոկտեմբերի 19, 2013. Վերցված է նոյեմբերի 2, 2013-ին.
  4. «Խալեդ Հոսեյնի|Եվ արձագանքեցին լեռները | Գրանիշ». granish.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-03-17-ին.
  5. 5,0 5,1 5,2 ««Եվ արձագանքեցին լեռները» վեպը գլոբալ փախուստ է». Անուշ Սեդրակյան». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017-08-06-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013-05-29-ին. Վերցված է 2017-08-05-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Khaled Hosseini struggled with 'And the Mountains Echoed'». Dallas News (անգլերեն). 2013-06-07. Վերցված է 2017-08-06-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Siblings' Separation Haunts In 'Kite Runner' Author's Latest». NPR.org. Վերցված է 2017-08-06-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Khaled Hosseini Discusses Unforeseen Consequences | American Libraries Magazine». American Libraries Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-08-06-ին.
  10. «And The Mountains Echoed, by Khaled Hosseini, review». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017-08-06-ին.
  11. 11,0 11,1 11,2 Hoby, Hermione (2013-06-01). «Khaled Hosseini: 'If I could go back now, I'd take The Kite Runner apart'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017-08-06-ին.
  12. Mark, Lois Alter (2013-05-21). «Khaled Hosseini on And the Mountains Echoed». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-08-06-ին.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվ արձագանքեցին լեռները» հոդվածին։