«Ամբրա Անջոլինի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 32. Տող 32.
[[Կատեգորիա:Իտալացի երգչուհիներ]]
[[Կատեգորիա:Իտալացի երգչուհիներ]]
[[Կատեգորիա:Իտալացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Իտալացի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի երգչուհիներ]]
[[Կատեգորիա:21-րդ դարի դերասանուհիներ]]

06:01, 22 հունվարի 2021-ի տարբերակ

Ամբրա Անջոլինի
իտալ.՝ Ambra Angiolini
Ծնվել էապրիլի 22, 1977(1977-04-22)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկատակերգու, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի և ռադիոհաղորդավար
Ամուսին(ներ)Francesco Renga?
Համատեղ ապրող(ներ)Մասսիմիլիանո Ալլեգրի[3]
Երեխա(ներ)Jolanda Renga?
Պարգևներ և մրցանակներ

Ամբրա Անջոլինի (իտալ.՝ Ambra Angiolini, ապրիլի 22, 1977(1977-04-22)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի, հեռուստահաղորդավար, երգչուհի: «Դավիդ դի Դոնաթելլո» և «Արծաթե ժապավեն» կինոմրցանակների դափնեկիր:

Կենսագրություն և կարիերա

Անջոլինին ծնվել է Հռոմում: Ընտանիքի երրորդ զավակն էր: Նրա հայրը սննդամթերքի խանութի սեփականատեր էր, իսկ մայրն աշխատում էր որպես հաշվապահ: Տասնհինգ տարեկան հասակում Ամբրան, որը զբաղվում էր պարերով, 15 հազար մասնակիցների հետ մրցելով՝ հայտնվում է «Bulli e pupe»[4] երաժշտական շոուում: Որոշ ժամանակ անց պրոդյուսեր Ջանի Բոնկոմպանին նրան հաղորդավարուհի է դարձնում «Non è la RAI» («Սա RAI-ն չէ») ժամանցային հաղորդման համար: Այս հաղորդումը մեծ ճանաչում ստացավ երիտասարդ հանդիսատեսի շարքերում[5]:

Ամբրա Անջոլինին զբաղվում է նաև երաժշտությամբ: Իր առաջին սոլո ալբոմը՝ «T’appartengo» անվանումով, թողարկվել է 1994 թվականին:

1990-ական թվականների երկրորդ կեսին և 2000-ական թվականների առաջին կեսին Անջոլինին շարունակում է աշխատել հեռուստատեսությունում՝ վարելով «Generazione X» թոք շոուն. ճեպազրույցներ էր վերցնում հայտնի մարդկանցից: 1997 թվականին հարցազրույց է վերցրել Դարիո Ֆոյից[6]: Հեռուստատեսությանը զուգընթաց Անջոլինին շարունակել է զբաղվել երաժշտությամբ՝ թողարկելով երաժշտական նոր ալբոմներ:

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • T'appartengo / Te pertenezco (1994)
  • Angiolini / Angelitos (1996)
  • Ritmo vitale / Ritmos vitales (1997)
  • InCanto (1999)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. https://www.leggo.it/gossip/news/ambra_angiolini_bulimia_figlia_22_settembre_2018-3990590.html
  4. Dalla Palma, Maurizio. (2005-03-26). «…Ambra, una donna che esce dall'ombra» (իտալերեն). Donna Moderna. Վերցված է 2016-05-18-ին.
  5. «Ambra Angiolini» (իտալերեն). Carnage News. 2013-11-18. Արխիվացված է օրիգինալից 2013-11-25-ին. Վերցված է 2016-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Cacciarini, Sara. (2014-03-20). «La telefonata che tutti vorrebbero ricevere» (իտալերեն). Stoccolma a Roma. Վերցված է 2016-05-18-ին.

External links

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրա Անջոլինի» հոդվածին։